Ժառանգական կամ գենետիկ հիվանդություններ

 

Գենետիկա – Անի Ջանոյան

 

Գեները կյանքի հիմնարար միավորներից մեկն են, որոնց շեղումները կարող են առաջացնել առողջական կամ զարգացման խնդիրներ։

Ժառանգական կամ գենետիկ որոշ խանգարումներ ազդում են մարդկանց վրա սկսած ծնված օրվանից, իսկ մյուսները զարգանում են ավելի ուշ։ Այս հոդվածում ձեզ կներկայացնենք ժառանգական հիվանդությունների վերաբերյալ որոշ կարևոր և հիմնարար տեղեկություններ ու տվյալներ։

 

Որտե՞ղ են ստեղծվում գեները

 

Ձեր մարմնի կամ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ունի կենտրոն, որը կոչվում է կորիզ (նուկլեուս)։ Գրեթե բոլոր կորիզներում կա 46 քրոմոսոմ։ Քրոմոսոմները ծնողներից փոխանցվում են իրենց երեխային և հանդիսանում են պատկերավոր ասած մի «մեքենա», որը կրում և առաջ է տանում այն ամենը, ինչ դուք ժառանգում եք ձեր ծնողներից։

Քրոմոսոմները կազմված են քիմիական միացությունից, որը կոչվում է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)։ Գենը ԴՆԹ-ի փոքր հատվածն է։ Դուք ունեք ավելի քան 20 հազար գեն։

 

Ինչպե՞ս են գեները ներգործում ձեր կյանքի վրա

 

Գեները պայմանավորում են, թե ով եք դուք և ազդում են ձեր կյանքի վրա՝ սկսած այն պահից, երբ ստեղծվում է ձեր առաջին բջիջը՝ ձեր հայրական սպերմատոզոիդով բեղմնավորված մայրական ձվաբջիջը։ Գեները հզոր ազդեցություն ունեն այն բանի վրա, թե ինչպիսի մարդ եք դուք՝ սկսած ձեր արտաքին տեսքից (օրինակ՝ աչքերի, մազերի և մաշկի գույն) և վերջացրած ձեր հոգեկերտվածքով։

Սակայն ձեր ծնվելուց հետո գեները չեն «անջատվում»։ Դրանք մեծ մասնակցություն ունեն նաև ձեր անձի ձևավորման և մտածողության վրա։ Գեները շարունակում են ազդել ձեր առողջության և ինքնազգացողության վրա այնքան ժամանակ, քանի դեռ դուք ապրում եք։

Գեներն ազդում են՝ «հրահանգելով» օրգանիզմին արտադրելու բջիջների կողմից օգտագործվող սպիտակուցներ (պրոտեիններ): Այս սպիտակուցները օգնում են տարբեր գործընթացների իրականացմանը, օրինակ՝ աճ, սննդանյութերի մարսողություն և մտածողություն։ Որոշ սպիտակուցներ կարող են օգնել քաղցկեղի դեմ ձեր պաշտպանունակությանը, մյուսները կարող են թույլատրել, որ քաղցկեղն աճի։

Գեների գործունեությունը կարող է ենթարկվել տարբեր գործոնների ազդեցությանը, ինչպիսիք են, օրինակ՝ ապրելակերպ կամ շրջակա միջավայր։ Գիտության այս ոլորտը հայտնի է որպես «էպիգենետիկա»:

 

Ի՞նչ են ժառանգական խանգարումները

 

Ժառանգական հիվանդությունն առողջական վիճակ է, որը զարգանում է գեների կամ քրոմոսոմի հետ կապված որևէ շեղման պատճառով։

Որևէ առանձին գենի հետ կապված խնդիրը կոչվում է գենետիկ մուտացիա։ Դուք կարող եք ունենալ գենետիկ մուտացիա, որը որևէ տեսանելի խնդիր չի առաջացնում։ Սակայն որոշ գենետիկ մուտացիաներ կարող են ուղեկցվել առողջական խնդիրներով, օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզ, հեմոֆիլիա և այլն։

Եթե խնդիրը կապված է ոչ թե առանձին գենի, այլ քրոմոսոմի հետ (կառուցվածքային կամ քանակական վերակառուցումներ), ապա կարող են զարգանալ առողջական լուրջ խնդիրներ՝ քրոմոսոմային համախտանիշներ։ Որոշ մարդիկ ունեն քրոմոսոմի բացակայություն, մյուսների մոտ կարող է հայտնաբերվել լրացուցիչ կամ կիսված քրոմոսոմ։ Դաունի, Տերների և Կլայնֆելտերի համախտանիշները քրոմոսոմային հիվանդությունների օրինակներ են։

 

Ինչո՞ւ են ժառանգական հիվանդություններն առաջանում

 

Ժառանգական հիվանդությունների մեծ մասն առաջանում է պատահականորեն։ Գեները և քրոմոսոմները բարդ կառուցվածք ունեն և նոր կյանքը ձևավորելիս հաճախ կարող են քիչ փոփոխվել։

Որոշ հիվանդություններ փոխանցվում են ծնողներից մեկնումեկից։ Եթե ծնողն ունի վնասված գեն կամ քրոմոսոմ և այն փոխանցվում է երեխային, վերջինիս առողջությունը կարող է տուժել։

Այնուամենայնիվ, որոշ հիվանդություններ կարող են ի հայտ գալ մարդու կյանքի ընթացքում ԴՆԹ-ի փոփոխությունից։ Օրինակ, արևի ճառագայթումը կարող է վնասել ԴՆԹ-ն՝ թույլ տալով, որպեսզի զարգանա մաշկի քաղցկեղ։ Նման դեպքերում գործ ունենք բազմագործոն հիվանդությունների հետ, որոնց առաջացման համար անհրաժեշտ է ժառանգական և արտաքին միջավայրի տարբեր գործոնների զուգակցում։

 

Արդյոք գենետիկ հիվանդությունները միշտ ժառանգվո՞ւմ են

 

Կան ժառանգվող բազմաթիվ գենետիկ հիվանդություններ, բայց դրանց կողքին կան բազմաթիվ այլ գենետիկ հիվանդություններ, որոնք չեն ժառանգվում։ Որոշ հիվանդություններ կարող են զարգանալ, երբ գենային նյութը վնասվել է ծնողից երեխային փոխանցման ընթացքում կամ դրանից հետո։ Նման դեպքերում երեխայի մոտ կարող է առաջանալ գենետիկ հիվանդություն, որը ծնողի մոտ բացակայում է։ Գենի նման վնասումը կոչվում է ինքնաբուխ (սպոնտան) մուտացիա։

 

Դրանք մի՞շտ են նորածինների մոտ դրսևորվում

 

Ոչ։ Գենետիկ որոշ հիվանդություններ կարող են դրևսորվել ի ծնե։ Մյուսները կարող են կլինիկորեն ի հայտ գալ մանկական, դեռահաս կամ չափահաս տարիքում։

 

 

 

 

 

 

 

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:

 

 

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգորխելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

 

Սելեկցիայի հանդիպող օրինակներ

 

 

Բույսերի սելեկցիա

 

320px-Carrots_of_many_colors.jpg

 

Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ:

 

Կենդանիների սելեկցիա

 

Կենդանիների և բույսերի սելեկցիա ...

 

Կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները:

 

Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։ Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։

 

Սելեկցիան Հայաստանում

 

Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կարամանյան, այծերի՝ կիլիկիայի, ձիերի՝ ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի, հավերի բազմաթիվ ձևեր։ Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության օջախ է՝ դրա շատ տեսակների (ցորեն, պտղատուներ, խաղող) ձևագոյացման կենտրոն։

 

 

 

 

 

 

 

Կմախք

 

Աճառային հյուսվածքով պատված են ոսկրի հոդային մակերեսները, որոնց ողորկ լինելու շնորհիվ ապահովվում են հոդերի սահուն շարժումները: Ոսկրը արտաքինից պատված է վերնոսկրով: Ոսկրի կառուցվածքում կան նյարդային, արյունատար և ավշային համակարգեր: Կենդանի ոսկրը պարունակում է 50% ջուր, 12,5% սպիտակուցային կառուցվածք ունեցող օրգանական, 21,8% անօրգանական նյութեր (հիմնականում կալցիումի ֆոսֆատ) և 15,7% ճարպ: Տարիքի հետ ոսկրի բաղադրությունը փոփոխության է ենթարկվում, աստիճանաբար ավելանում են անօրգանական նյութերը և տարեցների ոսկրերն ավելի փխրուն են դառնում, կորցնելով իրենց ճկունությունը: Ահա թե ինչու նույնիսկ թեթև վնասվածքների ժամանակ հեշտությամբ են կոտրվում:

Վերնոսկրը բարակ շարակցահյուսվածքային թիթեղիկ է, որը կազմված է արտաքին`   նյարդային և ներքին`   ոսկրաստեղծ շերտերից: Վերջինս սնում և ապահովում է ոսկրի զարգացումը, նպաստում կոտրվածքների վերականգնմանը:

 

 

 

The articular tissue is composed of bone marrow surfaces whose smoothness is ensured by the smooth movements of the joints. The bone is covered with an outside upper extremity. There are nerve, blood and lymphatic systems in the bone structure. Living bone contains 50% water, 12.5% organic, 21.8% inorganic substances (mainly calcium phosphate) and 15.7% fat. Bone composition with age changes, gradually increases inorganic materials and the bones of the elderly become more fragile, losing their flexibility. That's why it is easily broken even during lightweight injuries.

The umbilical cord is a thin coat of tissue consisting of external, nervous and internal substrate layers. The latter feeds and provides bone development, promotes fractures.

 

 

 

 

 

Վիտամիններ

 

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ 

 

Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

 

Վիտամինների դասակարգումը

 

Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները`   այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

 

Ճարպալույծ վիտամիններն են`  

վիտամին A-ն

վիտամին D-ն

վիտամին E-ն

վիտամին K-ն

 

Ջրալույծ վիտամիններն են`  

- B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

Վիտամին C-ն

Վիտամին PP-ն

 

Վիտամինների ազդեցությունը

 

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

 

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:

Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:

Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:

Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:

Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր:

Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Ճարպերով հարուստ սննդամթերք.

Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը

 

 

 

 

 

 

 

 

Մարսողական համակարգ

 

 

Մարսողական համակարգը  օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները  տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։

Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելուն, վերելով, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

Մարդու ատամները

Մարդու հիմնական ներքին օրգանները, տեսքը առջևից, լյարդ — 4

Մարսողության նշանակությունը

Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և հանքային աղեր), որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում լուծելի ու մատչելի ներծծման համար։

Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման ֆունկցիա՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված մնացորդները։

Մարսողության օրգանների կառուցվածքը

Մարսողական համակարգը կազմված է մարսողության օրգաններից և գեղձերից։ Մարսողության օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիները։ Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսի գեղձը, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս։

Մարսողական խողովակի պատերը եռաշերտ են։ Արտաքինից պատված է ամուր շարակցական հյուսվածքով, որի տակ գտնվում է հարթ մկանային շերտը։ Ներքին շերտը՝ լորձաթաղանթը, կազմված է էպիթելային հյուսվածքից։ Լորձաթաղանթի մակերեսը ծալքավոր է, այն պատված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք մարսողական հյութ են արտադրում։ Մարսողական հյութը պարունակում է սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։

Բերանի խոռոչ

Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։

Ատամներ

Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում՝ ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված։ Բերանի խոռոչում կա 32 ատամ, որոնք նորածնի մոտ բացակայում են, իսկ 6 ամսականից մինչև երկու տարեկան ձևավորվում են թվով 20 ատամներ, որոնք կոչվում են կաթնատամներ, վերջիններս փոխվում են մշտական ատամների 10-12 տարեկան հասակում, իսկ վերջին զույգ ատամները, որոնք կոչվում են իմաստության ատամներ, հայտնվում են 20-22 տարեկանում։ Ատամներն ըստ ձևի և ֆունկցիայի բաժանվում են 4 խմբի։

Առջևից և ստորին ծնոտներում գտնվում են 4-ական կտրիչների, դրանց կողքին յուրաքանչյուր կողմում կան երկու ժանիքներ։ Կտրիչները և ժանիքները ունեն մեկ արմատ։ Դրանք սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում։ Ժանիքների կողքին յուրաքանչյուր կողմում կան 4 փոքր և 6 մեծ աղորիքները, օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։

Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղավորված է ատամնաբնում, լնդի մեջ խորասուզված վզիկ և բերանի խոռոչում երևացող պսակ։ Ատամի հիմնական նյութը դենտինն է (ատամոսկրը), որը պսակի շրջանում ծածկված է էմալով (արծին), իսկ արմատի շրջանում՝ ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է փուխր շարակցական հյուսվածքով՝ կակղանով, որտեղ գտնվում են արյունատար անոթները և նյարդերը։

ԱՏԱՄՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱ

Ատամների հիվանդության դեպքում մարսողությունը խանգարվում է, քանի որ ստամոքս է ընկնում անբավարար ծամված և քիմիական վերամշակման չնախապատրաստված սնունդ։ Որքան սնունդը խնամքով է մանրացվում բերանում,

Կերակրափող

Կերակրափողը մկանային խողովակ է, որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերի մկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։

Ստամոքս

Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում է ֆերմենտներ,մյուսը՝ լորձ, իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։

Բարակ աղիք

Մարսողական խողովակի հաջորդը բաժինը բարակ աղիքն է։ Այն ունի 4,5-6 մ երկարություն։ Բարակ աղիքի սկզբնական բաժինը տասներկումատնյա աղիքն է,որն ունի տասներկու մատի երկարություն։ Նրա մեջ համատեղ բացվում են լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը։ Բարակ աղիքի լորձաթաղանթը պատված է աղիքային հյութ արտադրող գեղձերով և թավիկներով։ Սննդի շաղախումը աղիքահյութով և տեղաշարժը կատարվում են աղիքի պատերի օղակաձև և երկայնակի մկանների ու թավիկների կծկումների շնորհիվ։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդի վերջնական մարսում և ներծծում։

Հաստ աղիք

Հաստ աղիքի երկարությունը 1,5-2 մ է։ Նրա սկզբնահատվածը կույր աղիքն է,որի ստորին մասից դուրս է գալիս որդանման հատվածը։ Այն ունի 10-15 սմ երկարություն, հարուստ է ավշային հանգույցներով և կոչվում է աղիքային նշիկ։ Որդանման հավելվածում գտնվում է աղիքային ցուպիկը, որը, ընկնելով հաստ աղիք, ճնշում է ախտահարույց բակտերիաների բազմացումը։ Հաճախ որդանման հավելվածը բորբոքվում է, որի հետևանքով ավշային հանգույցները մեծանում են, առաջանում է հավելվածի պատի ուռչեցում։ Բորբոքման պատճառ կարող են լինել տարբեր վարակներ, անգինան, ինչպես նաև նրա մեջ կարող են անցնել չմարսված սնունդ, մրգերի կորիզներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։

Հաստ աղիքի վերջնահատվածը ուղիղ աղիքն է,որն ավարտվում է հետանցքով։

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը

Օրգանական նյութերի քայքայման գործընթացում կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ։ Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ,որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները։ Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա։ Օրինակ՝ սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը՝ լիպազի, իսկ ածխաջրերը՝ ամիլազի կողմից (12-մատնյա աղիում)։ Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ՝ պեպսինը՝ թթվային, ամիլազը՝ հիմնային։ Ֆերմնետները ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ՝ 36-37°С։

Մարսողությունը բերանի խոռոչում

Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում, որտեղ սնունդը շաղախվում է թքով, ենթարկվում նախնական ճեղքման, և ձևավորվում է սննդագունդը։

Թուք

Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային,լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ը ջուր է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ աղեր,օրգանական նյութերից՝ սպիտակուցներ,միզանյութ, լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը,որը օսլայի մի մասը քայքայվում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։

Թքազատություն

Թքազատումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով։ Սննդի ազդեցությունից գրգռվում են բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող ընկալիչները, գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հաղորդվում է թքազատության կենտրոն, որը գտնվում է երկարավուն ուղեղում և ողնուղեղի կրծքային բաժնի կողմնային եղջյուրներում։ Այստեղից ազդակները հյութազատիչ նյարդաթելերով փոխանցվում են թքագեղձերին, և տեղի է ունենում թքազատում։ Սա թքարտադրության ոչ պայմանառեֆլեքսային ուղին է։ Սննդի տեսքը, հոտը, խոսակցությունը նրա մասին, ինչպես նաև ուրիշ գրգռիչներ, որոնք նախապես, ժամանակի առումով, համընկել են կերակրման գործընթացին, առաջացնում են պայմանառեֆլեքսային թքարտադրություն։ Անծանոթ սնունդը պայմանառեֆլեքսային թքազատություն չի առաջացնում։

Թքազատության վրա որոշակի ներգործություն ունեն մի շարք հումորալ գրգռիչներ՝ հիպոֆիզի, վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի հորմոնները։ Գոյություն ունեն նաև թքարտադրությունն արգելակող գործոններ՝ ցավային գրգռիչները, բացասական հույզերը, մտավոր լարումը, ադրենալինը։

Կլլում

Կլլումը բարդ ռեֆլեքսային գործողություն է։ Երբ սննդագնդիկը շփվում է քիմքին, լեզվի հիմքին և ըմպանի հետին պատին, գրգռվում են այնտեղի ընկալիչները։ Գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հասնում է կլլման կենտրոն, որը տեղադրված է երկարավուն ուղեղում։ Կենտրոնաձիգ նյարդերով ազդակներ են հաղորդվում բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի մկաններին,որոնց համաձայնեցված կծկումներով սննդագնդիկը հրվում է ըմպանի ստորին հատվածը, ապա՝ կերակրափող։ Սննդագնդիկը շարժման ժամանակ չի ընկնում շնչուղիներ, որովհետև փափուկ քիմքը բարձրանում և փակում է քթըմպանը, իսկ մակկոկորդը՝ կոկորդի մուտքը։

Կուլ տալիս շնչառությունը կասեցվում է, իսկ սրտի կծկումները հաճախանում են, որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպի ստամոքս։

Մարսողությունը ստամոքսում

Մարդու մարսողական համակարգը

Սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս,որտեղ շարունակվում է սննդի մեխանիկական,քիմիական մշակումը, և առաջացած սննդախյուսն աստիճանաբար անցնում է 12-մատնյա աղիք։ Ստամոքսը պահեստատեղ է սննդի կուտակման և մարսման համար։ Այն մարսողական խողովակի ամենալայնացած հատվածն է, որի վերին բացվածքը կոչվում է ստամոքսամուտք, իսկ ստորինը՝ ստամոքսաելք և տեղակայված է որովայնի ձախ կողմում՝ ստոծանու տակ։

Չափահաս մարդու ստամոքսի տարողությունը 2-3 լ է, ընդ որում՝ տղամարդկանցն ավելի մեծ է։ Ստամոքսի լորձաթաղանթը պատված է բազմաթիվ գեղձերով,որոնք օրվա ընթացքում արտադրում են մինչև 2 լ ստամոքսահյութ։ Ստամոքսում սննդանյութը մնում է 4-6 ժամ, որի ընթացքում այն վերափոխվում է կիսահեղուկ կամ հեղուկ շիլայանման սննդախյուսի, և միաժամանակ տեղի է ունենում մարսման գործընթացը։

Ստամոքսահյութ

Ստամոքսահյութն անգույն, անհոտ, թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է, անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ, աղաթթու, սուլֆատներ, իսկ օրգանականից՝ լորձ,ամինաթթու,ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտը պեպսինն է,որը բարդ սպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։Աղաթթուն ոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները,ուչեցնում սպիտակուցները, հեշտացնելով հետագա ճեղքումը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։

Ստամոքսի պատի միջին շերտը կազմված է հարթ մկանաթելերից, որոնց կծկումների շնորհիվ սնունդը շարունակվում է շաղախվել ստամոքսահյութով։ Բացի այդ,մկանների պարբերաբար կծկման շնորհիվ ստամոքսահյութով շաղախված սնունդը տեղաշարժվում է բարակ աղիների սկզբնամաս՝ 12-մատնյա աղի։ Ստամոքսում ածխաջրերը ճեղքող ֆերմենտ չկա։ Սակայն սննդագնդիկի խորքում թքի ազդեցությամբ շարունակվում է ածխաջրերի ճեղքումն այնքան ժամանակ, մինչև այն ամբողջապես ներծծվի ստամոքսահյութով։ Ստամոքսահյութը պարունակում է նաև կաթի ճարպը ճեղքող ֆերմենտ։ Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի քանակը և որակը տարբեր են։

Ստամոքսի պաշտպանական ռեֆլեքսներ

Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ, առաջանում է փսխման ռեֆլեքս,և ստամոքսի պարունակությունը թափվում է դուրս։ Փսխումը կարելի է առաջացնել նաև լեզվի հիմքը գրգռելու միջոցով։

Ստամոքսի հյութազատության նյարդային և հումորալ կարգավորում

Սնունդը բերանի խոռոչ ընկնելուց մի քանի րոպե հետո սկսվում է ստամոքսի հյութազատումը։ Բերանի խոռոչի ընկալիչներից գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ՝ հյութարտադրության կենտրոն, որտեղից թափառող նյարդի հյութազատիչ թելերով ազդակները հաղորդվում են ստամոքսի գեղձերին,և տեղի է ունենում հյութազատում։

Ստամոքսի հյութարտադրության ռեֆլեքսային բնույթն ապացուցելու նպատակով Ի.Պ. Պավլովը ստամոքսի խուղակ ունեցող կենդանու կերակրափողը հատել է և հատված մասերը դուրս բերել պարանոցի մաշկի վրա ու կարել։ Կենդանուն կերակրելիս սնունդը հատված կերակրափողի անցքից թափվում է, սակայն ստամոքսում սկսվում է հյութազատում։ Այդպիսի կերակրումը կոչվում է կարծեցյալ սնուցում։

Բերանի խոռոչի ընկալիչների գրգռման դեպքում ստամոքսի հյութազատումը ոչ պայմանառեֆլեքսային է։

Ստամոքսի հյութազատումն ավելի հուսալի է դառնում, եթե սնունդը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթի մեխանաընկալիչները։ Այդ ընկալիչներից գրգիռները թափառող նյարդի զգացող թելերով հասնում են երկարավուն ուղեղ, այնտեղից նույն նյարդի հյութազատիչ թելերով պատասխանը հաղորդվում է ստամոքսի գեղձային բջիջներին և ապահովում հյութազատման նյարդային փուլը։ Ստամոքսի պայմանառեֆլեքսային հյութազատում տեղի է ունենում սննդի տեսքից, հոտից, սննդի ընդունմանն ուղեկցող այլ գրգիռներից։ Ի.Պ. Պավլովն այդ հյութն անվանել է ախորժաբեր,այն ստամոքսը նախապատրաստում է մարսողության համար։

Ստամոքսի հյութազատումը կատարվում է նաև հումորալ ճանապարհով։ Հումորալ գրգռիչներից են սպիտակուցներիճեղքումից առաջացած նյութերը, մսի և ձկնեղենի արգանակը, բանջարեղենի հյութերը, մրգահյութերը և այլն, որոնք ներծծվում են արյան մեջ և ուժեղացնում ստամոքսի գեղձերի ակտիվությունը։ Որոշ հումորալ գործոններ ճնշում են հյութազատումը (ադրենալին, սննդի ճարպը և ուրիշ)։ Ստամոքսի գեղձերի վրա թունավոր ներգործություն ունեն նիկոտինը, ալկոհոլի չարաշահումը։ Դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնում բորբոքումներ։ Հաճախ նիկոտինի ազդեցությամբ սեղմվում են ստամոքսի արյունատար անոթները, խանգարվում է արյան շրջանառությունը և առաջանում է խոց։ Ստամոքսի խոցով հիվանդների 90 %-ը ծխողներ են։ Ալկոհոլի ներգործությունից վնասվում են նաև լյարդը։ Առաջանում է ցիռոզ հիվանդություն։

Ստամոքսի գեղձերի վրա թունավոր ներգործություն ունեն նիկոտինը, ալկոհոլի չարաշահումը։ Դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնում բորբոքումներ։ Հաճախ նիկոտինի ազդեցությամբ սեղմվում են ստամոքսի արյունատար անոթները, խանգարվում է արյան շրջանառությունը և առաջանում է խոց։ Ստամոքսի խոցով հիվանդների 90 %-ը ծխողներ են։ Ալկոհոլի ներգործությունից վնասվում են նաև լյարդը։ Առաջանում է ցիռոզ հիվանդություն։

 

 

 

 

 

 

 

 

 

Շնչառական շարժումներ

 

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում, գրավելով նրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից։ Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների գործունեությամբ, կրծքավանդակի ծավալի փոփոխության շնորհիվ։ Թոքերն ինքնաբերաբար հետևելով կրծքավանդակի ծավալի մեծացմանը ձգվում են, և մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկների մեջ.կատարվում է ներշնչում։

Թոքաբշտիկներից օդը դուրս է մղվում և օդատար ուղիներով հեռացվում օրգանիզմից.կատարվում է արտաշնչում։ Ուժեղ արտաշնչմանը մասնակցում են նաև որովայնի խոռոչի և իրանի մկանները։

Ներշնչում և արտաշնչում

 

Թոքերի կենսական տարողությունը

 

Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։ Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3,այսպես կոչված,մնացորդային օդ,որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։

 

 

 

 

 

 

 

 

Շնչառական համակարգ

 

Ին՞չ է շնչառությունը:

 

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ Սա խոսում է շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։

 

Շնչառական համակարգ

 

Շնչառական օրգանների կառուցվածքը:

 

Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով, որը բաղկացած է քթի խոռոչից, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Շնչառական համակարգերում տարբերում են օդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ՝ թոքեր։

 

Շնչառական համակարգ

 

Որոն՞ք են շնչառական խանգարումները:

 

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Սակայն որոշ վնասվածքներ և հիվանդություններ կարող են դժվարացնել շնչառությունը։ Ժամանակին ցուցաբերած աոաջին օգնությունը կարող է զգալիորեն թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները։

Շնչառության խանգարումը պետք է հայտնաբերել հնարավորիս արագ և ցուցաբերել համապատասխան աոաջին օգնություն։ Որոշ վնասվածքներ կամ հանկարծահաս հիվանդագին վիճակներ կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը տուժածի կյանքին անմիջական սպառնացող իրավիճակ է: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։

Քթի կառուցվածքը

 

Շնչառության նշանակությունը մեր կյանքում:

 

Մարդու մարմնի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մատակարարում։ Շնչառական համակարգը շնչառության միջոցով մարմնի բջիջներին ապահովում է թթվածնի անհրաժեշտ քանակով և հեռացնում է ածխաթթու գազը։ Ներշնչման ժամանակ թոքերը լցվում են օդով, և թթվածինն օդից անցնում է արյան մեջ։ Արյան շրջանառության համակարգը մղում է թթվածնով հարուստ արյունը դեպի օրգանները և հյուսվածքները, որտեղ թթվածինն օգտագործվում է սննդանյութերից էներգիայի անջատման գործընթացում։ Տարբեր գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է տարբեր քանակի էներգիա, հետևաբար՝ նաև թթվածին։

Թոքերի կառուցվածքը

 

Ինչի՞ միջոցով է իրականցվում շնչառությունը:

 

Շնչառությունը կատարվում Է շնչառական, սրտանոթային, նյարդային և հենաշարժիչ համակարգերի համաձայնեցված, համատեղ գործունեության շնորհիվ։ Այս համակարգերից յուրաքանչյուրի վնասվածքը կարող Է բերել շնչառության խանգարումների։

 

Որոնք՞ են շնչառական օրգանների հիվանդությունները:

 

Հիվանդ մարդու քթի և բերանի խոռոչից հազալիս, փռշտալիս, խոսելիս և նույնիսկ արտաշնչման պահին դուրս են թափվում բազմաթիվ ջրային կաթիլներ, որոնք պարունակում են հիվանդաբեր մանրէներ։ Այդ մանրէները կարող են թափանցել առողջ մարդու օրգանիզմ օդակաթիլային ճանապարհով և առաջացնել շնչառական օրգանների բազմաթիվ հիվանդություններ, որոնցից են հատկապես գրիպը, տուբերկուլյոզը, անգինան, դիֆթերիան և այլն։

Հիվանդություններից մեկը՝  թոքերի տուբերկուլյոզ։

Հարուցիչները հիվանդից առողջ մարդու օրգանիզմ են թափանցում օդակաթիլային եղանակով և տեղակայվում թոքերի մեջ, այդտեղ ստեղծում բորբոթային օջախ։ Աստիճանաբար ախտահարվում են մեծ թվով թոքաբշտիկներ, և հյուսվածքը կարող է մահանալ։ Հիվանդի ջերմաստիճանը թեթև բարձրանում է, առաջանում է մշտական հազ, աշխատունակության նվազում։ Հիվանդին անպայման անհրաժեշտ է հիվանդանոցային, առողջարանային դեղամիջոցներով բուժում, բարձր կալորիականությամբ վիտամիններով հարուստ սնունդ, չոր, արևոտ կացարան, մաքուր օդ, հանգիստ։ Հիվանդությունը կանխելու նպատակով նորածնի կյանքի առաջին շաբաթում նախապաշտպանական պատվաստումներ են կատարում։

 

Որ՞ն է թթվածնի անբավարարությունը:

 

Մարդու և կենդանիների կենսագործունեության համար կարևոր նշանակությունի ունի մթնոլորտային օդի բաղադրությունը, որը կարող է փոխվել արտաքին միջավայրի տարբեր պայմաններում։ Մթնոլորտային օդում թթվածնի քանակը վերականգնվում է բույսերի շնորհիվ։ Սակայն վատ օդափոխվող տեղերում, ներքնատներում, ինչպես նաև լեռներում նկատվում է թթվածնի անբավարարություն։

 

Իսկ, որն՞ է լեռնային հիվանդությունը:

 

Լեռնային հիվանդությունը օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որն առաջանում է բարձրլեռնային պայմաններին հատուկ նոսր օդում գտնվելիս: Բարձունքային հիվանդության տարատեսակ է. առաջանում է մեծ բարձրություններում առկա թթվածնաքաղցի հետևանքով: Լեռնային հիվանդության հիմնական ախտանշաններն են հևոցը, սրտխփոցը, գլխապտույտը, գլխացավերը, աղմուկն ականջներում, անոթազարկի հաճախացումը, երբեմն` սրտի գործունեության խանգարումը, մկանային թուլությունը, քթային արյունահոսությունը, սրտխառնոցը և այլն: Իսկ լեռնային հիվանդության բուժման համար պետք է վերացնել կամ թուլացնել օրգանիզմի հյուսվածքների թթվածնային քաղցը:

 

 

 

 

 

 

 

Սրտի կառուցվածք

 

 

Սիրտը, մարդու և կենդանիների արյունատար համակարգի կենտրոնական օրգան է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սիրտը հատուկ է միայն զարգացած արյունատար համակարգ ունեցող կենդանիներին: Նեմերտիններն արյան կանոնավոր շրջանառություն չունեն, և արյունը անոթներով հոսում է մարմնի մկանների կծկման շնորհիվ: Օղակավոր որդերի արյան շարժումը տեղի է ունենում մեջքային արյունատար անոթի բաբախման շնորհիվ (որոշ տեսակներ ունեն լրացուցիչ ՙկողմնային սրտեր՚` բաբախող օղակաձև անոթներ): Ուսոտանիները, բացի ստամոքսի մոտ գտնվող և աորտայի հետ կապված սրտից, մեծ զարկերակների վրա ունեն ևս 1-3 լրացուցիչ սրտեր: Փափկամորթների մեծամասնությունը ունի լավ զարգացած, սովորաբար երկու նախասրտից և մեկ փորորքից կազմված սիրտ: Հոդվածոտանիների սիրտը բաղկացած է մի քանի սրտային խորշերից: Փշամորթները, անգանգները զուրկ են սրտից, և նրանց արյունը շարժվում է որովայնային աորտայի և խռիկային անոթների հիմքի կծկման շնորհիվ: Ողնաշարավորների սիրտը մկանների հզոր շերտով պատված, փականներ ունեցող լավ զարգացած օրգան է: Ձկների սիրտը երկխորշ է, (բաղկացած նախասրտից և փորոքից), երկկենցաղների մեծամասնությունը` եռախորշ, (երկու նախասրտից և մեկ փորոքից), թռչուններինը և կաթնասուններինը քառախորշ (երկու նախասրտից և երկու փորոք): Այժմ ներկայացնենք մարդու սրտի կառուցվածքը և նրա տարիքային առանձնահատկությունները: Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում, աջ և ձախ թոքերի արանքում, նրա 2/3 մասն անցնում է մարմնի միջին հարթությունից ձախ: Հասուն մարդու սրտի երկարությունը 12-15 սմ է, լայնական չափը` 8-11 սմ, առաջետին չափը` 5-8 սմ: Զանգվածը 220-300գ

 

 

 

 

 

 

 

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ

 

 

Արյան մակարդումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որի շնորհիվ արյան անոթից սկսված արյունահոսությունը դադարում է, այսինքն` տեղի է ունենում արյունականգ:

Հայտնաբերվել են բազմաթիվ գործոններ, որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ: Առանձին օրգանը սիրտ, ուղեղ սնող անոթի խցանումը կարող է մահացու ելք ունենալ։

Արյան խումբը` արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններն են, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։

Արյան խմբային հատկանիշը ժառանգական հատկանիշ է:

Արյան խմբերը հասարակության մեջ անհամաչափ են բաշխված։ Արյան II խումբը հայ ժողովրդի գերակշռող խումբն է։

Պաշտպանական դեր է կատարում մաշկը, որը պաշտպանում է օրգանիզմը ոչ միայն ֆիզիկական ազդեցություններից, այլև նրանում գտնվող ճարպագեղձերն ու քրտնագեղձերն արտազատում են մանրէները վնասազերծող նյութեր:

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ: Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաμար, սերնդե-սերունդ:

Իմունիտետը լինում է ձեռք բերովի, արհեստական և պասիվ: Այսպիսով, իմունային համակարգը օրգանիզմի հզոր պաշտպանողական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՒԱՎՈՐ ՏԱՐՐԵՐԸ`ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐ, ԼԵՅԿՈՑԻՏՆԵՐ, ԹՐՈՄԲՈՑԻՏՆԵՐ,ԴՐԱՆՑ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Էրիտրոցիտները կամ այլ կերպ ասած արյան կարմիր գնդիկները օրգանիզմում կատարում են շատ կարևոր դեր: Առաջին հերթին նրանցով է պայմանավորված արյան կարմիր գույնը,  ավելի կոնկերտ,  նրանց մեջ պարունակվող մեծ  քանակությամբ հեմոգլոբինով: Էրիտոցիտների հիմնական ֆունկցիան դա թթվածնի տեղապոխումն է: Նրանք թոքերում հարստանում են թթվածնով և այն հասցնում են  օրգանիզմի բոլոր հյուսվածքներին, և նրանց ազատում են ածխաթթու գազից: Այսինքն էրիտրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ ապահովում են օրգանիզմի գազափոխանակությունը: Հեմոգլոբինի պակասը առաջացնում է անեմիա կամ սակավարունություն հիվանդությունը, որի դեպքում նկատվում է թուլություն,  գլխապտույտ, գլխացավեր, ախորժակի անկում և ալն:

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներ են: Լեյկոցիտները իրականացնում են օրգանիզմի պաշտպանությունը ներքին և արտաքին վնասակար, օտար մարմիններից, դրանք կարող են լինել տարբեր ինֆեկցիաներ, միկրոբներ, բակտերիաներ ; Լեյկոցիտները անմիջապես նկատում են օտար մարմիններ և ոչնչացնում են նրանց՝ ոչնչանալով նաև իրենք: Բացի այդ լեյկոցիտները առաջացնում են հակամարմիններ,որոնք երկար ժամանակ կարող են օրգանիզմը պաշտպանել տարբեր ինֆեկցիաների ներթափանցումից, այսինքն լեյկոցիտներով է պայմանավորված մարդու իմունային համակարգը: Լեյկոցիտների շատացումը օրգանիզմում, խոսում է սուր բորբոքային պրոցեսի մասին, այն կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, թուլությամբ, վատ ինքնազացողությամբ: Լեյկոցիտները կարող են նաև պակասել արյան մեջ, դա խոսում է արդեն արյան լուրջ հիվանդության մասին:

Տրոմբոցիտները իրենցից ներկայացնում են շատ փոքրիկ բջիջներ , որոնք իրականացնում են արյան մշտական նորմալ հեղուկ վիճակը անոթներում, այսինքն կարևոր դեր ունեն արյան մակարդելիության գործում: Երբ վնասվում է անոթը կամ մազանոթը, նրանք անմիջապես հավաքվում են վնասվածքի մոտ և առաջացնում են մակարդուկ, կանգնեցնում են արյունահոսությունը, որից հետո առողջ օրգանիզմում նրանք լուծվում են: Տրոմբոցիտների քանակը նույնպոս կարող է փոփոխվել արյան մեջ, նրանց ավելացումը նորմայից կարող է առաջացնել տրոմբ, պոկվելով անոթի պատից առաջացնում է խցանումներ տարբեր օրգանների հյուսվածքներում, առաջացնելով ինֆարկտ, ինսուլտ, թոքային անբավարարություն: Տրոմբոցիտների պակասը կարող է հանգեցնել արյունահոսության:

Լուրջ հիվանդություններից խուսափելու համար ժամանակ առ ժամանակ պետք է կատարել արյան ընդհանուր հետազոտություն , որը ցույց կտա էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակական և ֆունկցիոնալ խախտումները, ինչն էլ իր հերթին պատկերացում կտա օրգանիզմի վիճակի մասին

 

 

 

 

 

 

 

Հենաշարժիչ համակարգ Ոսկրային համակարգ

 

 

 

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

 

 Հենարանային

 Պաշտպանական

 Տեղաշարժման

 Արյունաստեղծ

 

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր: Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից: Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Այն կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Խողովակավոր երկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից:

Տափակ ոսկրերը մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիան:

Ոսկրերի միացման երեք տեսակ կա՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն:

Անընդհատ միացումների դեպքում ոսկորները միմյանց միացած են անշարժ

Շատ ոսկրեր իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժունմիացում:

Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։

Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։

Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։

Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։ Հոդախոռոչը հերմետիկորեն փակ, ճեղքանման տարածություն է, որը պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։

Ոսկրերի աճը

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։

Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։

Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն:

 

Image result for Հենաշարժիչ համակարգ,

 

 

 

 

 

 

 

 

Ականջ

 

 

Որպես լսողության օրգան, ականջը միակ զգայարանն է , որի միջոցով մենք ստանում ենք տեղեկություններ մեր շրջապատի մասին: Ականջը բաղկացած է երեք մասից`արտաքին,միջին և ներքին:

Արտաքին ականջ

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Արտաքին լսողական անցուղին մատիտի լայնության մի խողովակ է` մոտավորապես 2,5 սմ երկարությամբ: Այն պատված է մաշկով և վերջանում է թմբկաթաղանթով: Լսողական անցուղու դրսային մասի մաշկը պարունակում է մազիկներ և գեղձեր, որոնք ծծումբ են արտադրում և պաշտպանում արտաքին ականջը փոշուց և կեղտից: Թմբկաթաղանթը շրջանաձև է և անջատում է արտաքին ականջը միջին ականջից: Ձայնի ալիքները, դրսից մտնելով ականջ, տատանում են թմբկաթաղանթը:

Միջին ականջ

Միջին ականջը կազմված է փոքր խոռոչից` 1,3 սմ3տարողությամբ , որը լցված է օդով: Օդը հասնում է այնտեղ Եվստախյան խողովակով, որը միացնում է միջին ականջի խոռոչը քթըմպանի հետ:

Առողջ ժամանակ ծամելիս, թուքը կուլ տալիս կամ հորանջելիս խողովակը բացվում է, և օդը անցնում է միջին ականջ` առաջացնելով շատ բնորոշ ճտճտոց: Միջին ականջը անջատվում է ներքին ականջից ոսկրային պատով, որի վրա կան երկու փոքր բացվածքներ` օվալ և կլոր պատուհաններ:

Միջին ականջի վերին մասում տեղավորված են երեք փոքր լսողական ոսկրիկներ, որոնք միացնում են թմբկաթաղանթը օվալ պատուհանին: Դրանք մարմնի ամենափոքր ոսկրիկներն են , որոնք այնքան նուրբ են միացված միմյանց, որ ձայնի տատանումներն անցնում են մեկից մյուսին:

Այդ երեք ոսկրիկնեն են` մուրճը, որը ամուր ամրացված է թմբկաթաղանթին ներսի կողմից և երկրորդ ոսկրին` սալին, որն իր հերթին միացված է ասպանդակի գլխիկին: Ասպանդակի հիմքի թիթեղը մտնում է օվալ պատուհանի մեջ, որը արդեն ներքին ականջի մուտքն է:

Ձայնի ալիքը, մտնելով արտաքին լսողական անցուղի, տատանում է թմբկաթաղանթը, այդ տատանումները ոսկրիկների շղթայով հաղորդվում են օվալ պատուհանին` տատանելով ներքին ականջում եղած հեղուկը: Կլոր պատուհանը պատված է բարակ թաղանթով, որի շնորհիվ հնարավոր է դառնում հեղուկի ազատ շարժվելը:

Ներքին ականջ

Ներքին ականջը կամ լաբիրինթը պարույրաձև անցուղի է, որը տեղադրված է ոսկրի մեջ: Այդ շատ զգայուն կառուցվածքը բաղկացած է երկու մասից` խխունջից, որը լսողությունն ընկալող օրգան է, և կիսաբոլոր խողովակներից, որոնք իրականացնում են մարմնի հավասարակշռությունը:

Խխունջը 35 մմ երկարություն ունեցող մի խողովակ է, որը երկու անգամ պտույտ է տալիս իր առանցքի շուրջը: Նա պարույրաձև թաղանթով, որի վրա տեղադրված է Կորտյան օրգանը, կիսված է երկու մասի: Երկու մասն էլ լցված են հեղուկով: Ձայնի ալիքները օվալ պատուհանով անցնում են վերին անցուղով դեպի խխունջի գագաթը, վերադառնում ստորին ուղով, հասնում կլոր պատուհանին:

Վերին և ստորին ուղիների մեջ տեղադրված է Կորտյան օրգանը, որի կառուցվածքը կարելի է համեմատել դաշնամուրի ստեղների հետ: Այն կազմված է 17.000 բջիջներից, որոնք ունեն փոքր մազիկներ: Այդ մազիկները հենվում են ընդհանուր թաղանթի վրա և միանալով կազմում են լսողական նյարդը, որը գնում է դեպի ուղեղ:

Հաճախ խխունջային ծանրալսության ժամանակ քայքայված են լինում հենց այդ մազիկավոր բջիջները:

Ձայնի ալիքները, շարժելով խխունջի հեղուկը, շարժում են նաև մազիկավոր բջիջները և գրգռում լսողական նյարդը: Այդ իմպուլսը նյարդով ուղղվում է դեպի ուղեղ, որտեղ արդեն ընկալվում է որպես խոսակցություն, երաժշտություն և այլն: Ձայնի ալիքների ընկալումը հիշեցնում է կոդային համակարգի վերծանումը, ինչպես թվերի կոդերը: Նյարդի ճանապարհին դեպի ուղեղ կա առնվազն  6 կենտրոն, որտեղ կատարվում է վերծանումը:

Կիսաբոլոր խողովակները նույնպես հեղուկ և մազիկավոր բջիջներ են պարունակում: Հեղուկի շարժման ժամանակ գրգռվում են մազիկները և այդ գրգիռը նյարդով ուղղվում է դեպի ուղեղ` տեղեկություն տալով գլխի դիրքի կամ շարժման ուղղության մասին

 

Похожее изображение

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աչքի հիվանդություներ 

 

Կան մի շարք հիվանդություններ, որոնք որպես հետևանք ազդեցություն են ունենում տեսողական համակարգի վրա՝ դառնալով աչքի տարատեսակ հիվանդությունների առաջացման պատճառ: Դրանցից առավել տարածվածը շաքարային դիաբետն է, զարկերակային ճնշման տատանումները, աթերոսկլերոզը: Սակայն պատահում է նաև այնպես, որ տեսողությունը վատանում է, ոչ թե որևէ հիվանդության արդյունքում, այլ միանգամայն ինքնուրույն՝ տեսողության օպտիկական խանգարումների դեպքում:

Տեսողության օպտիկական խանգարումների տարածված դրսևորումներից է կարճատեսությունը: Կարճատեսությունը տեսողության ռեֆրակցիայի անոմալիա է, որի ժամանակ պատկերը ձևավորվում է ոչ թե եղջրաթաղանթի վրա, այլ դրա դիմաց: Արդյունքում մարդը չի կարողանում հեռու տարածությունից տարբերակել, հստակ ուրվագծել պատկերներն ու առարկաները:

Վերջին տասնամյակում կարճատեսություն ունեցող մարդկանց թիվը նկատելիորեն աճել է:  Մեկ միլիարդից ավելի մարդ ամբողջ աշխարհում ակնոց է կրում:

Այն հանդիպում է թե մեծահասակների, թե փոքրիկների մոտ: Տարբեր հաշվարկներով դպրոցահասակ երեխաների 16 %-ից ավելին կարճատեսություն ունի:

Իսկ բուհերում կարճատեսություն ունեցող ուսանողների թիվն անհամեմատ մեծ է:

 

 

 

 

 

Աչքի կառուցվածք 

 

Բիբը դա սև կետիկ է, աչքի ծիածանաթաղանթի մեջտեղում: Բիբը կառավարում է լույսի քանակը, որը ներխուժում է աչք: Բիբը կարող է ավտոմատ կերպով փոխել իր չափսերը, միարժամանակ կառավարելով լույսի քանկը, որը մտնում է աչք: Տեսողական նյարդը տեղեկայված է աչքի ետևի մասում: Այդ կառուցվածքը հաղորդում է մեր տեսած պատկերը, և ուղարկում գլխուղեղ:

Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ կոչվում է կույր բիծ: Երբ լույսը ընկնում է ցանցաթաղանթի վրա, այն վերածվում է էլեկտրական իմպուլսի, և հաղորդվում է դեպի մանրաթելերի վերջ, տեսողական նյարդով դեպի գլխուղեղ:

Ծիածանաթաղանթը դա աչքի գունային հատվածն է: Այն տեղակայված է եղջերաթաղանթի ետևում, ակնաբյուրեղի դիմացում: Ծիածանաթաղանթը առանձնացնում է առաջային և հետին աչքի խցիկները: Ծիածանաթաղանթը կարողանում է կառավարել այն լույսի քանակը, որը ներս է մտնում աչք:

Աչքի եղջերաթաղանթը նրա թափանցիկ կոճակն է: Այն կառավարում է լույսի ֆոկուսը, որն ընկնում է աչքի մեջ:

Ապակենման մարմինը դա թափանցիկ, դոնդողանման հատված է, որը լրացնում է աչքի կենտրոնական մասը: Այն հմնականում բաղկացած է ջրից, և զբաղեցնում է աչքի 2/3 մասը: Ապակենման մարմինը օգնում է աչքին պահպանել կլոր ձևը:

Աչքի ակնաբյուրեղը ներկայացնում է իրենից մի թափանցիկ կառուցվածք, որը գտնվում է աչքի խնձորակում: Այն գտնվում է միանգամից աչքի ծիածանաթաղանթի ետևում:

Թարթիչավոր մարմինը գտնվում է աչքի ծիածանաթաղանթի ետևում, ակնաբյուրեղի մոտ: Այն կատարում է երկու ֆունկցիա: Թարթիչավոր մարմնի ներսում առաջանում է ջրային հեղուկ, որը լցնում է աչքի առաջնային մակերևույթը: Բացի այդ, թարթիչավոր մարմինը կազմված է մկաններից, որոնք օգնում են աչքին կենտրոնանալ ինչ որ մի օբյեկտի վրա:

 

Картинки по запросу աչք կառուցվածքը

 

 

 

 

Գլխուղեղը մարդու մարմնի կարևորագույն օրգանն է

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից:

Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝ մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:

Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ), միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից:

Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:

 

Երկարավուն ուղեղը 

  

  

Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

 

Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։

 

Վարոլյան կամուրջ

 

Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։

  

Միջին ուղեղ

 

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

 

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

 

Միջանկյալ ուղեղ

  

Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

 

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

 

  

Ուղեղիկ

Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

 

 

Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:

 

Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։

 

 

 

 

 

Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի գործունեությամբ։

 

Նյարդային համակարգի կազմի մեջ մտնում են կենտրոնական նյարդային համակարգը (գլխուղեղ, ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգը (նյարդեր) (նկ.2.2)։

 

Գլխուղեղը կենտրոնական նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը գտնվում է գանգի խոռոչում և կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Գլխուղեղը իրականացնում է երեք կարգի ֆունկցիաներ՝ միավորող, զգայական և շարժիչ։ Ուղեղի միավորող ֆունկցիայի շնորհիվ ապահովվում են գիտակցությունը, հիշողությունը, զգացմունքները, խոսքը։ Զգայական ֆունկցիան հնարավորություն է տալիս տեսնել, լսել, շոշափել, զգալ ջերմությունը, տարբեր հոտերն ու համերը։ Ուղեղի շարժիչ ֆունկցիայի շնորհիվ իրականանում են մարմնի շարժումները։

 

Գլխուղեղի բաժիններից է երկարավուն ուղեղը, որը գտնվում է ողնուղեղի՝ գլխուղեղին միանալու հատվածում։ Երկարավուն ուղեղում են գտնվում սրտանոթային, շնչառական և մի քանի այլ համակարգեր ղեկավարող կենտրոններ: Ուղեղի այդ հատվածի վնասվածքները կարող են մահվան պատճառ հանդիսանալ։

 

Ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի մի մասն է, որը գտնվում է ողնաշարի խողովակում և հիմնականում իրականացնում է կապը գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջև, ինչպես նաև ունի իր սեփական կարգավորող կենտրոնները։ Ողնուղեղի որևէ հատվածի վնասման դեպքում խաթարվում է այդ հատվածից ներքև գտնվող մարմնի մասերի գործունեությունը։

 

Նյարդերը գլխուղեղից և ողնուղեղից տարածվում են դեպի մարմնի բոլոր մասերը։ Նրանք տեղեկություններ են հաղորդում էլեկտրական ազդակների (գրգիռների) միջոցով։

 

Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակները մարմնի ծայրամասից գնում են դեպի ուղեղ, ապահովում են ուղեղի զգայական ֆունկցիան։

 

Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակներն ուղեղից գնում են դեպի մկանները, ապահովում են ուղեղի շարժիչ ֆունկցիան։ Նյարդային բջիջները տարբերվում են մարմնի մյուս բջիջներից նրանով, որ չեն վերականգնվում։ Այսպիսով, վնասված նյարդային բջիջների կողմից իրականացվող՝ մարմնի որևէ շրջանի կարգավորման ֆունկցիան կարող է ընդմիշտ անհետանալ։

Նյարդային համակարգի գործունեության վիճակն արտահայտում է գիտակցությունը։ Գիտակցությունը կարող է խանգարվել տարբեր վնասվածքների և հիվանդությունների պատճառով։ Գլխի ցանկացած վնասվածք, որը բերում է գիտակցության կորստի, կարող է առաջացնել ուղեղի վնասում, ուստի դրան պետք է լրջորեն վերաբերվել։ Ողնուղեղի և նյարդերի վնասվածքները կարող են բերել զգացողության կամ շարժումների ժամանակավոր կամ մշտական կորստի (պարալիզի)։

 

 

 

 

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

 

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։

Image result for գեղձի ֆուկցիայի

 

 

 

Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

 

Բջջի կառուցվածքը

 

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:

1.Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը

Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները

2. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Բջիջը ծածկված է մեմբրանով. Վերջինս կազմված է մի քանի շերտ մոլեկուլներից և ապահովում է նյութերի ընտրողական թափանցելիությունը: Ցիտոպլազմայում` բջջի կիսահեղուկ ներքին միջավայրում դասավորված են մանրագույն կառուցվածքները` օրգանոիդները: Բջջի օրգանոիդներն են` էնդոպլազմային ցանցը, ռիբոսոմները, միտոքոնդրիումները, լիզոսոմները, Գոլջիի կոմպլեքսը, բջջակենտրոնը, մեմբրանը: Օրգանոիդները, մարմնի օրգանների նման, կատարում են որոշակի ֆունկցիաներ, որոնք ապահովում են բջջի կենսագործունեությունը: Օրինակ, ռիբոսոմ կոչվող օրգանոիդում, գոյանում են սպիտակուցներ, միտոքոնդրիումներում մշակվում են էներգիայի աղբյուր ծառայող նյութերը:

 

Բջջի քիմիական բաղադրությունը

 

Բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր քիմիական միացություններ: Դրանց մի մասը` անօրգանական միացությունները, հանդիպում են նաև անկենդան բնության մեջ: Սակայն բջիջներին առավել բնորոշ են օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները շատ բարդ կառուցվածք ունեն:

Բջջի անօրգանական միացությունները

Ջուրը և աղերը անօրգանական միացություններ են: Բջիջներում ամենից շատ ջուրն է: Այն անհրաժեշտ է կենսական բոլոր պրոցեսների համար: Ջուրը լավ լուծիչ է: Ջրային լուծույթում ընթանում է տարբեր նյութերի քիմիական փոխազդեցությունը: Լուծված վիճակում գտնվող սննդանյութերը միջբջջային նյութից մեմբրանի միջով թափանցում են բջջի մեջ: Ջուրը նպաստում է նաև բջջից այնպիսի նյութերի հեռացմանը, որոնք առաջանում են նրանում ընթացող ռեակցիաների հետևանքով:

Աղերը բջիջների ցիտոպլազմայում և կորիզում գտնվում են փոքր կոնցենտրացիաներով, բայց դրանց դերը բջիջների կյանքում շատ մեծ է: Բջջի կենսագործունեության համար առավել կարևոր են K, Na, Ca, Mg աղերը և այլն:

 

Բջջի օրգանական միացությունները

 

Բջջի ֆունկցիաների իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է օրգանական միացություններին: Դրանցից ամենամեծ նշանակություն ունեն սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները:

Սպիտակուցները յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական և առավել բարդ նյութերն են: Սպիտակուցային մոլեկուլը չփաերով հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են անօրգանական միացությունների մոլեկուլներին: Առանց սպիտակուցների կյանք չկա: Որոշ սպիտակուցներ արագացնում են քիմիական ռեակցիաները, կատարելով կատալիզատորների դեր: Այդպիսի սպիտակուցները անվանում են ֆերմենտներ:

Ճարպերը և ածխաջրերն ավելի պարզ կառուցվածք ունեն: Դրանք բջջի շինանյութերն են և էներգիայի աղբյուր են օրգանիզմի կենսագործունեության պրոցեսների համար:

Նուկլեինաթթուները առաջանում են բջջակորիզում: Այստեղից էլ առաջացել է դրանց անունը (նուկլեուս լատ. նշանակում է կորիզ): Քրոմոսոմների կազմության մեջ մտնելով նուկլեինաթթուները մասնակցում են բջջի ժառանգական հատկությունների պահպանմանը և փոխանցմանը: Նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների առաջացումը: