Գազի ճնշման դիտում, ուսումնասիրում փորձի միջոցով։

Մի քանի փորձերի միջոցով համոզվել, գազում ճնշում կա թե ոչ, եթե կա ապա այն ինչով է պայմանավորված և գազը բնութագրուղ մեծություններից, ինչպես է փոփոխվում։

 

Փորձ առաջին Գազի ճնշում

 

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.

 

Փուչիկ, թել, օդահան զանգ, օդահան պոմպ։

 

Փորձի ընթացքը. Փուչիկը բերանը նիհարած վիճակում կապեցի թելով, նիհարած փուչիկի մեջ կա քիչ քանակությամբբ օդ։ Այն դրեցի օդահան պոմպի զանգի տակ և սկսեցի օդը զանգի տակից հանել։

20180515_113738

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցեր՝

 

1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

 

Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:

 

2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

 

Ջրի ագրեգատային վիճակներն են երեքը՝ սառույցը, ջուրը և գոլորշին:

 

3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

 

Նյութերը երեք ագրեգատային վիճակներում էլ բախկացած են նույն մոլեկուլներից: Այդ վիճակների

տարբերությունը պայմանաորված է նյութի մասնիկների շարժման բնույթից և փոխազդեցությունից:

 

4. Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

 

Պինդ մարմինը պահպանում է իր և՛ ձևը, և՛ ծավալը: Հեղուկը պահպանում է իր ծավալը, սակայն փոխում է ձևը: Գազը չունի ո՛չ ծավալ, ո՛չ էլ ձև:

 

 

 

 

 

Հավասարաչափ արագոցող շարժման արագացման որոշումը և արագացող շարժման ուսումնասիրումը՝

 

Նպատակ՝

 

1. Համոզվել, որ ուսումնասիրվող շարժում հավասարաչափ արագացող է։

2. Սովորել, ճանապարհի և ժամանակի օգնությամբ շարժման արագացումը հաշվել։

3. Ունենալով շարժման ճանապարհը և արագոցումը կարողանալ հաշվել ժամանակը։

4. Զարգացնել աշակերտների փորձարարարական (կարճ ժամանակամիջոցների չափոմը)  և հաշվողական հմտությունները։

Պետք է իմանալ՝

1. Հավասարաչափ արագացող շարժման հիմնական բանաձևերը․

V=at, S=at/2

 

 

 

 

Ուժեր՝

 

Ուժը մարմնի արագության փոփխության պատճառն է։ Ուժը նշանակում ենք F-ով, այն էլեկտրական մեծություն է։ Ֆիզիկական մեծությունները լինում են երկու տեսակ՝ վեկտորական և սկալյար։

Այն մեծությունները, որոնք որոշվում են թվային արժեքով և ուղղությամբ, անվանում են վեկտորական մեծություն։ Օրինակ՝ ուժ, տեղափոխություն, արագություն։ Վեկտորական մեծությունը նշանակում ենք ուժերի նշաններով վերևը սլաք։ Վեկտորը դրա ուղղի ուղղորդված հատված է, որը ունի սկիզբ և ավատվում է սլաքով։

Սկալյար այն մեծություններ, որոնք որոշվում են միայն թվային արժեքով (մոդուլով)։ Օրինակ՝ երկարություն, մակերես, ծավալ, անցած ճանապարհ, զանգված, ժամանակ, խտություն։

Ուժը բնությագրական մեծություներն են՝ թվային արժեքը, ուղությունը և կիռարման կետը։

Ծանոթացել ենք մի քանի ուժերի հետ՝

1. Այն ուժը, որով երկիրը իրեն է ձգում բոլոր մակերևույթամոտ մարմինները, մակերևույթամոտ մարմիններն անվանում են ծանրության ուժ։ Ծանրության ուժը ազդում է հենց մարմնի վրա։ Ուղղված է ներքև

Թվայինն արեքի գրառման դեպքում տառի վերևը սլաք չենք դնում։

Ծանրության բանաձևը՝

Fծ ուժ = mg, որտեղ g  = 9,8 ն/կգ

Ցանկացած մեկ կլիոգրամ զանգված ունեցող մարմնի վրա երկիր մոլորակն ազդում է 9,8 ն/կգ։

1 Ն (նյուտոն) = 102գ

Ընդունված է ուժի միավոր, դա այն ուժն է, որը մեկ վայրկյանում մեկ կիլոգրաման զանգվածով մարմնի արագությունը փոխում է 1մ վայրկյան։

2. Այն ուժը, որն առաջում է մարմինների դեֆորմացիանների ժամանակ և միշտ ուղղված է դեֆորմացիային հակառակ, անվանում են առանձգականության ուժ։

Դեֆորմացիան դա մարմինների չափերի և ձևի ձևափոխությունն է։ Դեֆորմացիանները լինում են առաձգական և պլաստիկ։

Առաձգական դեֆորմացիան այն դեֆորմացիան է, երբ արտաքին ուժի ազդեցության բացակայությունից հետո մարմինը վերականգնում է իր չափսերը և ձևը։ Օրինակ մարմինների՝ ձգումը, սեղմումը, թեքումը, ճգումը և ոլորումը։

Պլաստիկ դեֆորմացիան, երբ արտաքին ուժի ազդեցության բացակայությունից հետո մարմինը չի վերականգնում իր չափսերը և ձևը։ Օրինակ՝ պլաստիրինը, մոմը․․․

Fար

Ըստ Հուկի օրենքի առաձգականության ուժը

Կոշտությունը համեմատկանության