04.03.2020

 

1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները և կետադրիր։

 

Ճշմարտախոսության իր սկզբունքն այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։

 

Սկզբունքն – ենթակա

Ամրապնդեց – ստորոգյալ

Իր – հատկացուցիչ

Ճշնարտախոսության – հատկացուցիչ

Այս անգամ էլ – ժամանակի պարագա

Արիությունը – ուղիղ խնդիր

Իր – հատկացուցիչ

Ունեցած – որոշիչ

 

Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։

 

Օդը – ենթակա

Դառնում է – ստորոգյալ

Թափանցիկ – որոշիչ

Զով – որոշիչ

Հուշակոթողին – հանգման խնդիր

Այդ – որոշիչ

Մոտենալիս – պատճառի պարագա

 

Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։

 

Անդրանիկը – ենթակա

Ուղարկեց – ստորոգյալ

Մի – որոշիչ

Առավոտ – ժամանակի պարագա

Կայազորի – հատկացուցիչ

Պետի մոտ – տեղի պարագա

Իրենց – հատկացուցիչ

Ձիերը – ուղիղ խնդիր

Երվանդին – հանգման խնդիր

Տեսնելու – նպատակի պարագա

 

Լիովին սթափվեց տեսնելով Միքայելին։

 

Սթափվեց – ստորոգյալ

Լիովին – ձևի պարագա

Տեսնելով – միջոցի խնդիր

Միքայելին – հանգման խնդիր

Բանախոսելու եկածներն ահից դողում էին։

Եկածները – ենթակա

Դողում էին – ստորոգյալ

Ահից – պատճառի պարագա

Բանախոսելու – հատկացուցիչ

 

Հիմա էլ պարզ ու պայծառ հիշում եմ մեր սարերի՝ հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող, ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։

 

Հիշում եմ – ստորոգյալ

Պարզ – ձևի պարագա

Պայծառ – ձևի պարագա

Մեր – հատակացուցիչ

Սարերի – հատկացուցիչ

Հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող – որոշիչ

Ոլոր-մոլոր – որոշիչ

Ճամփաները – ուղիղ խնդիր

Թեք – որոշիչ

Կածանները – ուղիղ խնդիր

 

Նա չէր լսում դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։

 

Նա  – ենթակա

Չէր լսում – ստորոգյալ

Դպրոցից – տեղի պարագա

Տուն – տեղի պարագա

Երեխաների – հատկացուցիչ

Վերադարձող – որոշիչ

Աղմուկը – ուղիղ խնդիր

 

Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր ընկնում՝ ելքի բացակայությունն ըմբռնելով։

 

Նապոլեոնը – ենթակա

Նեղն էր ընկնում – ստորոգյալ

Հաճախ – չափի պարագա

Ելքի – հատկացուցիչ

Բացակայությունը – ուղիղ խնդիր

Ըմռբնելով – միջոցի խնդիր

 

Ամրոցը լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։

 

Ամրոցը – ենթակա

Վրա է – ստորոգյալ

Լեռան – հատկացուցիչ

Կրծքին – հանգման խնդիր

Կառչախ – որոշիչ

Հրվանդանի – հատկացուցիչ

 

Երկվորյակները միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։

 

Երկվորյակները – ենթակա

Նման էին – ստորոգյալ

Չզանազանվելու չափ – չափի պարագա

Բոլորովին – ձևի պարագա

Միմյանցից – պատճառի պարագա

 

Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։

 

Հիշենք – ստորոգյալ

Չինգիզ Այթմատովի – հատկացուցիչ

Հիշողությունը – ուղիղ խնդիր

Հերոսին – հանգման խնդիր

Կորցրած – որոշիչ

 

Անցյալի ավանդներից գրողի հրաժարվելը հաճախ մահացու է լինում արվեստի մեջ։

 

Հրաժարվելը – ենթակա

Լինում է – ստորոգյալ

Մահացու – ձևի պարագա

Հաճախ – չափի պարագա

Գրողի – հատկացուցիչ

Անցյալի – հատկացուցիչ

Ավանդներից – պատճառի պարագա

Արվեստի մեջ – տեղի պարագա

 

Պատմության փորձը մեզ շատ է անհրաժեշտ՝ ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար։

 

Փորձը – ենթակա

Անհրաժեշտ է – ստորոգյալ

Պատմության – հատկացուցիչ

Մեզ – հատկացուցիչ

Շատ – չափի պարագա

Ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար – նպատակի պարագա

 

2. Ընդգծված բառերը վերլուծիր նաև ձևաբանորեն։

 

Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, սեռական, եզակի

Արիությունը – գոյական, եզակի, ա ներքին, ուղղական

Ձիերը – գոյական, հայցական, հոգնակի, ու արտաքին

Եկածները – գոյական, ուղղական, հոգնակի, ի արտաքին

Հիշում եմ – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, ներգործող, պարզ

Թեք – ածական, որակական, դրական

Չէր լսում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործող, պարզ

Տուն – գոյական, հայցական, եզակի, ա ներքին

Վերադարձող – ենթակայական դերբայ

Լեռան – գոյական, սեռական, եզակի, ան արտաքին

Միմյանցից – փոխադարձ դերանուն, բացառական հոլով

Հիշենք – ըղձական ապառնի, առաջին դեմք, հոգնակի, ներգործող, պարզ

Կորցրած – հարակատար դերբայ

 

 

 

 

 

 

 

 

28.02.2020

 

1. Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

 

Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականի փետրվարի հինգին Փոքր Ասիա ուղարկված ծպտյալ սուրհանդակը սուլթան Մուրադի ավագ որդուն՝ քսանմեկամյա Մահմուդին, բերում է հոր մահվան լուրը: Որքան էր սպասել Մահմուդը այդ երջանիկ պահին, անրջել այդ օրը: Իր խորհրդականներին և մերձավորներին ոչ մի խոսք չասելով՝ խորամանկ, եռանդուն իշխանը թռչում է նժույգին և քառատրոփ սուրում հոր պալատը՝ կանխելու ամեն ոտնձգություն գահի նկատմամբ: Արյունակից հնարավոր մրցակիցներին նախապես մեջտեղից վերացնելու համար նա հրամայում է լողարանում խեղդել անչափահաս եղբորը, որից հետո նա այն աշխարհ է ուղարկում նաև վարձու մարդասպանին: Նստելով գահին՝ նա ծրագրում է նախ և առաջ գրավել Կոստանդնուպոլիսը՝ երբեմնի հզոր Բյուզանդիայի մայրքաղաքը: Այո, դժվար կլինի կործանելը, բայց Մահմուդի համար անկարելի ոչինչ չկա: Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:

 

2. Շարահյուսորեն վերլուծիր վերջին նախադասությունը (Որպես հմուտ հոգեբան…)։

 

Գիտեր – ստորոգյալ

Հմուտ – որոշիչ

Ինչով – միջոցի խնդիր

Կարող է – ստորոգյալ

Բորբոքել – ստորոգյալ

Հսկայական – որոշիչ

Բանակի – հատկացուցիչ

Մարտերում – տեղի պարագա

Թրծված – որոշիչ

 

3. Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

 

Թվական – թիվ

Անրջել – անուրջ

Խորհրդական – խորհուրդ

Ծրագրում է – ծրագիր

Հոգեբան – հոգի

 

 

 

 

 

26.02.2020

 

Առաջադրանք

 

1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ 

 

Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։

 

Անտառը – ենթակա

Խշշում էր – պարզ ստորոգյալ

Քամու – հատկացուցիչ

Շրշյունով – միջոցի խնդիր

Թրթիռով – միջոցի խնդիր

Հազար – որոշիչ

Ահ ու սարսափ – ուղիղ խնդիր

 

Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։

 

Դա – ենթակա

Կին էր – բաղադրյալ ստորոգյալ

Փոքրամարմին – որոշիչ

Առողջությունից զրկված – հետադաս ծավալուն որոշիչ

 

Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։

 

Չի դարձվում – ստորոգյալ

Ուշադրություն – ենթակա

Պատշաճ – որոշիչ

Պատիվը – ուղիղ խնդիր

Մեր – հատկացուցիչ

Երկրի – հատկացուցիչ

Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացողներին – բացահայտիչ

 

Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը։

 

Ճռնչաց – ստորոգյալ

Դուռը – ենթակա

Այդպես – ձևի պարագա

Այգու – հատկացուցիչ

Մի անգամ էլ – ժամանակի պարագա

Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ – բացահայտիչ

 

Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։

 

Լրագրողը – ենթակա

Մոտեցավ – պարզ ստորոգյալ

Գյուղացիներին – հանգման խնդիր

Խոսող – որոշիչ

Հոգսերից – վերաբերության խնդիր

Իրենց – հատկացուցիչ

 

Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։

 

Լսում եմ – ստորոգյալ

Մարդու – հատկացուցիչ

Գյուղի – հատկացուցիչ

Ամենալավ – որոշիչ

Նվագը – ուղիղ խնդիր

Լեռան – հատկացուցիչ

 

Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։

 

Նրանք – ենթակա

Բացում էին – ստորոգյալ

Իրենց – հատկացուցիչ

Ճանապարհը – ուղիղ խնդիր

Ծառերի միջից – տեղի պարագա

Այրվող – որոշիչ

Եղջյուներով – միջոցի խնդիր

 

Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։

 

Շունը – ենթակա

Հաչեց – ստորոգյալ

Հավաբնի մոտ – տեղի պարագա

Ինձ վրա – հանգման խնդիր

 

Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։

 

Մայրիկս – ենթակա

Զրուցում է – ստորոգյալ

Հաճախ – չափի պարագա

Հարևանուհու հետ – միասնության պարագա

 

Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։

 

Ինքը – ենթակա

Մոտենում է – ստորոգյալ

Փափուկ – որոշիչ

Քայլերով – միջոցի խնդիր

Խանութի – հատկացուցիչ

Տերը – ուղիղ խնդիր

Ինքը՝ խանութի տերը – բուն բացահայտիչ

 

Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։

 

Լանջին էր – բաղադրյալ ստորոգյալ

Տունը – ենթակա

Մեր – հատկացուցիչ

Հանգստյան – որոշիչ

Լեռների – հատկացուցիչ

Ծաղկունյաց – որոշիչ

Կակաչներով – միջոցի խնդիր

Լեռների՝ կակաչներով ծածկված – հետադաս որոշիչ

 

Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։

 

Ցոլակը – ենթակա

Ձին էր – բաղադրյալ ստորոգյալ

Նրանց – հատկացուցիչ

Ձին էր՝ կապտավուն մորթով – հետադաս որոշիչ

 

Երբ կանգնեց՝ փեշերը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։

 

Կանգնեց – ստորոգյալ

Աչքն ընկավ – ստորոգյալ

Ժայռին – հանգման խնդիր

Փեշերը – ուղիղ խնդիր

Երբ – ժամանակի պարագա

Թափ տալու – նպատակի պարագա

 

Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։

 

Աղջիկը – ենթակա

Ասում էր – ստորոգյալ

Փոքրիկ – որոշիչ

Ձայնով – միջոցի խնդիր

Զիլ – որոշիչ

Մանկան – հատկացուցիչ

Համարձակ – ձևի պարագա

Ինչ-որ – որոշիչ

Բան – ուղիղ խնդիր

 

Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։

 

Ձիավորը – ենթակա

Չէր որոնում – ստորոգյալ

Կաքավաբերդի գլխին – տեղի պարագա

Երկրորդ – որոշիչ

Հնություններ – ուղիղ խնդիր

Թաղիքե – որոշիչ

Գլխարկով – որոշիչ

 

2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Քամու – գոյական, սեռական, եզակի, ու արտաքին

Առաջացնող – ենթակայական դերբայ, ներգործող, պարզ

Կին – գոյական, հայցական, եզակի, այլաձև

Տարիներ – հոգնակի, գոյական, ուղղական

Առաջ – կապ, հետադաս

Լեռան – գոյական, սեռական, եզակի, ան արտաքին

Այրվող – ենթակայական դերբայ

Իրենց – անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, սեռական

Փափուկ – ածակական, որակական

Մոտենում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Տերը – գոյական, ուղղական, եզակի, այլաձև

Ծածկված – համակատար դերբայ

Երբ – հարաբերական դերանուն

Տալու – անորոշ, սեռական հոլով

Ընկավ – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի

Համարձակ – ածական, որակական

Ասում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներոգրծող, պարզ

 

 

 

 

 

 

24.02.2020

 

 

Առաջադրանք

 

1. Կետադրիր տրված տեքստը։ 

 

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օրիմպիաական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ` գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը` նույնիսկ նրա սահմաններից դուրս` ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը` վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։ Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա` իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա` դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։

Խաղերին մասնակցում էին ամենքը` ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։

Երբ հնչեց եղջերափողը`ճանապարհի շրջադարձի վրա, երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով, նրանք տանում էին կայսեր պատգարակը։

 

2. Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։

 

Երեք ամիս առաջ – ժամանակի պարագա

Չորս կողմերը – տեղի պարագա

Ազդարարելու – նպատակի պարագա

Վաղնջական ժամանակներում – ժամանակի պարագա

Մրցումների ժամանակաշրջանում – ժամանակի պարագա

Օլիմպոսի վրա – տեղի պարագա

Ավելի քան հարյուր օր – ժամանակի պարագա

Շռայլորեն – ձևի պարագա

Դարերի համար – նպատակի պարագա

Շրջադարձի վրա – տեղի պարագա

 

3. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Երկու հարյուր իննսունմեկերորդ – դասական թվական

Խաղամրցումների – գոյական, հոգնակի, սեռական հոլով

Պատերազմող  – ենթակայական դերբայ

Միջև – կապ, հետադրություն

Կլոր – ածական, որակական, դրական

Ոսկեդեղձան – ածական, որակական, դրական

Մասնակցում էին – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, հոգնակի

Երբ – հարաբերական դերանուն

Պատանիները – գոյական, ուղղական հոլով, հոգնակի

Կայսեր – գոյական, սեռական հոլով, եզակի

 

4. Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։

 

Թվական – թիվ

Գարնան – գարուն

Սկզբին – սկիզբ

Ոսկեդեղջան – ոսկի

Շրջադարձ – շուրջ

 

 

 

 

 

21.02.2020

 

1. Կետադրիր տեքստը։

 

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։

Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց՝ դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.

– Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդուս մոտ եմ եկել թե՞ թշնամուս։ Միթե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։

Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։ Եվ կտրիճ զավակը հակառակորդին հանձնվելով սրախողխող եղավ։

 

2. Գտիր ուղիղ խնդիրները:

 

Ծերակույտին, քեզ, սիրտը:

 

3. Տեքստից գտիր անուղղակի խնդիրները։

 

Հանգման խնդիրներ – Հռոմի վրա, հակառակորդին, որդուս, թշնամուս, տեղատվության

Միջոցի խնդիրներ – ձայնով, բառերով

Անջատման խնդիրներ – մակընթացուցյունից, ինձանից

 

 

 

 

 

 

 

Հայոց լեզու 19.02.2020

 

 

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

 

Գարուն է ` մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը ` աշխարհահրչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին ` գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդյանի նիրհն էր առնում ` պարուրված ճերմակաթոր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ ` Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։

Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով ` հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

 

Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

 

հանրահայտ-աշխարհահրչակ

թռչուն-հավքեր

զարդարված-պճնված

առավոտ-վախ

սյուք-հովը 

ունկ-ականջին

 

Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

 

աշխարհահրչակ

 

Գտիր մեկ ածանցավոր բառ։

 

պարուրված

 

Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

 

տխրության-ա ներքին

գարուն-ան ատաքին

 

Տեքստից գտիր անկանոն բայերը։

 

զարդարել

լսել

բերել

տեսնել

 

Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։

 

զարթնել, առնել

 

Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

 

Գարունը է

 

 

 

 

 

 

12.02.2020

 

Առաջադրանքներ

 

1. Շարահյուսորեն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

Հեծվորը Կոստան աղան էր՝ սպիտաիկ ձիու վրա։

Հեծվորը – ենթակա

Աղան էր – ստորոգյալ

Կոստան – որոշիչ

Սպիտաիկ – որոշիչ

Ձիու վրա – տեղի պարագա

Վեց շուն ուներ՝ մեկը մյուսից կատաղի։

Ուներ – ստորոգյալ

Շուն – ուղիղ խնդիր

Վեց – որոշիչ

Մեկը մյուսից կատաղի – որոշիչ

Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։

Նայում էին – ստորոգյալ

Մատյանները – ենթակա

Փղոսկրյա – որոշիչ

Ոսկեզօծ – որոշիչ

Ակնազարդ – որոշիչ

Որմնախորշի – հատկացուցիչ

Գրադարակից – տեղի պարագա

Հեծյալները կիսամերկ՝ կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։

Հեծյալները – ենթակա

Օրորվում էին – ստորոգյալ

Թամբի վրա – տեղի պարագա

Կիսամերկ – որոշիչ

Կմաղքացած – որոշիչ

Նա գեղեցիկ մի այր էր՝ թախծալի աչքերով։

Նա – ենթակա

Այր էր – բաղադրյալ ստորոգյալ

Գեղեցիկ – որոշիչ

Թախծալի աչքերով – որոշիչ

Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։

Տղամարդ – ենթակա

Կանգնել էր – ստորոգյալ

Ջլուտ – որոշիչ

Մոտ հիսուն տարեկան – որոշիչ

Լաստախելի մոտ – տեղի պարագա

Ղեկաթիակը բռնած – ձևի մակբայ

Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։

Կա – ստորոգյալ

Մենաստան – ենթակա

Քարաժայռերից մեկի կատարին – տեղի պարագա

հինավուրց – որոշիչ

Բնական պարիսպներով գոտևորված – որոշիչ

Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով։

Երևացին – ստորոգյալ

Պատանիները – ենթակա

Շրջադարձի վրա – տեղի պարագա

Ծիրանագույն հանդերձներով – որոշիչ

Հուժկու մարմիններով – որոշիչ

Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։

Կանայք – ենթակա

Սեթևեթում էին – ստորոգյալ

Պճնասեր – որոշիչ

Հագնված ամենավերջին նորաձևությամբ – որոշիչ

Սոֆիևկան քաղաքամերձ, մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։

Սոֆիևկան – ենթակա

Արվարձան էր – բաղադրյալ ստորոգյալ

Քաղաքանմերձ – որոշիչ

Չնաշխարհիկ – որոշիչ

Գողտրիկ դղյակով – որոշիչ

2. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։

Մտորումները – ենթակա

Բզկտում էին – ստորոգյալ

Դառը – որոշիչ

Սպարապետի – հատկացուցիչ

Ազգի ցավերով տառապող զգայուն – որոշիչ

Հոգին – ուղիղ խնդիր

Արսենը ամենևին չէր նկատում՝ կնոջ արտասուքով ողողված աչքերը։

Արսենը – ենթակա

Չէր նկատում – ստորոգյալ

Արտասուքով ողողված աչքերը – որոշիչ

Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները։

Շողերը – ենթակա

Ցրում էին – ստորոգյալ

Արևի – հատկացուցիչ

Թուխպի – հատկացուցիչ

Բրդի – հատկացուցիչ

Քուլաներին նմանվող – որոշիչ

Ծվենները – ուղիղ խնդիր

Առավոտյան Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։

Հեծյալ – ենթակա

Դուրս եկավ – ստորոգյալ

Անիի – հատկացուցիչ

Դեպի արևմուտք նայող – որոշիչ

Առավոտյան – ժամանակի պարագա

Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։

Խոյանում էր – ստորոգյալ

Վանքը – ենթակա

Հնությունից մամռակալած – որոշիչ

Առաքյալի – հատկացուցիչ

Հպարտ – ձևի մակբայ

Ձորալանջին – տեղի պարագա

Հայացքը չէր կտրում՝ լեռների տեգերի նման ցցված, հրաբխային սուր կատարներից։

Չէր կտրում – ստորոգյալ

Հայացքը – ուղիղ խնդիր

Լեռների տեգերի նման ցցված – որոշիչ

Հրաբխային սուր – որոշիչ

 

 

 

 

 

 

 

07.02.2020

 

1. Լրացրու բաց թողած տառերը։

 

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը բազպանները սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրըարծաթազօծ պատյանով ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զար-արանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրողտ ձայնով խոսեց

Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինյև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

 

2. Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։

 

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.

– Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

 

3. Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։

 

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.

– Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

 

4. Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։

 

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ` հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.

– Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան`Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում` սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը` մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

 

 

 

 

 

 

 

05.02.2020

 

Առաջադրանք.

 

1. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։ – բաղադրյալ ստորոգյալ

Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։ – պարզ ստորոգյալ

Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։ – բաղադրյալ ստորոգյալ

Այժմ անձրևում է։ – պարզ ստորոգյալ

Վերջապես խախտվեց լռությունը։ – պարզ ստորոգյալ

Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։ – պարզ ստորոգյալ

Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։ – պարզ ստորոգյալ

Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։ – պարզ ստորոգյալ

Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։ – պարզ ստորոգյալ

Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։ – բաղադրյալ ստորոգյալ

 

2. Կարդա տեքստը, նախադասությունների կողքին նշում արա, թե ինչպիսի նախադասություն են՝ պա՞րզ, բա՞րդ, պարզ ընդարձա՞կ թե համառոտ։

 

Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։ (պարզ ընդարձակ) Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։ (բարդ) Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։ (բարդ) Ապահովագրական գործակալություններն ընդհանուր հոռետեսությունն են սատարում։ (պարզ ընդարձակ) Նրանց կրեդոն է՝ դուք քիչ հնարավորություն չունեք ավտովթարի ենթարկվելու, հրդեհի կամ ջրհեղեղի զոհ դառնալու։ (պարզ ընդարձակ)  Այնպես որ, հեռատես եղեք, ապահովագրվեք։ (բարդ)

Զանգվածային լրատվամիջոցները լավատեսներին զօրուգիշեր հիշեցնում են, որ մարդիկ ամեն տեղ անպաշտպան են։ (բարդ) Լսե՛ք գուշակներին. Բոլորը խոսում են միայն Ապոկալիպսիսից կամ պատերազմից։ (պարզ ընդարձակ)

Համաշխարհային պարտություն, տեղային պարտություն, անձնական պարտություն… Միայն նրանց ձայնն է լսվում, ով խոսում է անուրախ ապագայից։ (բարդ) Ո՞ր մի մարգարեն կհամարձակվի հայտարարել, թե ապագայում ամեն ինչ ավելի ու ավելի լավ է լինելու։ (բարդ) Իսկ երբ խոսքը իր՝ մարդու մասին է, ո՞վ կհամարձակվի երեխաներին դպրոցում սովորեցնել, թե ինչ պիտի անեն, որ լավագույն դերի համար «Օսկար» ստանան։ (բարդ) Ինչպե՞ս արձագանքեն՝ հաղթած լինելով համաշխարհային մրցաշարում։ (պարզ ընդարձակ) Ի՞նչ անել, եթե ձեր փոքրիկ ձեռնարկությունը վերածվել է միջազգային ընկերության։ (բարդ)

Արդյո՞ւնքը։ Երբ մարդ հաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝ «նորմալ» իրադրություն։ (բարդ)

 

 

 

 

 

 

03.02.2020

 

Առաջադրանք

 

1. Լրացրու բաց թողած տառերը։

 

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։

Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։

Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

 

2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։

 

Իմաստասեր քահանա – առդրություն

Պայծառ լույսով – առդրություն

Ծառերը ստեղծել էին – համաձայնություն

Թուփն արձակում էր – համաձայնություն

Գետի վրա – խնդրառություն

Կախվել էր մշուշ – համաձայնություն

Մարդիկ քնած են – համաձայնություն

Ստեղծել գեղեցկությունը – խնդրառություն

 

3. Տեքստից գտիր.

 

մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.

 

բարդ – իմաստասեր

մթություն – ածանցավոր

նախասահմանված – բարդածանցավոր

 

երեք  հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.

 

Գեղեցկություն – գեղեցիկ

Բուրմունք – բույր

Կապատթույր – կապույտ

 

գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.

 

Խփեց – խ(ը)փեց

Վերցրեց – վերց(ը)րեց

Ճռռացող – ճ(ը)ռռացող

Մթության – մ(ը)թության

Պատշգամբ – պատ(ը)շգամբ

Լուսնկա – լուս(ը)նկա

Կանգնած – կանգ(ը)նած

Ստվեր – ս(ը)տվեր

Մագլցել – մագ(ը)լցել

Զգլխիչ – (ը)զգ(ը)լխիչ

Շղարշի – շ(ը)ղարշի

Նոսր – նոս(ը)ր

Մշուշ – մ(ը)շուշ

Լուսացնցուղ – լուսաց(ը)նցուղ

Երկնքից – երկ(ը)նքից

Քնած – ք(ը)նած

Աստված – աստ(ը)ված

Ինքն – ինք(ը)ն

 

մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.

 

գիշերվա, մթության, մարդու

 

դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.

 

Ողողված էր, կախվել էր, նախասահմանված, թափվող

 

գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.

 

Հարաբերական – ինչ

Հարցական – ո՞ւմ

Ցուցական – այդ

Անձնական – ինքն

 

գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։

 

գավազան – ձեռնափայտ

հմայվել – հիանալ

արբեցուցիչ – դյութիչ

մառախուղ – մշուշ

 

 

 

 

 

 

 

31.01.2020

 

 

Լրացրու բաց թողած տառերը։

 

Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

 

Բազմաթիվ-մեծաքանակ

Բանակ-զորք

Գոռոզ-ամբարտավան

Տղամարդ-այր

 

Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։

 

Թագավոր-արքա

Ապաստան-օթևան

 

Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

 

Նվիրված-նվեր

Կիսաշրջանաձև-կես, շուրջ

Մարմնացում-մարմին

 

Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.

 

արմատ+հոդակապ+արմատ

 

մեծաքանակ

 

արմատ+ածանց

 

թագավոր

 

արմատ+արմատ+ածանց

 

թատերգություն

 

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Տիրելով-անորոշ դերբայ, գործիական հոլով, չեզոք սեռ

Սկսում է-բայ, սահմանական, անկատար ներկա, ներգործական սեռ

Մեջ-կապ, հետադրություն

Բոլոր-որոշյալ դերանուն

Փառասեր-ածական,  հարաբերական

Փրկված-հարակատար դերբայ, կրավորական սեռ  

Ինքն-անձնական դերանուն, երրորդ դեմք

Վճռական-ածական, հարաբերական

Կհասցներ-ենթադրական, չեզոք սեռ

Թշնամուն-գոյական, տրական, ու հոլովում

վեհանձնության –գոյական, սեռական, ա ներքին

տալիս է-բայ, սահմանական, անկանոն, երրորդ դեմք, եզակի

ձմեռ-գոյական, ուղղական, ան արտաքին հոլովում

հանդիսականներով-գոյական, գործիական հոլով, ի հոլովում

օրը-գոյական, ուղղական, վա հոլովում

 

Տեքստ

 

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։

Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրճ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թադերգությունը։ Դավադիրները հենց թաթերասրահում ձերմակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

 

 

 

 

 

 

20.01.2020

 

1. Լրացրու բաց թողած տառերը։

 

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որը  Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։

Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

 

2. Ընգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Շնորհիվ – կապ, հետադրություն

Անառիկ – ածական, որակական

Երկու – թվական, քանակական

Միմյանցից – փոխադարձ դերանուն, բացառական հոլով

Հարթության – գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին

Որի – հարաբերական դեըանուն, սեռական հոլով

Վրա – կապ, հետադրություն

Շրջապատված – բայ, հարակատար, կրավորական, ածանցավոր

Լեռների – գոյական, հոգնակի, սեռական հոլով, ան արտաքին

Հինավուրց – ածական, հարաբերական

Ոգուց – գոյական, բացառական հոլով, ու արտաքին

Բխող – բայ, ենթակայական դերբայ, պարզ, չեզոք

Երևում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամրոցում – գոյական, ներգոյական, եզակի, ի արտաքին

Միայն – սահմանափակման վերաբերական

 

3. Տեքստից գտիր` կալվածք,     անջատել, ձոր, ասպնջական, թագավորական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

 

Կալվածք – դաստակերտ

Անջատել – բաժանել

Ձոր – կիրճ

Ասպնջական – հյուրընկալ

Թագավորական – արքունական

Ապարանք – դղյակ

Տանիք – ձեղուն

Շոգ – տապ

Լոկ – միայն

 

 

 

 

 

 

 

17.01.2020

 

Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները

 

Տեքստից գտեք

 

1. 3 տարբեր հոլովումների ենթարկվող գոյականներ

 

2. Բոլոր կապերը

 

Առանց – նախադրություն

Տակ – հետադրություն

Հետ – հետադրություն

Պես – հետադրությում

Վրա – հետադրություն

Մոտ – հետադրություն

 

3. Անդեմ բայերը. որոշեք որ դերբայներն են, սեռը, կազմությունը

 

Գտնվող – ենթակայական, կրավորական, ածանցավոր

Դիվահարված – հարակատար, չեզոք, բարդ

Սիրված – հարակատար, կրավորական, ածանցավոր

Համարող – ենթակայական, ներգործական, պարզ

Ազատված – հարակատար, կրավորական, ածանցավոր

Դարձրել – անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Տեղափոխվել – անորոշ, ուղղական, կրավորական, ածանցավոր

Ապրելու – անորոշ, սեռական հոլով, չեզոք, պարզ

Դառնալուց – անորոշ, բացառական հոլով, չեզոք, պարզ

 

4. Ածականները

 

Տարօրինակ – որակական, դրական

Վախենալու – որակական, դրական

Փոքրիկ – որակական, դրական

Անդրշիրիմյան – որակական, հարաբերական

Դառը – որակական, դրական

Մեծ – որակական, դրական

Ծեր – որակական, դրական

Բարի – որակական, դրական

Անվնաս – որակական, դրական

Միայնակ – որակական, դրական

Թշվառ – որակական, դրական

Մռայլ – որակական, դրական

Սևատես – որակական, դրական

 

 

 

 

 

 

 

 

16.12.2019

 

1)Կարդա նյութը, վերաշարադրիր։ Պարզիր՝ բոլոր ամանորների մեջ ինչն է ընդհանուր։ Կազմիր քո Ամանորը (ինչը կպահեիր, ինչից կհրաժարվեիր)։

 

Այն վախտ ամանորը շատ ուրախ էր անցնում, նրանք ունեին իրենց ծեսերը, նաև ամանորը այլ կերպ էին անվանում օրինակ Նավասարդ,Կաղանդ,Տարեմուտ։ Շատ հաճախ նշելու օրերը փոխվում էին: Իմ կարծիքով բոլոր ամանորների մեջ միշտ մեկ բան կա որը ընդհանուր էր դա միասնությունն է որը ամեն տարի բոլոր ընտանիքներում կա և այն հոգին և շունչը որ նրանց մեջ լինում է։ Եթե ես կազմեի իմ ամանորը ապա բոլոր ծեսերը կթողնեի ուղղակի կհանեի ավելորդ ցուցամոլությունը։  

 

2)Գրավոր պատմիր ամանորյա քո սիրած ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին։ Ընդգծիր գրածիդ մեջ բայերը, որոշիր՝ որ եղանակի ու որ ժամանակի բայեր ես օգտագործել։

 

«Սուրբ Ծննդյան պատմություն»

 

Ֆիլմում Ջիմ Քերրին մարմնավորում է միանգամից մի քանի հերոսների երիտասարդ, միջին ու ծեր գլխավոր հերոսին, ինչպես նա երեք ուրվականի: Սա պատմություն է ժլատ մարդու մասին, ով ատում էր ուրախությունն ու տոները: Սակայն այդ մարդը մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ փոխվում է: Իմ կարծիքով այս մուլտֆիլմը ամեն տարի հետաքրքիր է նայել քանի որ ուսուցանող է և զվարճալի, կա իմաստ որը ամեն տարիքում այլ ձև ես հասկանում։

 

մարմնավորում է-սահմանական եղանակ, անկատար ներկա

ատում էր- սահմանական եղանակ, անկատար անցյալ

փոխվում է- սահմանական եղանակ, անկատար ներկա

 

 

 

 

 

 

 

09.12.2019

 

1. Լրացրու բաց թողած տառերը

 

Տեքստ

 

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։

Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ. շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

 

2. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

 

Արգասաբերություն – արգասիք բերող, արդյունավետ

Ներբողել – ներբողով գովերգել, ներբողական ստեղծագործությամբ երգել

Մույթ – հենարան, նեցուկ

Ժանեկազարդ – ասեղնագործված գործվածք

Խոյակ – սյան գլխին դրված քանդակազարդ քար, սյունագլուխ

Սուտակ – կարմիր գույնի թանկագին քար, կարմիր հակինթ

Շափյուղա – կանաչ կամ կապույտ թանկագին քար

Ականակիր – խավար, մութ

 

3. Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

երկնչյուն

ժանեկազարդ – ժանյակ

է (ե)

շինարարություն – շեն

ը

բարձրաքանդակ

որմնաքանդակ

ու

նրբագեղ – նուրբ

շքեղություն – շուք

 

4. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։

Պարզ – քաղաք

Բարդ – զարմանահրաշ

Ածանցավոր – մայրություն

Բարդ ածանցավոր – արգասաբերություն

 

5. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։

Դիցուհի – աստվածուհի

Պտղաբերություն – արգասաբերություն

Բոլոր – ամբողջ

Շքեղություն – պերճանք

Փայլփլալ – շողարձակել

Մեծ – խոշոր

 

6.Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Փոքրասիական – ածական, հարաբերական

Մայրության – գոյական, սեռական հոլով, եզակի

Արտեմիսին – գոյական, հատուկ, եզակի, տրական հոլով

Աստվածուհու – գոյական, սեռական հոլով, եզակի

Կառուցել – բայ, անորոշ, ուղղական, պարզ, ներգործական

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

Չի եղել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Հարյուր քսան – քանակական թվական

Տարի – գոյական, հայցական, եզակի

Ապշեցնում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ածանցավոր, չեզոք

Շրջապատված – բայ, ենթակայական, ածանցավոր, կրավորական

Որոնք – հարաբերական դերանուն

Տաճարով – գոյական, գործիական հոլով, եզակի

Այնտեղ – ցուցական դերանուն

Տեսնելու – բայ, անորոշ, սեռական հոլով, ածանցավոր, ներգործական

 

 

 

 

 

 

04.12.19

 

Առաջադրանքներ

 

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

 

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիչից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշույնը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

 

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

 

Ջղային – նյարդային համակարգության հետ կապված, ջղերին հատուկ

Ջղագրգիռ – ջղեր գրգռող, նյարդայնացնող, նյարդային վիճակ ստեղծող

Ակնակապիչ – գանգի առջևի մասի այն փոսիկները, որոնց մեջ գտնվում են ակնագնդերը, ակնախոռոչ

 

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն,

երևակայական  բառերը։

 

Հանդիսական – հան-դի-սա-կան, 2 բաց վանկ, 2 փակ վանկ

Հայտարարվեց – հայ-տա-րար-վեց, 1 բաց վանկ, 3 փակ վանկ

Մենախոսություն – մե-նա-խո-սու-թյուն, 2 բաց վանկ, 3 փակ վանկ

Երևակայական – ե-րե-վա-կա-յա-կան, 3 բաց ցանկ, 3 փակ վանկ

 

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

 

Ջղային – ջիղ

Ոճրագործ – ոճիր

Կռվել – կռիվ

 

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

 

Ավարտ – վախճան

Բառ – խոսք

Թուշ – այտ

Շեղվել – ծռվել

Հանցագործ – ոճրագործ

 

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր համերգ,սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն բառերը։

 

Համերգ – բարդ, համ (արմատ) + երգ (արմատ)

Սառնասիրտ – բարդ, սառն (արմատ) + սիրտ (արմատ)

Հանդիսական – ածանցավոր, հանդիս (արմատ) + ական (ածանց)

Վերջին – ածանցավոր, վերջ (արմատ) + ին (ածանց)

Մենախոսություն – բարդ ածանցավոր, մենա (արմատ) + խոս (արմատ) + ություն (ածանց)

 

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Մոտենում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, ածանցավոր

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Արհամարհելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, պարզ

Հանդիսականներին – գոյական, հոգնակի, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, սահմանական եղանակ անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական, ածանցավոր

Վերջին – ածական, որակական, դրական

Ողբերգությունից – գոյական, եզակի, բացառական հոլով

Չէր ասել – բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գոյական, հայցական, եզակի

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, եզակի, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Մեր – անձնական դերանուն, առաջին դեմք, հոգնակի, սեռական հոլով

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական

Մեջ – կապ, հետադրություն

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական – ածական, որակական, դրական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական դերանուն

Ոչ ոք – ժխտական դերանուն

Համոզել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Տակ – կապ, հետադրություն

Փայլող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

 

 

 

 

 

02.12.2019

 

Առաջադրանքներ

 

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

 

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։

Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։  Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։

Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։

Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։

Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

 

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

 

Մանրազնին – մանրամասն՝ նուրբ զննությամբ կատարվող՝ կատարված, մանրակրկիտ

Գիրթ – շեշտակի

Ուխտադրուժ – ուխտը՝ դաշինքը դրժող՝ խախտող

Թեզանիք –  հագուստի թևի այն մասը, որ ծածկում է ձեռքը

Մույկ – ոտնաման

Հորձանք – հորդացած ջրերի արագ հոսանք

Ծխնի – հնատիպ դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ, որ ներքևից ագուցվում էր շեմի փոսիկի, իսկ վերևից դրանդիի մեջ, ճխան:

Մատուցարան – տախտակից կամ մետաղից պատրաստած հատուկ մեծ ափսե՝ ամանները և ուտելեղենը սեղանին մատուցելու համար:

 

3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական,

թեզանիքներով բառերը։

 

Մանրազնին – ման-րա-զը-նին – 2 բաց, 2 փակ

Կպարտադրի – կը-պար-տա-դը-րի – 4 բաց, 1 փակ

Առօրեական – ա-ռօ-րե-ա-կան – 3 բաց, 2 փակ

Թեզանիքներով – թե-զա-նիք-նե-րով – 1 բաց, 4 փակ

 

4. Գտիր 1 բառ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի, 3 բառ՝ ի-ի հնչյունափոխություն։

 

Մանրազնին – մանր – ը

Որոշմանը – որոշում – ու

Հանդգնի – հանդուգն – ու

Խստորեն – խիստ – ի

Կպատժի – պատիժ – ի

Ճռնչացող – ճռինչ – ի

 

5. Տեքստում գտիր մակերեսորեն, լայնախոհ, մեղմորեն, դանդաղ բառերի հականիշները։

 

Մակերսորեն – մանրազնին

Լայնախոհ – նեղմիտ

Մեղմորեն – խստորեն

Դանդաղ – հապշտապ

 

6. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։

 

Կարմրամորթ – բարդ, կարմիր (արմատ) + ա (հոդակապ) + մորթ (արմատ)

Նեղմիտ – բարդ, նեղ (արմատ) + միտ (արմատ)

Ուխադրժորեն – բարդ ածանցավոր, ուխտ (արմատ) + ա (հոդակապ) + դրուժ (արմատ) + որեն (ածանց)

Մատուցարան – ածանցավոր, մատ (արմատ) + ույց (ածանց) + արան (ածանց)

 

7. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր:

 

Մի քանի – անորոշ դերանուն

Լուռ – ձևի մակբայ

Նայում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Հետո – ժամանակի մակբայ

Չէ – ժխտական վերաբերական

Այսօր – ժամանակի մակբայ

Այդ – ցուցական դերանուն

Ճանաչել – բայ, անորոշ, ուղղական, ներգործական, պարզ

Իրեն – անձնական դերանուն, երրորդ դեմք, հայցական հոլով, եզակի

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չի հանդգնի – բայ, ենթադրական ապառնի, ժխտական, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Որոշմանը – գոյական, տրական հոլով, ան արտաքին

Հասկանան – բայ, ըղձական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Ինչ – հարաբերական դերանուն

Այո – հաստատական վերաբերական

Կարշավի – բայ, ենթադրական ապառնի, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Խստորեն – ձևի մակբայ

Պայմանագիրը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

Ուխտադրժորեն – ձևի մակբայ

Համար – կապ, հետադրություն

Երբ – հարաբերական դերանուն

Առօրեական – ածական, հարաբերական

Անհեթեթ – ածական, որակական, դրական

Մեջ – կապ, հետադրություն

Ճռնչացող – բայ, ենթակայական, չեզոք, պարզ

Ծխնիներով – գոյական, հոգնակի, գործիական հոլով, ու արտաքին

Հայտնեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Արծաթե – ածական, հարաբերական

Ընդոստ – ձևի մակբայ

Տեսնելով – բայ, անորոշ, գործիական, ներգործական, ածանցավոր

Հապշտապ – ձևի մակբայ

Երկար – ածական, որակական, դրական

Բաճկոնը – գոյական, հայցական հոլով, ի արտաքին

 

 

 

 

 

29.11.19

 

1. Ընտրածդ բանաստեղծությունից առանձնացրու 3 ածական, 3 գոյական, որոշիր դրանց քերականական հատկանիշները։

 

Վայրի – որակական, դրական

Անուշ – որոկական, դրական

Սև – որակական, դրական

Ծաղիկ – եզակի, ուղղական հոլով, ի արտաքին

Սաթի – եզակի, սեռական հոլով, ի արտաքին

Ձայնին – եզակի, տրական հոլով, ի արտաքին

 

2. Միսաք Մեծարենցի «Վայրկյան» բանաստեղծությունից դուրս գրիր բայերը, որոշիր դրանց եղանակն ու ժամանակը։

 

Կիյնայ (ընկնում է) – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Կանցնի – ըղձական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Կը փոթի (փոթորկում է) – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Կը յածի (թափառում է) – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

 

3. Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունից դուրս գրիր դիմավոր բայերը, որոշիր դրանց եղանակը, ժամանակաձևը, սեռը, կազմությունը։

 

Երգեցի – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի

Ելաներ – ըղձական անցյալ, երրորդ դեմք, եզակի

Հոտեցի – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, առաջին դեմք, եզակի

 

4. Գտիր Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

 

Լինի – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Հնչե – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Ձուլե – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Արածեն – ըձղական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի

Լողա – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Բացվի – ըձղական ապառնի, երրորդ դեմք, եզակի

Թխեն – ըձղական ապառնի, երրորդ դեմք, հոգնակի

 

 

 

 

 

 

 

27.11.19

 

Առաջադրանքներ

 

1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

 

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։

Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

 

2. Գտիր դիմավոր բայերի եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

 

Կառուցել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ջարդվել էին – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, կրավորական, ածանցավոր

Փախցրել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, ածանցավոր

Սիրել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

Ամուսնացել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ

Ուզել էր – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ

 

3. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։

 

Մասնակցած – հարակատար դերբայ

Փակելու – անորոշ դերբայ, սեռական հոլով

Ելած – հարակատար դերբայ

Անվանել – անորոշ դերբայ, ուղղական հոլով

Զարդարելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Կահավորելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Հիանալով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Ստեղծված – հարակատար դերբայ

 

4. Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։

 

Սոֆիևկա – ուղղական հոլով

Ադամ – ուղղական հոլով

Նապոլեոնի – սեռական հոլով

Հարճը – ուղղական հոլով

 

5. Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոյականների հոլովումը։

 

Դղյակ – դղյակներ – ի արտաքին

Անուն – անուններ – վան արտաքին

Սպա – սպաներ – ի արտաքին

Տարի – տարիներ – վա արտաքին

 

6. Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։

 

Մի – անորոշ դերանուն

Ինչ-որ – անորոշ դերանուն

Այդ – ցուցական դերանուն, ուղղական

Նրանց – անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, սեռական հոլով

Այնքան – ցուցական դրանուն

Իր – անձնական դերանուն, երկրորդ դեմք, եզակի, սեռական հոլով

Երբ – հարաբերական դերանուն

Սրանից – ցուցական դերանուն, բացառական հոլով

 

7. Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։

 

Գեղեցիկ – չնաշխարհիկ

Ճակատամարտ – կռիվ

Պալատ – դղյակ

Կոչել – անվանել

Վաղորդայն – լուսաբաց

 

8. Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։

 

Բարդ –  քաղաքամերձ, բարձրաստիճան, աղջամուղջ

Ածանցավոր – գողտրիկ, հայրենաբաղձություն, անմոռաց

 

9. Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

 

Կահավորել – կահույք

Անվանել – անուն

Հունական – հույն

 

 

 

 

 

 

25.11.19

 

1. Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

 

2. Տեքստում լրացրու բաց թողած տառերը։

 

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտքդ դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պճրուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։

 

3. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

 

Սրարշավ – սուր

Կնքեցին – կնունք

Ձգելով – ձիգ

Ընչացքը – ունչ

 

4. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

Մի – անորոշ դերանուն

Դուռը – գոյական, ուղղական հոլով, եզակի

Այնտեղից – ցուցական դերանուն, բացառակ հոլով

Ընտիր – ածական, որակական, դրական

Գոլորված – բայ, անկախ դերբայ, հարակատար

Երկաթյա – ածական, հարաբերական

Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի

Գինին – գոյական, հայցական հոլով, եզակի

Անհագուրդ – ածական, որակական, դրական

Ծեգծեգող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատրյալ, երրորդ դեմք, եզակի

Բացող – բայ, անկախ դերբայ, ենթակայական

Ոչ ոք – ժխտական դերանուն

Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, երրորդ դեմք, եզակի

 

 

 

 

 

 

20.11.19

 

Առաջադրանքներ…

 

Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ ազատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ՝ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

 

1. Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկապել. բառե՞ր,

նախադասություննե՞ր։

 

Որ – ստորդասական, նախադասություն

Բայց – համդասական, մենադիր, նախադասություն

և – համդասական, մենադիր, բառ և նախադասություն

ու – համադասական, մենադիր, բառ և նախադասություն

Իսկ – համադասական, մենադիր, նախադասություն

Կամ – համդասական, մենադիր, բառ

Եթե – ստորադասական, նախադասություն

Թեկուզ – համադասական, զուգադիր, նախադասություն

 

2. Ընդգծված բառերը ձևաբանորեն վերլուծիր։

 

Հաճի – գոյական,  ուղղական հոլով, հատուկ անուն, եզակի, ի արտաքին

Մեծ – ածական, դրական, որակական

Առջև – կապ

Աղջկա – գոյական, սեռական հոլով, եզակի, այլաձև հոլովում

Հուզված – բայ, անկախ դերբայ, հարակատար, ածանցավոր, կրավորական

Այս – դերանուն, ցուցական

Նրանք – դերանուն, անձնական, երրորդ դեմք, ուղղական, հոգնակի

Շողոյին – գոյական, հատուկ, տրական հոլով, ի արտաքին

Դուրս գա – բայ, ըղձական եղանակ, ապառնի, երրորդ դեմք, պարզ, չեզոք, անկանոն

Սենյակից – գոյական, եզակի, բացառական հոլով, ի արտաքին

Խաղաղ – ածական, որակական, դրական

Չանհանգստացնեն – բայ, ըղձական եղանակ, ապառնի, ժխտական, ածանցավոր, ներգործական

Կար – բայ, սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, անկատար անցյալ, պարզ, չեզոք

Այսօր – ժամանակի մակբայ

Ոչ մի – դերանուն, ժխտական

Դրած – բայ, անկախ դերբայ, հարակատար, պարզ, ներգործական

Լվանալուց – անորոշ դերբայ, բացառական հոլով, ածանցավոր, ներգործական

Անվրդով – ձևի մակբայ

Պատմում էին – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, հոգնակի, երրորդ դեմք, պարզ, ներգործական

Վաթսուն – թվական, քանակական

Խաղաղ – մակբայ, ձևի մակբայ

Պիտի քանդվեր – բայ, հարկադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, կրավորական

Խեղդվողը – բայ, ենթակայական, ածանցավոր, կրավորական

Անցած – բայ, անկախ դերբայ, հարակատար, պարզ, ներգործական

Այնպես – ցուցական դերանուն

Հանգիստ – ձևի մակբայ

Կողքին – կապ

Ձմեռ – գոյական, հայցական, եզակի, վա արտաքին

Ինչպես – հարաբերական դերանուն

Իբրև – կապ

Դաժանացավ – բայ, երրորդ դեմք, եզակի, անցյալ կատարյալ, ածանցավոր, չեզոք

 

 

 

 

 

18.11.19

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Կարդա պատմվածքը։ Դուրս գրիր.՝

 

1. Կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն, որ հոլովի բառի հետ են օգտագործվել:

 

Առաջ – նախադրություն, բացառական

Առանց – նախադրություն, սեռական

Որպես – նախադրություն, ուղղական

Մինչև – նախադրություն, հայցական

Հանուն – նախադրություն, սեռական

Մասին – հետադրություն, սեռական

Հակառակ – հետադրություն, տրական

Մոտ – հետադրություն, սեռական

Մեջ – հետադրություն, սեռական

Հետ – հետադրություն, տրական

Հետո – հետադրություն, բացառական

 

2. Մակբայները, որոշիր տեսակները:

 

Խաղաղ – ձևի մակբայ

Սիրով – ձևի մակբայ

Հանկարծ – ձևի մակբայ

Անշարժ – ձևի մակբայ

Դժվար – ձևի մակբայ

Սոսկալի – ձևի մակբայ

 

3. Գտիր սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակների մեկական բայ, որոշիր

դրանց դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։

 

Խցկվում եմ – սահմանական եղանակ, անկատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Լսեք – հրամայական, երկրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ

Անցնենք – ըղձական, առաջին դեմք, ներկա, հոգնակի, պարզ

Կհասկանաք – ենթադրական, երկրորդ դեմք, հոգնակի, պարզ

Պիտի լսեն – հարկադրական, երրորդ դեմք, հոգնակի, պարզ

 

 

 

 

 

 

13.11.19

 

Տրված տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները.

 

Գետակի վրա

Թեքվել ուռին.

Ու նայում է լուռ

Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում

Ամեն բան հավետ

Գալիս է, գնում

Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`

Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…

 

Լուռ – ձևի մակբայ

Հավետ – ժամանակի մակբայ

Անհետ – ձևի մակբայ

 

2. Լրացրու բաց թողած տառերը, գտիր

 

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարդ ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր. խոտի ու մացառի խրձեր, եռացրած ջրով կաթսաներ. ահռելի որձաքարեր։ Զօրուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հօդս ցնդեցին անօրեն ու ամբարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույցին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիգերը։ Թշնամին անցավ հյուծիչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։

Առյուծասիրտ Մխիթարը՝ այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կծկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց,  կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիճներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

 

3. Մակբայները դուրս գրիր, որոշիր տեսակները:

 

Նախօրոք – ժամանակի մակբայ

Զօրուգիշեր – ժամանակի մակբայ

Արժանվույն – ձևի մակբայ

Անակնկալ – ձևի մակբայ

Մտասույզ – ձևի մակբայ

Ինքնամփոփ – ձևի մակբայ

Կծկտուր – ձևի մակբայ

 

4. Ածականները դուրս գրիր, որոշիր տեսակները:

 

Արիասիրտ – որակական, դրական

Անմատչելի – որակական, դրական

Կորնթարդ – հարաբերական

Բրգաձև – հարաբերական

Անառիկ – որակական, դրական

Անընկճելի – որակական, դրական

Ահռելի – որակական, դրական

Օրհասական – որակական, դրական

Անօրեն – որակական, դրական

Ամբարտավան – որակական, դրական

Խրոխտ – որակական, դրական

Հյուծիչ – որակական, դրական

Սևեռուն – որակական, դրական

Ակնդետ – որակական, դրական

Ընդոստ – որակական, դրական

 

5. Բայերը դուրս գրիր, որոշիր հատկանիշները:

 

Չէին կասկածում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, հոգնակի, երրորդ դեմք

Հայթայթել էին – սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, հոգնակի, երրորդ դեմք

Չէին դադարում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, ժխտական, հոգնակի, երրորդ դեմք

Գրավելու – անորոշ, սեռական

Անցավ – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Անելով – անորոշ, գործիական

Հետևում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Նստած – հարակատար

Ծրագրում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Լարել – անորոշ, ուղղական

Բերելու – անորոշ, սեռական

Մռլտաց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Կանգնեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Կարգադրեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Ուղարկել – անորոշ, ուղարկել

Երևաց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Բերեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Շարժվում են – սահմանական եղանակ, անկատար ներկա, հոգնակի, երրորդ դեմք

Որոշեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի, երրորդ դեմք

Կտրել – անորոշ, ուղղական

Կասեցնելով – անորոշ, գործիական

 

 

 

 

 

 

 

11.11.19

 

1. Լրացրու բաց թողած տառերը։

 

Տեքստ

 

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։

Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.

— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։

Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։ Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։

 

2. Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

 

Ապստամբեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Հարձակվեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Մերժեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Արհամարհեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Երևաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Գնաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Բացականչեց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Սարսռաց – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Շանթահարեցին – սահմանական եղանակ, երրորդ դեմք, հոգնակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Եղավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ, անցյալ կատարյալ

Ընկավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Անցավ – սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի, չեզոք, պարզ, անցյալ կատարյալ

Եկել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Ծնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

Սնել եմ – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, առաջին դեմք, եզակի, պարզ

 

3. Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։

 

Ստիպելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, չեզոք

Փախչել – անորոշ, ուղղական, ե խոնարհման, չեզոք

Գրկախառնվելու – անորոշ, սեռական, ե խոնարհման, կրավորական

Փոխվելով – անորոշ, ուղղական, ե խոնարհման, կրավորական

Հանձնվելով – անորոշ, գործիական, ե խոնարհման, կրավորական

 

4. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

 

Նա – անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի

Քեզ – անձնական, երկրորդ դեմք, սեռական, եզակի

Երբ – հարաբերական

 

5. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

 

Հուզախռով  – որակական, դրական

Դողդոջուն – որակական, դրական

Աննկուն – որակական, դրական

Անընկճելի – որակական, դրական

Կտրիճ – հարաբերական

Սրախողխող – որակական, դրական

 

6. Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։

 

Բարդ – ծերակույտ, հակատակորդ, զորավար

Պարզ – սիրտ, թշնամի, որդի

Ածանցավոր – մակընթացություն, տեղատվություն, զայրույթ

 

7. Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

 

Գրկախառնվել – գիրկ

Հուզախռով – հույզ

Դողդոջուն – դողդոջյուն

Սարսռաց – սարսուռ

Սրախողխող – սուր

 

 

 

 

 

08.11.19

 

1. Լրացրու բաց թողած տառերը։

 

Առաքելը անհողդողդ կամքով ոտքի ելավ ու նայեց շուրջը. աշխարհն անդոհ նիրհի մեջ քնած էր. ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Իսկ մի աներևույթ ուժ նրան հրում էր առաջ՝ դեպի Արաքսի փրփրադեզ ալիքները։ Ձայնը հրամյում էր՝ գնա՛, Առաքել։ Գետը մեղմահնչուն երգում էր, շողշողում լուսնի տակ։ Նրան թվում էր՝ հազար-հազար աչքեր աստղերի նման նայում էին իրեն բարձունքից, որին այնքան կարոտով միշտ նայում էր։

Մտավ գետը։ Սառը ջուրը հասավ մինչև գոտկատեղը, սարսռաց։ Ատամներն սկսեցին կարկափել, ասես դողէրոցքի մեջ լիներ։ Արդեն հետ դառնալ չէր լինի, և նա թրթռացող սրտով ճեղքեց ջուրն ու անմռունչ հասավ գետի մեջտեղը։ Պսպղում, փայլփլում էր ջուրը, թույլ ճողփյուն արձակում նրա ձեռքերի տարուբերումից։

-Մարդ կես ճանապարհից չպիտի հետ դառնա,- շշնջալով գոտեպնդեց նա իրեն ու ճիգ թափելով հասավ մյուս ափը։

 

2. Գտիր բայերը, որոշիր դրանց հատկանիշները (դիմավոր է, թե անդեմ, եթե անդեմ է, որ դերբայն է, որսեռի է, կազմությունը, եթե դիմավոր է, դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակայի ձևը։ Եթե պակասավոր կամ անկանոն է, նշիր նաև դա)։

 

Ելավ – երրորդ դեմք, եզակի, սահմանական եղանակ

Նայեց – երրորդ դեմք, եզակի, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

Հրում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Հրամյում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Երգում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Շողշողում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Թվում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Նայում էին – կախյալ, անկատար, երրորդ դեմք, հոգնակի, անցյալ

Նայում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Մտավ  – անցյալ կատարյալ, սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի

Հասավ – անցյալ կատարյալ, սահմանական եղանակ, երրորդ դեմք, եզակի

Կարկափել – անորոշ, ուղղական

Թրթռացող – ենթակայական

Ճեղքեց – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի

Պասպղում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Փայլում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Արձակում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Շշնջալով – անորոշ, գործիական

Թափելով – անորոշ, գործիական

 

 

 

 

06.11.19

 

Առաջադրանք

 

1. Տրված բանաստեղծությունից գտիր բայերը, որոշիր հատկանիշները (խոնարհում, սեռ, կազմություն, եղանակ, ժամանակ, ժամանակային ձև, դեմք, թիվ):

 

Թողած – անկախ դերբայ, հարակատար

Շինված – անկախ դերբայ, հարակատար

Չասած – անկախ դերբայ, հարակատար

Աղմկում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Բացված – անկախ դերբայ, հարակատար

Լցված – անկախ դերբայ, հարակատար

Պիտի գնամ – հարկադրական ապառնի

 

2. Բանաստեղծությունից դուրս գրիր պակասավոր և անկանոն բայերը, որոշիր՝ պակասավոր են, թե անկանոն։

 

Թողած – անկանոն

Չասած – անկանոն

Կենալ – անկանոն

Ունի – պակասավոր

Տաղ անձնական

 

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով

Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―

Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.

Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.

Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―

Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.

Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի

Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―

Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜

Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―

Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.

Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―

Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

 

 

 

 

 

04.11.19

 

1. Գրականության տեքստից գտիր մեկական բայ սահմանական եղանակի վաղակատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ ժամանակաձևերով։

 

Վաղակատար ներկա – եղել է, երրորդ դեմք, եզակի

Անկատար անցյալ – հյուսում էր, երրորդ դեմք, եզակի

Անցյալ կատարյալ – ննջեց, երրորդ դեմք, եզակի

 

2. Գտիր դերբայները, որոշիր՝ որ դերբայներն են, եթե անորոշն է, որ հոլովով է։

 

Շրջում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Պատմելու – անորոշ, սեռական հոլով

Հյուսում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Վառում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Վաստակում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Գնում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Այրում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Դեգերում էր – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, անցյալ

Գտնելու – անորոշ, սեռական հոլով

Պաշտպանվելու – անորոշ, սեռական հոլով

Սառած – անկախ, հարակատար

Լքված – անկախ, հարակատար

Ծվարել – անորոշ, ուղղական

Սփռում է – կախյալ, անկատար, երրորդ դեմք, եզակի, ներկա

 

3. Գտիր դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։

 

Նրան – անձնական դերանուն, տրական հոլով, երրորդ դեմք, եզակի

Ով – հարաբերական

Նրա – անձնական դերանուն, սեռական հոլով, երրորդ դեմք, եզակի

Իր – անձնական դերանուն, սեռական հոլով, երրորդ դեմք, եզակի

Նա – անձնական դերանուն, ուղղական հոլով, երրորդ դեմք, եզակի

Մի – անորոշ

Այսպես – ցուցական

Այն – ցուցական

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

 

 

 

 

 

Հայոց լեզու. 25.10.19

 

 

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

 

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,

Անմա՞հ էիր քեզ կարծում.

Ե՛կ (ա խոնարհում, չեզոք, պարզ) , բերել եմ ես քու մահը,

Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք (ե խոնարհում, ներգործական, պարզ) , իմ քաջ հյուրեր,

Բաժակներըդ լիուլի,

Խըմենք— Աստված կըտրուկ անի

Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը

Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,

Ու իբր ասում է՝ վե՛ր (ա խոնարհում, չեզոք, պարզ)  կաց, իմ հրեշտակ,

Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,

Քաջ զինվորներ Թաթուլի.

Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,

Քուն չի աչքին մոտ գալի։

***

 

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր

Մարդ է գընում ու գալի.

Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,

Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա

Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.

— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ըղձական եղանակ. Ըղձականի ժամանակները։ Ժխտականը։

Ենթադրական եղանակ. ենթադրական և ըղձական եղանակների նմանություններն ու տարբերությունները։ Ենթադրականի ժխտականը՝ բաղադրյալ ժամանակաձև։

Հարկադրական եղանակ. ըղձականի հետ նմանություններն ու տարբերությունները։ Ժխտականը։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,

Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,

Իրար նայեինք անուշ կարոտով,

Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

 

 

 

 

Հայոց լեզու. 23.10.19

 

 

Առաջադրանքներ

 

1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

 

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պճրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։

Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։

Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։

Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։

Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։

 

2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

 

Դիմավորելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Լուսավորված – հարակատար, ածանցավոր, կրավորական

Պարել – անորոշ, պարզ, խոնարհումը ե, չեզոք

Ընդունելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Լինել – անորոշ, պարզ, չեզոք

 

3. Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։

 

Փարիզում – ներգոյական, ի արտաքին

Ընկերներից – բացառական, ոջ արտաքին

Հասարակությամբ – գործիական, ա ներքին

Կանայք – ուղղական, ոջ արտաքին

Մատանիների – սեռական, ու արտաքին

Ջահերով – գործիական, ի արտաքին

Ծիծաղ – ուղղական, ի արտաքին

Տարին – հայցական, վա արտաքին

 

4. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

 

Շքեղ – հարաբերական, դրական

Ընդարձակ – որակական, դրական

Փոքր – որակական, դրական

Հսկա – որակական, դրական

Սովալլուկ – չունի

Պայծառ – որակական, դրական

Տխուր – որակական, դրական

Զարհուրելի – որակական, դրական

Երջանիկ – որակական, դրական

 

5. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

 

Մի քանի – անորոշ

Նրանց – անձնական, երրորդ դեմք, սեռական հոլով,

Մեկը – անորոշ

Յուրաքանչյուր – որոշյալ

Բոլորի – որոշյալ, սեռական հոլով

Երբևէ – անորոշ

Որևէ – անորոշ

Այստեղ – ցուցական

Նույն – ցուցական

 

 

 

 

Հայոց լեզու. 21.10.19

 

 

Առաջադրանք

 

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

 

Հասարակական ժողովասրահի սպասավորները Սմբատին տեսնելով միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով Սմբատն անցավ մարմարե սյուների արանքով և մտավ մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր թղթախաղով, մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին պատմում, միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին, մրգավաճառները հագուստը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի աչք շլացնող փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները։ Սմբատն արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց դեպի այդ մարդիկ, որոնք իրեն տեսնելով պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

Սմբատին, գլխարկը, սանդուղքով, վիճաբանությամբ, սայլապանները գոյականների հոլովն ու հոլովումը պարզիր։

 

Սմբատին – տրական, ի արտաքին

Գլխարկը – ուղղական, ի արտաքին

Սանդուղքով – գործիական, ի արտաքին

Վիճանանությամբ – գործիական, ա ներքին

Սայլապանները – ուղղական, ի արտաքին

 

Դուրս գրիր դերանունները (10 հատ), որոշիր տեսակը, եթե հոլովված են, նաև հոլովը։

 

Միմյանց – փոխադարձ

Նրա – անձնական, երրորդ դեմք, սեռական, եզակի

Մի – անորոշ

Որտեղ – հարաբերական

Դրանք – ցուցական

Այդ – ցուցական

Այլ – անորոշ

Մյուս – անորոշ

Իրեն – անձնական, երրորդ դեմք, տրական, եզակի

Ոմանք – անորոշ

 

Գտիր անկախ դերբայները (7 հատ), որոշիր՝ որ դերբայներն են։

 

Տեսնելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Վերցնելու – անորոշ դերբայ, սեռական հոլով

Բարձրանալով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Զբաղված – հարակատար դերբայ

Փոխած – հարակատար դերբայ

Զարդարված – հարակատար դերբայ

Ողողված – հարակատար դերբայ

 

 

 

 

Հայոց լեզու. 18.10.19

 

 

Երկու փայտահատներ

 

Երկու փայտահատ վիճաբանում էին, թե իրենցից ով ավելի շատ փայտ կկոտրի առավոտից մինչև ժամը չորսը։

Առավոտից տղամարդիկ բաժանեցին իրենց դիրքերը: Սկզբում աշխատեցին նույն տեմպերով: Բայց մի ժամ հետո նրանցից մեկը լսեց, որ իր հակառակորդը դադարեց կտրել ծառը: Հասկանալով, որ սա իր հնարավորությունն է, առաջին փայտահատը կրկնապատկեց իր ջանքերը:

Անցավ տասը րոպե և առաջին փայտահատը լսեց, որ երկրորդ փայտահատը սկսեց աշխատանքը: Կրկին աշխատում էին նույն տեմպով,երբ հանկարծ առաջին փայտահատը լսեց, որ իր հակառակորդը դադարեցրեց աշխատանքը: Փայտահատը երջանիկ շարունակեց աշխատել՝ արդեն զգալով հաղթանակի համը:

Եվ դա ամբողջ օրը շարունակվեց: Ամեն ժամը մեկ երկրորդ փայտահատը դադարեցնում էր իր աշխատանքը տասը րոպեով, իսկ երկրորդը` շարունակում աշխատել: Երբ ժամանակն անցավ, նա, ով աշխատել էր առանց դադարեցնելու, բացարձակապես համոզված էր, որ հաղթանակն իր գրպանում է:

Պատկերացրեք նրա զարմանքը, երբ պարզեց, որ սխալվում է:

— Ինչպես է սա պատահել,- նա հարցրեց իր հակառակորդին,— ամեն ժամ լսեցի, որ տասը րոպեն մեկ աշխատանքդ դադարեցնում ես: Ինչպես ես կարողացել կոտրել ավելի շատ փայտ, քան ես: Դա անհնար է:

-Իրականում շատ պարզ է, — պատասխանեց մյուսը,-ամեն ժամը մեկ ես դադարեցնում էի աշխատանքս տասը րոպեով: Եվ մինչ դու շարունակում էիր փայտ կոտրել,ես սրում էի իմ կացինը:

 

Առաջադրանքներ

 

1. Կարդա տրված տեքստը:

 

2. Որոշիր նշված գոյականների հոլովը, հոլովումը։

 

Փայտահատ – ուղղական, ի արտաքին

Փայտ – ուղղական, ի արտաքին

Առավոտից – բացառական, ի արտաքին

Տեմպով – գործիական, ի արտաքին

Հաղթանակի – սեռական, ի արտաքին

Հակառակորդին – տրական, ի արտաքին

 

3. Դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակները։

 

Իրենցից – անձնական, հոգնակի, երրորդ դեմք, բացառական

Ով – հարաբերական

Իրենց – անձնական, հոգնակի, երրորդ դեմք, սեռական

Մի – անորոշ

Իր – անձնական, եզակի, երրորդ դեմք, սեռական

Սա – ցուցական

Դա – ցուցական

Նա – անձնական, եզակի, երրորդ դեմք, ուղղական

Նրա – անձնական, եզակի, երրորդ դեմք, սեռական

Ես – անձնական, եզակի, առաջին դեմք, ուղղական

Ինչպես – հարցական

Դու – անձնական, եզակի, երկրորդ դեմք, ուղղական

Իմ – անձնական, եզակի, առաջին դեմք, սեռական

 

4. Դուրս գրիր արշալույս, ախոյան, նորից, միանգամայն, ապշանք բառերի հոմանիշները։

 

Արշալույս – առավոտ

Ախոյան – հակառակորդ

Նորից – կրկին

Միանգամայն – բացարձակապես

Ապշանք – զարմանք

 

5. Գտիր ածանցավոր բառերը։ Առանձնացրու արմատներն ու ածանցները։

 

Հնարավորություն – հնարավոր+ություն

ջանք – ջան+ք

Աշխատանք – աշխատ+անք

Հաղթանակ – հաղթան+ակ

Անհնար – ան+հնար

 

 

 

 

 

Հայոց լեզու. 16.10.19

 

 

Առաջադրանք

 

Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

 

3. Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ (հարաբերական) են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ (ժխտական) չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի (անորոշ) ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

 

2. Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ (անորոշ) բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։

 

4. Եթե նրան (անձնական, երրորդ դեմք, եզակի, հայցական) դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք (անձնական, երկրորդ դեմք, հոգնակի, ուղղական) կտեսնեք, թե ինչպես է նա (անձնական, երրորդ դեմք, եզակի, ուղղական) գլուխը «հարդարում»։

 

1. Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու (հարաբերական) է բնությունը նրան օժտել այդպիսի (ցուցական) հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ (ցուցական) օրգանը չեն գտել։

 

 

 

 

Հայոց լեզու. 14.10.19

 

 

Առաջադրանք

 

1. 1-ին, 18, 356, V, 24239, IV թվականները գրիր բառերով։

 

Առաջին, տասնութ, երեք հարյուր հիսունվեց, հինգերորդ, քսանչորս հազար երկու հարյուր երեսունինն, չորրորդ:

 

2. Տրված նախադասությունների մեջ գտիր թվականները։

 

Քառորդ (քանակական, կոտորակային) դար առաջ այստեղ հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին։

Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ (դասական) շարքը պիտի վազի մինչև աղբյուրը։

Անձրևի տասներորդ (դասական) օրը գետի ջուրն այնքան վարար էր, որ կարող էր սայլերը քշել տանել։

Երկու (քանակական, բուն քանակական) մեծ բանաստեղծի հանդիպումը բավականին ուշ տեղի ունեցավ։

Թերևս Չարենցի առաջին (դասական) շրջանի բանաստեղծություններում հնարավոր լինի գտնել Իսահակյանի ազդեցությունը։

Երևաց երկրորդ (դասական) շունը, երրորդը (դասական), շների հետևից էլ՝ Պանինը։

Բոբ շունը գելխեղդ էր՝ տասնչորս (բուն քանակական) տարեկան։

3. Դուրս գրեք նախադասություններից գոյականները:

Դար – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Տանիք – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Եկեղեցին – հասարակ, ուղղական, եզակի, ու արտաքին

Ուսուցչուհին – հասարակ, ուղղական, եզակի, ու արտաքին

Շարքը – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Աղբյուրը – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Անձրևի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Օրը – հասարակ, ուղղական, եզակի, վա արտաքին

Գետի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Ջուրը – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Սայլերը – հասարակ, հայցական, հոգնակի, ի արտաքին

Բանաստեղծի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Հանդիպումը – հասարակ, ուղղական, եզակի, ան արտաքին

Չարենցի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Շրջանի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Բանաստեղծություններում – հասարակ, ներգոյական, հոգնական, ի արտաքին

Իսհակայանի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Ազդեցությունը – հասարակ, ուղղական, եզակի, ա արտաքին

Շունը – հասարակ, ուղղական, եզակի, ա ներքին

Շների – հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին

Պանինը – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

 

 

 

 

Հայոց լեզու. 11.10.19

 

 

Առաջադրանք.

 

1. Դուրս գրիր ածականները, որոշիր տեսակները:

 

Մրահոն – հարաբերական ածական

Հորդ – որակական, դրական

Սև – որակական, դրական

Անշեջ – հարաբերական ածական

Հավերժական – հարաբերական ածական

Կանացի – հարաբերական ածական

Միամիտ – որակական, դրական

 

2. Դուրս գրիր գոյականները, որոշիր թիվը, հոլովը, հոլովումը։

 

Աղջիկ – հասարակ, ուղղական, եզակի, ա արտաքին

Ռիալտոյի – հատուկ, սեռական, եզակի, ի արտաքին

Կամուրջին – հասարակ, տրական, եզակի, ի արտաքին

Մազերը – հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին

Գետ – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Գիշերվա – հասարակ, սեռական, եզակի, վա արտաքին

Հակինթներ – հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին

Ականջին – հասարակ, տրական, եզակի, ի արտաքին

Աչքեր – հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին

Արևներ – հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին

Արևների – հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին

Մեջքը – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Ծաղկանկար – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Շալի մեջ – հասարակ, ներգոյական, եզակի, ի արտաքին

Աչքս – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Աչքի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Բոցին – հասարակ, տրական, եզակի, ի արտաքին

Գլուխս – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Ժպտով – հասարակ, գործիական, եզակի, ի արտաքին

Առեղծվածի – հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին

Տառապանք – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Փորձ – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Կույս – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Սիրտս – հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին

Պատանի – հասարակ, ուղղական, եզակի, ու արտաքին

 

3. Բանաստեղծությունն անգիր սովորիր։

 

Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամուրջին,

Հորդ մազերը — գետ գիշերվա,

Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև — արևներ սև,

Արևների պես անշեջ,

Գալարում էր մեջքը թեթև

Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,

Ու գլուխըս կախեցի.

Ժպտաց ժպտով առեղծվածի,

Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.

Տառապանքս փորձ ունի.֊

Մի մրահոն կույս էր քեզ պես,

Կոտրեց սիրտս պատանի…

 

 

 

Հայոց լեզու. 09.10.19

 

 

Առաջադրանք

 

Կարդա բանաստեղծությունը։ Ընտրիր գոյականները, որոշիր դրանց թիվը, հոլովը և հոլովումը։

 

Ավ. Իսահակյան. Արագածին

 

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

 

 

Արագած (հատուկ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Ալմաստ (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Վահան (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Թրերի (հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին)

Գագաթներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Բյուրեղ (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Վրան (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Ամպերի (հասարակ, հայցական, հոգնակի ի արտաքին)

Ժայռերդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Արծվի (հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին)

Բույն (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Լճակներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Առուներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Մեջքիդ (հասարակ, տրական, եզակի, ի արտաքին)

Գոտիներ (հասարակ, ուղղական, հոգնակի, ու արտաքին)

Աղբյուրներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Գիշեր ու զօր (հասարակ, ուղղական, եզակի, վա արտաքին) 

Վտակներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Փեշերեդ (հասարակ, բացառական, հոգնակի, ի արտաքին)

Թիթեռներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Ծաղիկներ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին)

Զառ (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Զարմանք (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Երազներեն (հասարակ, բացառական, հոգնակի, ի արտաքին)

Թագուհի (հասարակ, ուղղական, եզակի, ու արտաքին)

Բուրումների (հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին)

Աղբյուր (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

Ծաղիկներդ (հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին) 

Անուն (հասարակ, ուղղական, եզակի, վա ներքին)

Բույր (հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին)

 

 

 

Հայոց լեզու. 07.10.19

 

 

1. Գրականության տեքստից դուրս գրիր ներքև, ուժեղանալ, պատմություն, պալատ, կրակ, շող, վառել, սարսափելի, կարգադրել, ճերմակ բառերի հոմանիշները։

 

ներքև – վար

ուժեղանալ – թափ է առնում

պատմություն – զրույց

պալատ – արքունիք

կրակ – հուր

շող – ճառագայթ

վառել – կիզել

սարսափելի – սահրուրելի

կարգադրել – հրամայել

 

2. Բառարանի օգնությամբ գտիր հրովարտակ, հաստաբեստ, մեկուսանալ, խրախճանք բառերի բացատրությունը։

 

հրովարտակ – հրաման, հրամանագիր

հաստաբեստ – հաստ և ամուր

մեկուսանալ – մենանալ, մենավորվել

խրախճանք – խնջույք, կերուխում

 

3. Տեքստից գտիր հինգական ածանցավոր և բարդ բառեր։

 

Ածանցավոր՝   

Ամառային, ավանդական, ապարանք, տուգանք, արքայական:

Բարդ՝ 

Բեռնաբարձ, հրովարտակ, հրամանագիր, նահանգապետ, հաստաբեստ:

 

4. Գտիր հինգ հնչյունափոխված բառ պատմվածքում։

 

Ժողովրդի (ժողովուրդ), պատժի (պատիժ), կրել (կիր), սաստկանալ (սաստիկ), առանձնասենյակ (առանձին)

 

 

 

 

Հայոց լեզու. 04.10.2019

 

 

Առաջադրանքներ

 

Տրված բառերից առանձնացրու հոմանշային 10 զույգ։

 

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,

հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,

անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

հսկայական-վիթխարի

Ողորկ-հարթ

դժվար-խրթին

դյութիչ-հմայիչ

ստերջ-անպտուղ

բիլ-ծավի

դրվատել-գովել

դատարկել-պարպել

խոնավ-տամուկ

հավաքել-ժողովել

 

 Յուրաքանչյուր տողում գտիր տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ

2. մշտապես, հանապազորդ, լռելյայն

3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ

1. անբարետես, դեղձան, չքնաղ

2. գեղանի, կախարդական, լուսավոր

3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել

1. նախատել, բաղդատել, դրվատել

2. հարատևել, պարսավել, ներբողել

3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո

1. արշալույս, վերջալույս, աստղալույս

2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ

3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի

1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի

2. տենչալի, պատկառելի, անհերքելի

3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

 

Տրված բառերից առանձնացրու հականշային 10 զույգ։

 

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,

օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,

արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,

թանձր, անբասիր։

օրինական-ապօրինի

ողորկ-խորդուբորդ

անջրդի-ջրարբի

արատավոր-անբասիր

նոսր-թանձր

երկչոտ-համարձակ

ստորոտ-գագաթ

ուսյալ-տգետ

ամպոտ-ջինջ

փութաջան-հմուտ

 

Փակագծերում տրված բառերից ընտրիր նախադասությանը համապատասխանողը։

 

1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակու-

թյունը, հրատարակչությունը)։

2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի

վերջին հատորը։

3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։

4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։

5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկա-

նոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։

7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։

8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։

9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։

10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

 

 

 

 

 

 

 

Հայոց լեզու. 02.10.2019

 

 

Առաջադրանքներ

 

Փոխաբերական իմաստով նախադասությունների մեջ կիրառիր հետևյալ բառերը.

 

փոր, թութակ, կապիկ, աղվես, սիրտ, սև, քաղցր։

 

Դու մենակ քո փորի մասին ես մտածում։

Հերիք է խոսես, ոնց որ թութակ լինես։

Դու կապիկի պես ես քեզ պահում

Դու խորամանկ ես աղեսի նման 

Իմ սիրտը վատ բան Է զգում

Դու շատ քաղցր սիրտ ունես 

 

 

Ընտրիր հոմանիշների հինգ եռյակ.

 

անշարժ, անսահման, անշուք, անբասիր, անուղղելի,անպատշաճ, անմիտ, անծայր, անկաշկանդ, անհարմար, անիմաստ, անեզր, անապակ, անպատեհ, անհեթեթ,անպաճույճ, անաղարտ, անզարդ։

անծայր-անեզր-անսահման

անզարդ-անպաճույճ-անշուք

անմիտ-անիմաստ-անհեթեթ

անհարմար-անպատեհ-անպատշաճ

անապակ-անաղարտ-անբասիր

 

Ընտրիր հականիշների վեց զույգ.

 

հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց պարտադիր, օտար, երկար, օրինաչափ,անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։

 

ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.

ա) շվի, կար, վայրի, մայթ, նիզակ, աներ, ստեր, պայտ, վարսանդ, վանեցի

բ) բուն, ոլորել, անել, կողին, կաղին, շպար,բարձեր, մորի, վազի, լեզգի

գ) խարանել, անարգել, տեղալ, աղային, խնամի, թշնամի, սիրելիս, կրքեր, այրեր, կերկեր։

 

 

 

 

 

 

 

Հայոց լեզու. 30.09.2019

 

 

1. Սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ և նախածանցավոր բառ ստացիր.

 

17. Բացահայտ, մակդիր, տհաս, ենթակետ, ապաբախտ, համակրել:

18. Ցմահ, ներուժ, պարագիր, բացարձակ, չբեր, նախագահ:

19. Նախագիծ, արտասահման, վերադարձ, ենթագլուխ, հարակից, առմիշտ:

20. Համալիր, տձև, հակամարտ, առձեռն, թերակղզի, գերաշնորհ:

 

2. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և վերջածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

 

11. Հարթակ, ցայտուն, փառք, բանուկ, աճուրդ, ուկեցորդ:

12. Լուծույթ, չափածո, խորք, բուրյան, տառացի:

13. Գողոն, քսուք, հավելյալ, կթան, տիրույթ, ցանցկեն:

14. Բոցանուտ, բազմակի, ծերունի, մանրուք, այտուց, կապոց:

 

3.  Լրացրու բաց թողած տառերը։

 

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտկավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով ըստ ամենայնի լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին՝ խրոխտ ձայնով խոսեց.

-Ազնի՛վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը անհաջողությունից քաշվել է Կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օրհնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

 

 

 

 

 

Հայոց լեզու. 27.09.2019

 

 

Առաջադրանքներ

 

1. Սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ, կազմիր նախածանցավոր բառեր։

7.  Գերխնդիր, պարագիծ, ապուշ, դժպատեհ, ընդդեմ, տարասեռ:

8. Ենթախումբ, թերակշիռ, մակդիր, հարադիր, ապաշնորհ, բացորոշ:

9. Ընդարձակ, բաղաձայն, մականուն, արտերկիր, չկամ, ենթահարց:

10. Տգետ, ներգաղթ, տրամաբան, ստորաքարշ, համաձայն, փոխարքա:

11. Անդրշիրիմ, դժգոհ, ենթադաս, մակաբույծ, արտասովոր, հականիշ:

12. Նախավկա, տհաճ, մակնիշ, բացակա, ենթասպա, ընդհատ:

 

2. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և վերջածանց և վերջածանցավոր բառեր կազմիր:

 

5. Փաստացի, ջնջոց, տանջանք, ստուգարք, տիրացու, լեզվանի:

6. Գեղանի, կանացի, արգելոց, չափածո, պատվիրան, լծկան:

7. Գուժկան, զգոն, հավաքածու, խոսուն, վարույթ, ալեակ:

8. Վարձու, ծորան, ելուստ, նրբին, խեցեղեն, ջնջոց:

9. Արժույթ, սփոփանք, ծորուն, զազրելի, փութկոտ, մատույց:

10. Խցիկ, թավուտ, որսկան, գործոն, հնոտի, ազդու:

3. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և բարդ բառեր կազմիր:

1. Զբոսայգի – գործարան = այգեգործ

Բաղձանք – կարոտել  = կարոտաբաղձ

Դյուրություն – հալչել = դյուրահալ

Պարախումբ – նկարիչ = խմբանկար

Շիղաձուկ – որսորդ = ձկնորս

Մրգատու – վաճառք = մրգավաճառ

2. Անմաքուր – մաքրել = մաքրամաքուր

Ամենաքնքուշ – սրտակեղեք = քնքասիրտ

Կարմրադեղին – կտցել = դեղնակտուց

Ալիք – ծփծփալ = ալեծուփ

Աշուն – ցանք = աշնանացան

Մոմակալ – աշխարհ = աշխարհակալ

3. Կարկուտ – մտաբերել = կարկտաբեր

Ճարպագունդ – ասեղնագործ = գնդասեղ

Արևմուտք – օծանելիք = արևազօծ

Խնկածաղիկ – շղթայազերծ = ծաղկաշղթա,

Մարդկային – հրաշամանուկ = մանկամարդ

Գերակշռել – ծանրոց = ծանրակշիռ

4. Ամսեամիս – վճարովի = ամսավճար

Բարեկամ – սրտակեղեք = բարեսիրտ

Տավիղ – հարվածային = տաղվահար

Նախահաշիվ – կշռաքար = հաշվեկշիռ

Դաշտամուկ – դեղաբույ = դաշտաբույս

Ինձ – ուղտապան = ընձուխտ

 

 

 

 

 

Հայոց լեզու. 23.09.2019

 

 

Առաջադրանք

 

1. Տրված սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ և կազմիր նախածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.

 

1. Մակբայ, նախադեպ, ընդհանուր, ապուշ, ստորակարգ, գերձայն:

 

2. Դերանուն, ենթակարգ, անդրադարձ, հակաթույն, դժգույն, ներաշխարհ:

 

3. Ապացույց, թերակատար, տրամագիծ, ենթակա, վերադարձ, տարագիր:

 

4. Բացարձակ, տրամաբանական, փոխարքա, գերխնդիր, առհավետ, պարականոն:

 

2. Տրված սյունակներից ընտրիր մեկական  արմատ և վերջածանց և կազմիր վերջածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.

 

1. Գովեստ, կայսրուհի, վերջույթ, խոհուն, աճուկ, վայրի:

 

2. Որբուկ, օրհնյալ, ծնունդ, թափոն, պատմվածք, ծաղկուն:

 

3. Ավերիչ, ազգություն, երաշխիք, ծիծաղկոտ, շքեղ, հարգի:

 

4. Հյուսվածք, հասրնացու, դանդաղկոտ, ցուցիչ, անկյալ, աղի:

 

3. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.

 

հուշարար  – հուշ (արմատ), արար(արմատ), վրեժխնդիր – վրեժ(արմատ), խնդիր(արմատ), որմնասյուն որմնա(արմատ), սյուն(արմատ), ներաշխարհ – ներ(արմատ), աշխարհ(արմատ), տարալեզու – տարա(արմատ), լեզու(արմատ), եռաժանի – եռ(արմատ), ա(հոդակապ), ժանի(արմատ), հեռասատան – հեռ(արմատ), աստան (ածանց), թաքուստ – թաք(արմատ), ուստ(ածանց), խոսուն – խոս(արմատ), ուն(ածանց), հարկատու – հարկ(արմատ), ատու (ածանց), հենարան – հեն (արմատ), արան (ածանց), վայրի – վայր(արմատ), ի (ածանց), տուրք – տուր(արմատ), ք (ածանց), ծորակ – ծոր(արմատ), ակ (ածանց)։

 

 

 

 

 

Հայոց լեզու. 16.09.2019

 

 

1. Սնափառ

Ինքնասեր

Կամակատար

Սրտապատառ

Հավատափոխ

Արքայանիստ

2. Գահավեժ

Սառնարյուն

Խճուղի

 

Սրտկամիտ

Հրկեզ

Հավասարակշիռ

3. Ստուգատես

Մրգալի

Ժամացույց

Երակարաշունչ

Ուղեկալ

Շնորհազուրկ

4. Մեծամիտ

Թագադիր

Մարտահրավեր

Որմնասյուն

Հուզառատ

Արագաշարժ

 

Առաջադրանք. Լրացրու բաց թողած տառերը կամ տառակապակցությունները։

 

Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քողտիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունիննամյա Եղիազար պապը՝ խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի՝ մշուշով երիզված ձյունափայլ գագաթներին։ Ներանձնացած ինչ էր խորհում՝ դժվար էր գուշակել։ Տասնինը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը,  նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր՝ հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ. նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին անդադրում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։

Մեղմ, արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել. «Մարդը բարությամբ է գեղեցիկ»։

 

 

 

 

 

Հայոց լեզու. 13.09.2019

 

 

1. Ակնախոռոչ – փաստարկել = ակնարկ

խոհեմաբար – աչալուրջ = լրջաբար

անջրդի – սուզանավ = ջրասույզ

մտավորական – մանկություն = մանկական

հաճոյախոսել – հետնաքիմք = քմահաճ

մնջախաղ – լռակյաց = լուռումունջ

2. արձակագիր – գանգրահեր = հերարձակ

շքամուտք – գարնանային = գարնանամուտ

համաստեղություն – գիտակայան = գիտություն

խաղաշրջան – հանդիպակաց = շրջակա

թղթապանակ – անցուդարձ = անցաթուղթ

հեզասահ – դաշտային = սահադաշտ

3.  Համակցություն – սառնասիրտ = սրտակից

խաղաքարտ – հյուրամեծար = հյուրախաղ

անբեկանելի – լիահույս = հուսալի

խնդրագիրք – թանաքաբիծ = բծախնդիր

ինքնաբերարաբար – հավանական = ինքնահավան

ափամերձ – դեղատուն = տնամերձ

4. Տեղաբնակ – որևէ = որտեղ

կոփածո – ժայռաբեկոր = ժայռակոփ

սիրասուն – տոչորվել = սիրվել

կտրվածք – շնչասպառ = շնչակտուր

մտամոլոր – միաձայն = միամիտ

շնչահեղձ – ջրանցք = ջրահեղձ

2. Լրացրու բաց թողած տառերը.

 

Երբեք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփերթ չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝  հնօրյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղայական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ուխտի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայացքը դեպի հեռուն՝ ընթանում էր նա դանդաղ քայլերով։Ծիսակարգի նման անխուսափելի գործելակերպ ուներ. գիտեր որթաքարով սալարկված խորդուբորդ փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազօծ գլխով գավազանը լպրծուն ցեխի մեջ դիմհար տալով՝ գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբատի փողքերը ցեխոտվեին  մեկ ինը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հաղթականորեն մոտենում է իրենց սահմանամերձ քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ երբեք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի. պետք է ժամանակին որսաս խուսափելու պահը։

 

 

 

 

Հայոց լեզու. 11.09.19

 

Առաջադրանք.

 

 

Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ արմատները.

Ձնհալ – ձյուն, սառցարան – սառույց, հրապուրիչ – հրապույր, անասնաբուծություն – բույծ, մատուցող – մատույց, հուսալի – հույս, համբուրել – հաբույր, դաշունիկ – դաշույն, ընկուզենի – ընկույզ, ձնաբուք – ձյուն, արնանման – արյուն, ատամնաբուժարան – բույժ։

 

Առաջադրանք.

 

Լրացրու բաց թողած տառերը.

 

Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։

Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկանք էր։

-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։

Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։

Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թպրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։

Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն՝ իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողած կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ով բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գզգզված ուղեղի մտացածին պատրանք։ Եվ այդ երգը, ահա, գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։

 

 

 

 

Հայոց լեզու. 09.09.19

 

1. Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը կամ տառակապակցությունը.

 

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։

Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։

Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։

Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

 

2. Հնչյունափոխություն։ Շեշտափոխության հետ կապված հնչյունափոխություն։ Ձայնավորների հնչյունափոխությունը-

ի-ը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ըղձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)

ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)

է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).

ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

 

Առաջադրանք

 

Վերականգնիր անհնչյունափոխ արմատը.

 

Ընչացք – ունչ, անասնապահ – անասուն, ամրանալ – ամուր, թթվահամ – թթու, խորհրդավոր – խորհուրդ, երեսնամյա – երեսուն, ուրվագիծ – ուրու ,ծաղկաբույր – ծաղիկ, թախծոտ – թախիծ, ընկալել – ունկ, քեռակին – քեռի, նախնական – նախնի, գաղտնապահ – գաղտնիք, հոգեբանություն – հոգի, ոսկեվաճառ – ոսկի, բարեգործ – բարի, կիսամյակ – կես, վիրաբույժ – վերք, վիճաբանություն – վեճ, իջվածք – էջ , վիրահատում – վերք, գիսակ – գես, գիտակ – գետ։

 

 

 

Հայոց լեզու. 06.09.2019

 

1. Առաջադրանք՝ լրացրու բաց թողած տառը.

 

է–ե– Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, չէիք, առէջ, պատնեշ, լայնէկրան, դողերոցք, հնէաբան, նախօրե, մանրէ, միջօրեական, անէանալ, գոմեշ։

օ–ո–հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր, անօրեն, տնօրինություն, հանապազոր, առօրյա, ոսկեզօծ, աշխարհազոր, առօրյա, ապօրինի, նախորդ, վաղօրոք։

Ը (որտեղ անհրաժեշտ է)-խոչընդոտ, անընտել, մթնկա, ակնթարթ, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, լուսնկա, ճեպընթաց։

(եվ–և)-ալևոր, ձևույթ, արևկա, թեթևոտն, հոգեորդի, եղրևանի, ոգևորել, կարևոր, հոգեվիճակ, տարեվերջ, հոգեվարք, ոսկևորել։

(յ ձայնակապ՝ որտեղ անհրաժեշտ է)-ջղային, ժողովածուում, հեռակայել, էական, առքայորդի, Սերգեյի, թեյաման, հայելազարդ, սերմնացուի, Նաիրի, երեխայի, խնայել, հետիոտն, դշխոյական, մանգոյի։

 

2. Բաղաձայններ՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Դրանց ուղղագրությունը՝ գրում ենք ձայներղները, կարդում ենք համապատասխան խուլերը ձայնորդներից, ձայնավորներից հետո։

 

Առաջադրանք՝ Լրացրու բաց թողած տառերը.

 

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։

«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։