Ինքնաստուգում

 

 

1.Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  մտնում  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու, ծծմբի(VI)  օքսիդ.

 

1)   ծծումբ                    2)  քլոր                        3)  թթվածին                 4)  ածխածին

 

2. Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .

 

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

2)   միացման, միացման, փոխանակման

3)   փոխանակման, տեղակալման, միացման

4)   միացման, փոխանակման,  տեղակալման

 

3. Թթվածնի քանի՞  ատոմ  կա  ալյումինի  օքսիդի  մեկ  մոլեկուլում.

 

1)  4                 2) 1,806 . 1024               3)   2                 4)  3

 

4. Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

 

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

4)   CrO3, CO, SrO, Cs2O

 

5. Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

 

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

 

6. Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

 

Cu    1  ›   CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3)  O2, H2SO4, BaCl2, NaOH

2)H2O, SO3, NaCl, NaOH                  4)  O2, SO3, HCl, H2O

 

7. Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

 

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O2 =                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ           2)  բ, ա, դ           3)  գ, դ, ե           4)  ե, ա, գ

 

8. Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.

 

1)   խիտ  H2SO4           2)  նոսր  H2SO4           3)  խիտ  HNO3       4)  նոսր  HNO3

 

9. Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2, 

P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ`   առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

 

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

 

10. Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.

 

1)  FeO, CrO3, HClO                         3)  ZnO, HClO4, MgO

2) KCl, SO2, CO2                                      4)  FeCl3, ZnO, Mn2O7

 

11. Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը  փոխազդում  են.

 

ա)  Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2,    գ)  Cu  և  AgNO3,     դ)  CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe:

 

12. Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

 

1)  392           2)  480        3)  446          4)  264

 

13. NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

 

1)  10           2)  25          3)  4            4)  6

 

14. Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի  առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

 

1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98

 

15. Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

 

1)  1,806 . 10 21          2)   0,03        3)  0,01           4)  1,806 . 10 22

 

16. 7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

 

1)  20                2)    80             3)  25               4)   65

 

17. Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

 

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

 

18. Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

 

ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

 

բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

 

19. Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

 

ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

 

բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ` մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն, մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը: Օզոնը թթվածնի գոյության ձևերից մեկն է` թթվածնի եռատոմը (03): Օզոնը հիմնականում առաջանում է ու կուտակվում վերնոլորտում, թթվածնի մոլեկուլի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով: Արդյունքում` թթվածնի մոլեկուլը քայքայվում է թթվածնի ազատ ատոմների, որոնք էլ միանում են թթվածնի մոլեկուլներին` առաջացնելով օզոն: Սակայն թթվածինը ամբողջությամբ չի վերածվում օզոնի, և թթվածնի ատոմների մի մասը, միանալով օզոնի մոլեկուլի հետ, առաջացնում են թթվածնի երկու մոլեկուլ: Այսպիսով, մթնոլորտում օզոնի քանակությունն անընդհատ փոխվում է` ներկայացնելով օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների հավասարակշռման արդյունք:

Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ քլորֆտորածխաջրածինների մոլեկուլները ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Ազոտի օքսիդները և քլորի ատոմները, հանդես գալով որպես կատալիզատորներ, առաջ են բերում օզոնի քայքայում և խախտում են օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների միջև ստեղծված հավասարակշռությունը: Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ:

Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում են օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանում են օզոնային անցքեր: Օզղոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված են մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոննոր անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության այլ ճյուղերում, իսկ ազոտի օքսիդներն առաջանում են ազոտի և թթվածնի փոխազդեցության արդյունքում` բարձր ջերմաստիճանային պայմաններում և կատալիզատորների առկայության դեպքում, որոնց դերում հանդես են գալիս մետաղները: Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ:

Անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը, տեսանելի ինֆրակարմիր ճառագայթնորը ազատ անցնում են օզոնի շերտով և հասնում մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության բոլոր ձևերի համար: Միաժամանակ օզոնյին շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը` թույլ չտալով, որ դրանք հասնեն երկրի մակերևույթ: Օզոնի շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը: Հաստատված է, որ օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը: Բացի վերը նշված բացասական հետևանքներից օզոնի շերտի քայքայումը կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազման և հողերի քայքայման:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ մթնոլորտի ստորին շերտում օզոնը հանդես է գալիս որպես շատ վտանգավոր աղտոտիչ: Այն առաջացնում է բույսերի քլորոֆիլների քայքայում, իսկ մարդկանց մոտ դժվարացնում է շնչառությունը և վնասում աչքերը: Ներքնոլորտի շերտում օզոնի կուտակումը չի բերում դրա քանակի ավելացման օզոնային շերտում, քանի որ ներքնոլորտի ու վերնոլորտի միջև գազափոխանակություն տեղի չի ունենում: Հետևաբար, անհրաժեշտ է պայքարել ստորին շերտում  օզոնով օդի աղտոտման դեմ:

 

 

 

 

 

 

 

Ժամանակակից հասարակության մեջ կտրուկ աճում է արտադրական էկոլոգիայի դերը, իսկ դա կարելի է իրագործել հայտնագործելով ու կատարելագործելով շրջակա միջավայրի պահպանությա ,ինժեներա տեխնիկական միջոցները համաշխարհային մասշտաբով զարգացնելով անթափոն տեխնոլոգիական արտադրություններ: Շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր դեր ունի էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը: Մթնոլորտը համարվում է երկրագնդի արտաքին շերտը և կազմում է Երկրի զանգվածի քիչ մասը սակայն նրա դերը չափազանց մեծ է չէ ո՞ր մթնոլորտային շերտի առկայությունն է որոշում Երկրի մակերեսի ողջ ջերմային ռեժիմը և պաշտպանում Երկիրը տիեզերական ճառագայթումից: Սակայն մարդկության արտադրական գործունեությունը ազդում է մթնոլորտի վրա, որի աղտահարման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական ձեռնարկությունները ,տրանսպորտը,  թունաքիմիկատների օգտագործումն, հումքի վերամշակումն, ինչպես նաև ջեռուցման համար օգտագործվող վառելիքի այրումը և այլն:

Մթնոլորտի անտրոպոգեն աղտոտման ամենահիմնական աղբյուրներից մեկը ավտոտրանսպորտն է: Ներկայումս ողջ աշխարհում հաշվում է ավելի քան 280 մլն ավտոմեքենա, որոնք տարեկան մթնոլորտ են արտամղում 50 մլն տոննա ածխաջրածիններ և 200 տոննա ածխածնի օքսիդներ: Բացի այդ շարժիչի աշխատանքի ընթացքում օդի ազոտը միանում է թթվածնին առաջացնելով ոչ պակաս վտանգավոր ազոտի օքսիդներ NO և NO2 և այլն: Առանձնապես վտանգավոր է (Il) ածխածնի օքսիդը CO –ն, որը հայտնի է շմոլ գազ ,անունով որի նույնիսկ 5-10 -մգ ը օդում բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա իսկ 20 –մգն արդեն շնչահեղձ է անում մարդկանց:

Շմոլ գազը CO-ն անգույն, անհոտ, թունավոր գազ է: Վատ է `լուծվում ջրում և լավ է լուծվում օրգանական լուծիչներում: Այն ընկնելով օրգանիզմ 300 անգամ ավելի արագ է միանում հեմոգլոբինի հետ քան թթվածինը, առաջացնելով կարբօքսիհեմոգլոբին որի պարունակությունը 60%-ից բարձր մահացու է: 0,2 / COմգ լ պարունակող միջավայրում կարելի է գտնվել 1 ժամ, հետո ի հայտ են գալիս թունավորման նշաններ, գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերում թուլություն, լսողության և տեսողության վատթարացում, շարժումների կորդինացիայի խախտում գիտակցության կորուստ, ցնցումներ, շնչառության կանգից՝ մահ:

 

 

 

 

 

 

 

Նախագիծ 2. Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի          պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները:

 

Ուղղորդող  հարցեր.

 

Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…

 

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում CA և MG աղերը քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։

 

Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

 

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավելի չպետք է պարունակի և պետք է լինի քաղցրահամ։

 

Ջրի շրջապտույտը բնության մեջ։

 

Ջրի շրջապտույտը տեղի է ունենում հիմնականում արեգակնային ճառագայթման և Երկրի ձգողության ազդեցությամբ: Արեգակնային ճառագայթում Երկրի ձգողություն։ Երկրի ձգողությունը կամ Տիեզերական ձգողության օրենքը Իսահակ Նյուտոնի հայտնագործությունն է։ Ջուրը օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի, ջրամբարների և բույսերի մակերևույթներից Արեգակների ճառագայթների ազդեցությամբ տաքանում և գոլոշիանում է: Գոլոշին անցնում է մթնոլորտի մեջ: Մթնոլորտում այն սառչում է և տեղումների տեսքով՝ Երկրի ձգողականության շնորհիվ թափվում է ներքև։ Ջրի մոլեկուլը բաղկացած է ջրածնի ատոմից և թթվածնի ատոմից: Ջրի մոլեկուլները ձգում են միմյանց, ուստի ջրի կաթիլներն ընդունեւմ են գնդի ձև:

 

Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են

 

Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝

մեխանիկական աղտոտում, որը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների, հողի էրոզիայի հետ,

ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով,

քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների, ճառագայթաակտիվ իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է, կենսաբանական աղտոտում, որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների առկայությունից։

 

Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում

 

Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում

 

Ջրի կոշտությունը պայմանավորված է ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերով: Փափուկ է համարվում այն ջուրը, որի 1 լ-ը պարունակում է մինչև 3 մգ աղեր, կոշտ ջուրը՝ 6-9 մգ։ Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը, զգացվում է մետաղի համը, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը և առաջանում է նստվածք, ինչը բացասաբար է անդրադառնում թե՛ կտորի որակի և թե՛ մաշկի առողջական վիճակի վրա։ Կոշտ ջրով լողանալու դեպքում փակվում են մաշկի ծակոտիները, առաջանում է թեփոտում, կորյակներ, ալերգիկ ցան։ Կոշտ ջուր խմելիս օրգանիզմում առաջանում է չլուծվող կալցիումի և մագնեզիումի նստվածք, որը դառնում է միզաքարային հիվանդության պատճառ։ Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը, իսկ թեյը վատ է թրմվում ևվատանում է համային հատկությունները:

Կենցաղում ջրի կոշտության չափը որոշելու համար տաք ջրի մեջ լուծում են օճառի խոշոր քերվածք, եթե հովանալուց հետո լուծույթը թափանցիկ է մնում, ապա ջուրը փափուկ է։

Ջրի կոշտությունը կարելի է նվազեցնել այն եռացնելով, այդ դեպքում ոչնչանում են նաև մանրէները, հեռանում են լուծված գազերը։ Կենցաղում օգտագործվող ջուրը կարելի է փափկեցնել ինչպես նաև կերակրի սոդայի օգնությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճարպեր՝ լիպիդներ

 

Կենսական տարրեր

 

Միջառարկայական նախագիծ

 

Կենսական են կոչվում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: Մակրոտարրերը կազմում են օրգանիզմի 93%-ը: Ածխածին(C), Ջրածին(H), Թթվածին (O), Ազոտ(N), Ֆոսֆոր(P), Ծծումբ (S): Միկրոտարրերն են երկաթ(Fe), կալիում (K), նատրիում(Na), Կալցիում (Ca), մագնեզիում (Mg), քլոր(Cl), ֆտոր(F), բրոմ(Br), յոդ (I), ցինկ(Zn), պղինձ (Cu), կոբալթ(Co), մանգան(Mn), մոլիբդեն (Mo):

Ուլտրատարրերն են՝ոսկի(Au), արծաթ(Ag):

Բջջի բաղադրությունը՝70-80% ջուր, 1-2% անօրգանական աղեր

Օրգանական նյութեր՝ սպիտակուցներ՝10-20%, ճարպեր՝1-5%, ածխաջրեր 0,2-2% , նուկլեինաթթուններ՝0,2-2%

Անհատական աշխատանք ճարպեր՝լիպիդիներ:

Լիպիդներ ճարպակերպեր, ճարպանմաններ, օրգանական նյութեր,որոնք մոլեկուլի կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով նման ենճարպերին։ Գլիցերինի ևբարձրագույն ճարպաթթուների, սպիրտների, ալդեհիդների ևն միացություններիածանցյալներ են։ Կարևոր նշանակություն ունեն բուսական և կենդանականաշխարհում։ Ճարպերի հետ կազմում են լպիդների դասը։ Տերմինը հնացած է ևհամարյա չի գործածվում։ Պարունակվում են կենդանի և բուսականբոլոր բջիջներիում։ Ամենատարածվածը՝ ճարպերն են։ Ջրում չեն լուծվում, լուծվումեն օրգանական լուծիչներում։ Բջջի չոր նյութի 5-10%, իսկ ճարպահյուսվածքում՝ 90%։

Մարդու օրգանիզմում ճարպերը կուտակվում են կրծքագեղձերում, ճարպոն,ենթամաշկի ցանցաշերտում։ Ճարպեր կուտակվում են նաև բույսերի սերմերում,պտուղներում։ Ճարպերը կարող են լինել պինդ և հեղուկ։ Պինդ (խոզի, ձավարի),հեղուկ (զեյթունի, օձաձկան ձարպը)։ Ճարպի 1 մոլ կազմված է 1 մոլ գլիցերինի 3 մոլճարպաթթուներից։ Լիպիդներից են՝ կարոտինը, քսանտոֆիլը, ֆոսֆոլիպիդները,լեցիտինը, խոլեստերինը։ Վիտամին A, D, E, K, սեռական հորմոնները, հեշտությամբմիանում են սպիտակուցներին՝ առաջացնելով լիպոպրոտերդներ։

Դրանք մտնում են մեմբրանների, կորիզի կազմի մեջ, կուտակվում է մաշկի տակ՝նրան տալով էլաստիկություն։ Կենդանական բջիջներում ավելի շատ ճարպեր կան։

 

Նշանակություն

 

Այս անվան տակ միավորված են մեծ և համեմատաբար տարակառույց միացություններ, որոնց ներկայացուցիչները պարունակվում են կենդանական և բուսական հյուսվածքներում, անլուծելի են ջրում, լուծելի միայն ցածր բևեռայնություն ունեցող (ոչ բևեռային) լոծիչներում (եթեր, բենզոլ, պետրոլեինային եթեր և այլն)։

Կենդանի օրգանիզմներում լիպիդները կատարում են բազմազան ֆունկցիաներ՝ էներգետիկ, պաշտպանողական, կառուցվածքային, կարգավորիչ և մտնում են բոլոր կենսաթաղանթների կազմի մեջ։

Լիպիդների մոլեկուլներում առկա են բևեռացված (հիդրոֆիլ) և ոչ բևեռացված (հիդրոֆոբ) խմբավորումներ։ Հետևաբար, լիպիդներն ունեն խնամակցություն և՛ ջրային, և՛ ոչ ջրային ֆազերի հանդեպ, այսինքն՝ լիպիդները դասվում են բիֆիլ միացությունների շարքին, որոնք կարող են կատարել իրենց ֆունկցիաները ֆազերի բաժանման սահմանում։

Լիպիդները ըստ հիդրոլիզի ենթարկվելու ունակության բաժանվում են երկու մեծ խմբերի՝ օճառացվող և չօճառացվող։

Օճառացվող լիպիդները հիդրոլիզվում են թթվային և հիմնային միջավայրում։ Հիմնային հիդրոլիզի ընթացքում առաջանում են կարբոնաթթուների աղեր, գլիցերին և այլ միացություններ։ Բարձրագույն կարբոնաթթուների աղերը կոչվում են օճառներ։ Չօճառացվող լիպիդները հիդրոլիզի չեն ենթարկվում։

 

Ֆունկցիաներ

 

Էներգետիկ — 1գ ճարպի ճեղքումից առաջանում է 38,9 ԿՋ էներգիա։

Ջրի աղբյուր են — 1կգ ճարպի օքսիդացումից առաջանում է 1,1 կգ ջուր։

Կառուցողական — մտնում է բոլոր մեմբրանների բաղադրության մեջ։

Պաշտպանական -ենթամաշկի ճարպը պաշտպանական դեր է կատարում։

Ջերմամեկուսիչ է -օրգանիզմը պաշտպանում է ջերմության կորստից։

Կուտակվում է որպես պաշարանյութ։

 

 

 

 

 

 

 

 

 

Էջ 22

 

1.Ի՞նչ նյութեր են թթուները, ինչպե՞ս են դասակարգվում:

 

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները դասակարգում են՝ թթվածնավոր և անթթվածին նյութերի:

 

2.Ո՞րն է <<հինգերորդ ավելորդ>> միացությունը (ընտրությունը հիմնավորեք).

 

ա)HF  H2S  HPO3  PH3  HCIO3

բ)HCl  HCIO  HCIO2  HCIO3  HCIO4

գ)H2Co3  H2SO4  H2SO4  H2SeO3  H2TeO3

դ)H2SO4 H2S  H2Se  H3PO3  H3PO4

 

3.Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ (պատասխանը հիմնավորեք).

 

ա)Թթուների մոլեկուլում առկա է ջրածնի միայն մեկ ատոմ: (սխալ)

բ)Երկհիմն թթվի մոլեկուլն ամպայման պետք է ջրածնի երկու ատոմ պարունակի: (ճիշտ)

գ)Ցանկացած թթվածնային թթու կարելի է ստանալ համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունից:

դ)Թթվային մնացորդը կարող է նաև ջրածնի ատոմ պարունակել: (ճիշտ)

 

4.Առնվազն 2-ական եղանակով ստացեք H2S և HNO3 թթուները: Գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

 

1.H2 + S = H2S

2.FeS + H2SO4 = Fe SO4 + H2S

1.NaNO3 + H2SO4 =NaHSO4 + HNO3

2.AgNO3 + HBr = AgBr + HNO3

 

5.Հետևյալ նյութերից որո՞նք են փոխազդում աղաթթվի հետ (գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները).

 

Ca, CaO, LiOH, Au, N2, Mg, Na2CO3, CaSO3, BaSO4

 

6.Գրեք հետևյալ թթվային օքսիդներին համապատասխանող թթուների քիմիական բանաձևերն ու անվանքե այդ թթուները.

 

Mn2O7, Cl2O7, SO3, N2O5, CO2, SO2, N2O3

 

 

 

 

 

 

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:

Լաբորատոր փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

 

Փորձի  նկարագրում`   Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով, առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք:

Ինդիկատորների անվանումը

Նրանց  գույները

Թթուներում  առաջացած գույները

Լակմուս

Մանուշակագույն

Վարդագույն

ֆենոլֆտալեին

Անգույն

Չի փոխում

մեթիլնարնջագույն

Նարնջագույն

Կարմիր

 

Լաբորատոր փորձ 2.Թթուների  փոխազդեցությունը  հիմքերի  հետ՝ չեզոքացման                    ռեակցիա

Չեզոքացման ռեակցիան փոխանակման ռեակցիա է, որը ընթանում է հիմքի և թթվի միջև՝ նատրիումի հիդրօքսիդ, աղաթթու։ Ստացվում է նատրիումի քլորիդ։

HCL+NaOH=NaCL+H2O

Լաբորատոր փորձ 3. Թթուների  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղների  հետ՝   տեղակալման  ռեակցիա

դասագրքից  սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք  վարժությունները` էջ  22-ից  23-ը

 

 

 

 

Գործնական  աշխատանք 5. Թթուների  քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղների, հիմնային օքսիդների, հիմքերի և աղերի:

 

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են, որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը:

Անթթվային թթուներ՝

 

Բանաձևը Անվանումը Թթվային մացորդ
H2+1S-2 ջրածնածծմբական S2 – սուլֆիդ
H+1F-1 Ֆտորաջրածին F – ֆտորիդ
H+1Cl-1 Քլորաջրածնական թթու Ce – ֆլորիդ
H+1B-1 բրոմաջրածնական B – բրոմիդ
H+1l-1 Յոդաջրածնական I յոդիդ

Թթվածնավոր թթուներ՝

 

Բանաձևը Անվանումը Թթվային մնացորդ
H2SO3 Ծծմբային թթու SO32 – սուլֆիտ
H2SO4 Ծծմբական թթու SO42– – սուլֆատ
H2CO3 Ածխաթթու CO3 – կարբոնատ
H2SiO3 Սիլիկաթթու SiO32- – սիլիկատ
HNO2 Ազոտային NO2 – նիտրիտ
HNO3 Ազոտական NO3 – նիտրատ
HPO3 Մետաֆոսֆորական PO3 – մետաֆոսֆատ

Եռհիմն թթուներ՝

 

Բանաձևը Անվանումը Թթվային մնացորդ
H3PO4 Օրթոֆոսֆորական PO43- – ֆոսֆատH2PO4 – դիհիդրոֆոսֆատ

 

HPO42- – հիդրոֆոսֆատ

 

 

 

1. Ինչ նյութեր են թթուները, ինչպես են դասակարգվում:

 

Թթուները բարդ նյութեր են, որոնք կազմված են ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդներից: Թթուները ըստ ջրածնի ատոմների դասակարգվում են միահիմն և երկհիմն, իսկ ըստ թթվային մնացորդների դասակարգվում են թթվածնավոր և անթթվածնավոր:

 

2. Որն է հինգերորդ ավելորդ միացությունը:

 

ա) HF, H2S, HPO3, PH3, HClO3

բ) HCl, HClO, HClO2, HClO3, HClO4

գ) H2CO3, H2SO3, H2SO4, H2SeO3, H2TeO3

դ) H2SO4, H2S, H2Se, H3PO3, H3PO4

 

3. Հետևյալ պնդումներից որն է ճիշտ:

 

ա) թթուների մոլեկուլում առկա է ջրածնի միայն մեկ ատոմ

բ) երկհիմն թթվի մոլեկուլն անպայման պետք է ջրածնի երկու ատոմ պարունակի

գ) ցանկացած թթվածնային թթու կարելի է ստանալ համապատասխան օքսիդի և ջրի փոխազդեցությունից

դ) թթվածնային մանցորդը կարող է նաև ջրածնի ատոմ պարունակել

 

4. Հետևյալ նյութերից որոնք են փոխազդում աղաթթվի հետ:

 

Ca, CaO, LiOH, Au, N2, Mg, Na2CO3, CaSO3, BaSO4

 

5. Գրեք հետևյալ թթվային օքսիդներին համապատասխանող թթուների քիմիական բանաձևերը:

 

CO2 – H2CO3

SO3 – H2SO4

N2O5 – HNO3

 

 

 

 

 

 

 

 

 Բանաձևը                  Անունը  Թթվային մնացորդի անունը
H+1 F-1 Ֆտորաջրածնային թթու F – (ֆտորիդ)
H+1 Cl -1 Քլորաջրածնական թթու Cl — (քլորիդ)
H+1 Br-1 Բրոմաջրածնային թթու Br – (բրոմիդ)
H+1 I-1 Յոդաջրածնային թթու I — (յոդիդ)
H+12S-2 ԾԾմբաջրածնական թթու (երկհիմն թթու) S2 (սուլֆիդ) HS՝ (հիդրոսուլֆիդ)
H+1NO-1 2 Ազոտային թթու NO2 – (նիտրիտ)
H+1NO-1 2 Ազոտական թթու NO3 – (նիտրիտ)
H2So3 Ծծմբային թթու SO-2 3
H2 SO4 Ծծմբական թթու SO2-4

1․ Ո՞ր նյութերն են դասվում անօրգանական, և ո՞ր նյութերը՝ օրգանական միացությունների շարքը։

 

Անօրգանական նյութերը՝ օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր։ Այլ նյութեր են օրինակ նատրիումի հիդրիդը, մագնեզիումի նիտրիդը, կալցիումի կարբիդը, ծծմբի քլորիդը և այլն, որոնք չեն դասվում օքսիդների, թթուների, հիմքերի և աղերի շարքը։

 

Օրգանական միացությունների հիմնական դասերն են.

 

1) Ածխաջրածիններ` ալկաններ, ալկեններ, ալկիններ, դիեններ, պոլիեններ, ցիկլիկ և արոմատիկ,

 

2) Ածխաջրածինների ածանցյալներ`

 

ա) հալոգենածանցյալներ,

բ) սպիրտներ, ֆենոլներ, պարզ եթերներ,

գ) սպիրտների, ֆենոլների, պարզ եթերների ծծմբային նմանակներ,

դ) ալդեհիդներ, կետոններ, խինոններ,

ե) կարբոնաթթուներ և ածանցյալներ,

զ) ազոտ պարունակող օրգանական միացություններ (նիտրո-, ամինո-, դիազո- և ազոմիացություններ) և այլն,

3) Տարրօրգանական (ֆոսֆոր, բոր և այլն) միացություններ,

4) Մետաղօրգանական միացություններ,

5) Հետերոցիկլիկ միացություններ,

6) Շաքարներ,

7) Ալկալոիդներ,

8) Բնական միացություններ:

 

 

 

 

 

Գործնական  աշխատանք 4.Օքսիդների  ստացումը  և հատկությունները.

 

Հիմնային օքսիդի ստացումը  և  հատկությունները`

 

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—›  Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

 

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք  բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով  ռեակցիաների

տեսակները, դասակարգեք բոլոր  նյութերը և անվանեք

 

Առանձնացրեք   վերօքս   ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը:

 

Փորձ 1․ Հիմնային օքսիդ՝ մագնեզիումի օքսիդի ստացումը մագնեզիումը օդում այրելով։

Mg + O2 _____ 2Mg+2O-2 + Q

 

Այրման ռեակցիաներ են կոչվում օքսիդավերականգման ռեակցիաները, որոնք ուղեկցվում են ջերմությամբ և լույսով։

 

Փորձ 2․ Մագնեզիումի հիդրոքսիդի ստացումը մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով։

Mgo + H2O _____ Mg (OH)2

 

 

 

 

Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

 

Առաջադրանքներ. հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, SO3, N2O5, ZnO, CO, N2O, CO2, SiO2, MgO,  Na2O,  Fe2O3

 

Դասագրքից սովորեք՝ Անօրգանական նյութերն  և դրանց  դասակարգումը և օքսիդները (11-ից 16 էջերը) և կատարեք 12 և 18 էջերի առաջադրանքները:

 

Հարցեր և վարժություններ

 

Էջ 12 Վարժ. 1

 

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում: Օրգանական նյութեր են.

— ճարպերը՝ կենդանական և բուսական,

— ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,

— գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,

— մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,

— բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսին

— ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,

— էթիլ սպիրտը,

— ացետոնը:

 

Էջ 12 Վարժ. 2

 

Na(OH) — նատրիումի հիդրօքսիդ

H2SO4 — ծծմբական թթու

Fe2O3 — երկաթի երրորդ աստիճանի օքսիդ

NaCl — կերակրի աղ

HCl — քլորաջրածին

MgSO3 — մագնեզիումի սուլֆիդ

KNO3 — կալիումի նիտրատ

CO2 — ածխաթթու գազ

SiO3 — սիլիկաթթու

NaHCO3 — խմելու սոդա

 

Էջ 12 Վարժ. 3

 

Անօրգանական նյութերը բաժանվում են օքսիդների, թթուների, հիմքերի և աղերի: Օքսիդներ են կոչվում երկու տարրից կազմված այն բարդ անօրգանական նյութերը, որոնցից մեկը թթվածին է՝ մինուս երկու օքսիդացման աստիճանով: Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ առաջացնում են աղեր։Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից։ Թթուները այն նյութերն են, որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդից:

 

Էջ 12 Վարժ. 4

 

Օքսիդ — Na2O, Cl2O7, CO2

Հիմք — CuOH, LiOH, NH4OH,Fe(OH)2, Fe(OH)3

Թթու — HNO2, H2SiO3, HCl, H2SO3

Աղ — Ba(NO)3, K2CO3, CaSiO3, ZnSO4, Ca3PO4

 

Էջ 17 Վարժ. 1

 

Օքսիդներ են կոչվում երկու տարրից կազմված այն բարդ անօրգանական նյութերը, որոնցից մեկը թթվածին է՝ մինուս երկու օքսիդացման աստիճանով: Պերօքիդները հեշտությամբ արձակում են թթվածին։ Օրգանական շատ նյութերի պերօքսիդները պայթյունավտանգ են, օրինակ ացետոնի պերօքսիդը, մասնավորապես, նրանք հեշտ ձևավորվում են ֆոտոքիմիական եղանակով թթվածնի առկայությամբ լուսավորման եթերներով:

 

Էջ 17 Վարժ. 2

 

բ)  ածխածնի (IV)  օքսիդ

ե)  ազոտի (II)  օքսիդ

 

Էջ 17 Վարժ. 3

 

հիմնային — K2O, CaO, MnO2, Al2O3, ZnO, Mn2O7, CrO3

թթվային — SO2, SiO2, N2O5,  BaO, SO3, CO, CO2, N2O

 

Էջ 17 Վարժ. 4

 

4Li+O2 → 2Li2O

O2+2Ba → 2BaO

4P+5O2 → 2P2O5

2Al+Cr2O3 → Al2O3+2Cr

Na2O+2HCl → H2O+2NaCl

BaO+H2SO4 → BaSO4+H2O

Na2SO3+HCl → H2O+2NaCl+SO4

2CrO+C → 2Cr+CO2

 

Էջ 17 Վարժ. 5

 

2Cu+O2=2CuO

CuO+H2SO4=CuSO4+H2O

CuSO4+2NaOH→Na2SO4+Cu(OH)2

Cu(OH)2→H2O+CuO

Cu(OH)2+2NaCl→2NOH+CuCl2

 

 

 

 

 

 

 

 

Օքսիդի սահմանումը…

 

Օքսիդներ են կոչվում երկու տարրից կազմված այն բարդ անօրգանական նյութերը, որոնցից մեկը թթվածինն է -2 օքսիդացման աստիճանով: Օքսիդների ընդհանուր բանաձևն է RxOy-2:

Հիմնային, թթվային, երկոդիմի, անտարբեր

 

Na2O, CaO, K2O, CuO, BaO, FeO, P2O3, SO2, N2O5, SO3, J2O7, CrO3, Mn2O7, BeO, ZnO, Al2O3, Cr2O3, N2O, NO, SiO

 

Դասագրքից կատարել վարժություններ:

 

Էջ 12

 

1.  Ո՞ր նյութերն են դասվում անօրգանական, և ո՞ր նյութերը օրգանական միացությունների շարքը

:

Օրգանական կոչվում են այն միացությունները, որոնց բաղադրության մեջ մտնում է ածխածին տարրը։ Ածխածնի բնական և սինթետիկ միացությունների մեծամասնությունը օրգանական է։ Ածխածնի պարզագույն միացությունները՝ օքսիդները, ածխաթթուն ու իր աղերը և որոշ այլ միացություններ ընդունված է դասել անօրգանական միացություններին:

 

2. Հետևյալ նյութերից դուրս գրեք անօրգանական միացություններն ու գրեք դրանց քիմիական բանաձևերը:

 

Ծծմբական թթու – H2SO4

Նատրիումի հիդրօքսիդ – NaOH

Երկաթի օքսիդ – FeO

Սիլիկաթթու – HSi3

 

3. Ինչպես են դասակարգում անօրգանական նյութերը:

 

Անօրգանական նյութերը դասակարգվում է այսպես՝ օքսիդներ, թթուներ, հիմքեր և աղեր:

 

4. Հետևյալ միացություններից առանձնացրեք՝ հիմքերը, օքսիդները, թթուները և աղերը: 

 

Օքսիդներ  – Na2O, Cl2O7, CO2

Հիմքեր – CuOH, LiOH, NH4OH, Fe(OH)2, Fe(OH)3

Թթուներ – HNO2,H2SiO3, HCl, H2SO3

Աղեր – Ba(NO3)2, K2CO3, ZnSO4, Ca3(PO4)2

 

Էջ 17

 

1. Տվեք օքսիդների խիստ սահմանումը։ Ինչով են տարբերվում օքսիդները պերօքսիդներից:

 

Երկու ատոմից կազմված անօրգանական նյութեր, որոնց ատոմներից մեկը թթվածինն է կոչվում է օքսիդ:

 

2. Ստորև թվարկված օքսիդներից որոնք են սենյակային ջերմաստիճանում գազային վիճակում:

 

ա. Սիլիցիումի (IV) օքսիդ

գ. Ածխածնի (IV) օքսիդ

գ. Երկաթի (III) օքսիդ

դ. Ֆոսֆորի (V) օքսիդ

ե. Ազոտի (II) օքսիդ

զ. Պղնձի (II) օքսիդ

 

3. Հետևյալ օքսիդները խմբավորեք ըստ ձեզ հայտնի դասակարգման ու տվեք դրանց անվանումները:

 

Հիմնային – K2O, CaO,SO2,Mn2O7

Թթվային – N2O5,Mn2O7,CrO3,CO2

Երկդիմի – BeO,ZnO,Al2O3

Անտարբեր – N2O,NO,CO,SiO2

 

4. Ըստ հետևյալ սխեմաների՝ ավարտեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

 

Li+O2  – Li2O

BA+O – BаО2

P+O2 – P2O5

2Al+Cr2O3  – Al2O3+Cr

Na2O+HCl  – NaCl+H2O

 

 

 

 

 

 

 

Թթվածին

 

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթիօքսիդները, կարբոնատները և սուլֆատները։

Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17(0,037 %) և Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։

Նախկինում թթվածնի ատոմին միացություններում վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։

Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3)։

 

Image result for oxygen

 

 

 

Տարածումը երկրի վրա

 

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։

Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի(CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։

 

Related image

 

 

Ֆիզիկական հատկություններ

 

սովորական պայմաններում գազ է,

հոտ չունի,

անգույն է,

համ չունի,

եռում է -1830 °C ջերմաստիճանում,

գոլորշիանում է -2190 °C ջերմաստիճանում,

հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,

հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում

 

Քիմիական հատկություններ

 

Փոխազդում է ածխի հետ։

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ)

Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։

Փոխազդում է ֆոսֆորի հետ.

Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։

 

Փոխազդեցությունը մետաղների հետ.

 

Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։ Այդպիսի ռեակցիաներն սկսելու համար սովորաբար տաքացում է պահանջվում.

Օդում մագնեզիումը (Mg) այրվում է շլացուցիչ բոցով, ռեակցիայի հետևանքով առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ.

Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի՝ պղնձի (II) օքսիդ (CuO).

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քիմիական կապի տեսակներն են՝ կովալենտային, իոնային և մետաղական կապ։

 

Կովալենտային կապը, այն կապն է, որը առաջանում է ոչ մետաղներից: Լինում են բևեռային և ոչ բևեռային: Ոչ բևեռային՝ ոչ միևնույն մետաղների միջև, բևեռայինը՝ միևնույն մետաղների միջև: Իոնային կապը, այն կապն է, որը առաջանում է մետաղից և ոչ մետաղից: Մետաղական կապը այն կապն է, որը առաջանում է մետաղներից:

 

Մոդելներ՝

 

 

 

 

 

Տնային առաջադրանք՝ հետևյալ  ատոմներում  էլեկտրոնները  բաշխել  ըստ  էներգետիկ մակարդակների՝ ջրածին, ածխածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, ալյումին, նատրիում, կալիում,  մագնեզիում, կալցիում, սիլիցիում, երկաթ, ֆտոր, քլոր,  բրոմ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի…

 

H – 1/

C – 2/4

O – 8/2/6

N – 2/5

P – 2/8/5

S – 2/6/6

Al – 2/8/3

Na – 2/8/1

K – 2/8/6/3

Si – 2/8/4

Fe – 2/8/14/2

F – 2/7

Cl – 2/8/7

Br – 2/8/18/7

Mn – 2/8/13/2

Cu – 2/8/16/3

Ag – 2/8/18/18/1

Au – 2/8/18/32/18/1

 

 

 

 

 

 

 

 

 

Տնային աշխատանք՝ բնութագրել տարրեր ըստ սխեմայի:

 

Թթվածին՝

1) քիմիական  տարրի  նշանը…

O

2) կարգաթիվը…, միջուկի  լիցքը …, 

8, +8

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…

16

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

26,56×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն II, Խումբ VI, Ենթախումբ՝ երկրորդական

6)  Ատոմի բաղադրությունը      

(8p, 8n)  8e       

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

+8, I-2, II-6

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝ 0, -2

 

1. քիմիական  տարրի  նշանը…

Al

2. կարգաթիվը…, միջուկիլիցքը …, 

13, +13

3. հարաբերականատոմային  զանգվածը… 

 27

4. մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

 4,48×10-26

5. Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

 Պարբերություն 3, Խումբ III, Ենթախումբ՝ գլխավոր

6. Ատոմի բաղադրությունը                  

 (13 p, 14 n) 13e        

 7. էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը……

 +13,  I – 2, II – 8, III – 3   

8. ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

 Մետաղ

9. Օքսիդացման աստիճանը`ՕԱ

 ՕԱ՝  0,  +3

Ֆոսֆոր՝

1) քիմիական  տարրի  նշանը…

P

2) կարգաթիվը…, միջուկի  լիցքը …, 

15, +15

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…

31

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

51,46×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն III, Խումբ V, Ենթախումբ՝ երկրորդական

6)  Ատոմի բաղադրությունը      

(15p, 16n)  15e       

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

+15, I-2, II-8, III-5

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝ 0, -3

 

Առաջադրանք՝ որոշել հետևյալ ատոմների բաղադրությունը՝

 

H (1p, 0n) 1e

O (8p, 8n) 8e

C (6p, 6n) 6e

N (7p, 7n) 7e

P (15p, 15n) 15e

S (16p, 16n) 16e

Cl (20p, 20n) 20e

Br (35p, 45n) 35e

F (9p, 10n) 9e

Fe (26p, 29n) 26e

Zn (30p, 35n) 30e

Al (13p, 14n) 13e

Cu (29p, 34n) 29e

 

 

 

 

 

 

 

1․ Ատոմի կառուցվածք

 

Ատոմը նյութի փոքրագույն մասինիկն է։ Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է։ Էլեկտրաչեզոք նշանակում է, ատոմի ներսում գտնվող տարրական մասնիկներ թիվը իրար հավասար են։ Ատոմը կազմված է դրական լիցքավորված միջուկից և միջուկի շուրջը պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից։

 

N=A-Z

 

Ատոմի սահմանումը ՝

 

Ատոմը տարրական մասնիկների փոխազդեցության արդյունք է։

Ներկայումս ատոմում հայտնաբերել են մոտավորապես 300 տարրական մասնիկ։

Ատոմի բաղադրությունը՝

Միջուկ՝

Պրոտոն-p

Նեյտրոն-n

Էլեկտրոն-e

Իզոտոպներ՝

H

H1-(1p)1e, պրոտիում

H2-(1p, 1n )1e, դեյտերիում

H3-(1p, 2n)1e, տրիտիում

 

 

 

Գործնական աշխատանք #1

 

<<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական>>:

1. Նյութի անվանում՝ Ջուր – համար մեկ նյութը բնության մեջ

Բանաձև՝ H2O

Ագրեգատային վիճակ՝ հեղուկ

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 1,00

Լուծելիությունը ջրում՝ չի լուծվում

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝  0, 100

2. Նյութի անվանում՝ Կերակրի աղ

Բանաձև՝ NaCl

Ագրեգատային վիճակ՝ պինդ

Հոտ և համ՝ ունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 2,17

Լուծելիությունը ջրում՝ լավ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ ունի

Համան և եռման ջերմաստիճան՝ 801, 1465

3. Նյութի անվանում՝ Սախարոզ

Բանաձև՝ C12H23O11

Ագրեգատային վիճակ՝ պինդ

Հոտ և համ՝ ունի

Գույն՝ ունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 1,59

Լուծելիությունը ջրում՝ լավ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝ 185, քայքայվում է

4. Նյութի անվանում՝ թթվածին

Բանաձև՝ O2

Ագրեգատային վիճակ՝ գազային

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 0,00143

Լուծելիությունը ջրում՝ քիչ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ ունի

Համան և եռման ջերմաստիճան՝ -219, -183

5. Նյութի անվանում՝ Ազոտ

Բանաձև՝ N2

Ագրեգատային վիճակ՝ գազային

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 0,00125

Լուծելիությունը ջրում՝ քիչ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ ունի

Համան և եռման ջերմաստիճան՝ -210, -196

6. Նյութի անվանում՝ քացախաթթու

Բանաձև՝ CH3COOH

Ագրեգատային վիճակ՝ հեղուկ

Հոտ և համ՝ ունի

Գույն՝ ունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 1,05

Լուծելիությունը ջրում՝ միախառնվում է ցանկցած հարաբերակցությամբ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝ 17, 118

7. Նյութի անվանում՝ կավիճ

Բանաձև՝ CaCO3

Ագրեգատային վիճակ՝ պինդ

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ ունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 2,71

Լուծելիությունը ջրում՝ չի լուծվում

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝ քայքայվում է

 

 

 

 

Ֆիզիկական մարմին և նյութ:

 

Ի՞նչ է նյութը,պարզ և բարդ նյութերի օրինակներ:

 

Այն ինչից ,որ պատրաստված են մարմինները՝ կոչվում են նյութեր ,օրինակ ՝ երկաթ,փայտ ,ոսկի ,պղինձ և այլն:Պարզ նյութերը այն նյութերն են ,որոնք կազմված են մեկ տարրից ,օրինակ ՝ թթվածինը ,ազոտ ,ծծում ,երկաթ և այլն :Բարդ նյութերը այն նյութերն են ,որոնք կազմված են երկու կամ ավել տարրերից,օրինակ ՝ ջուրը ,ածխաթթու գազը և այլն :

 

Անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ:

 

Անօրգանական-ցեմենտ,պողպատ,ցինկ:

Օրգանական-արծաթ,բուրդ,ավազ,փայտ,սառույց,ճարպ,շաքար:

 

Մաքուր նյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):

 

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից ,իսկ խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:

 

Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):

 

Այն մասնիկները որոնցից,որ կազմված են նյութերը կոչվում են մոլեկուլներ:Այն մասնիկները որոնցից կազմված են մոլեկուլները կոչվում են ատոմներ:Այն էլեկտրականորեն լիցքավորված մասնիկը, որ գոյանում է ատոմի կամ ատոմական խմբի մեջ էլեկտրոնների ավելանալուց կամ պակասելուց կոչվում է իոն:

 

Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

 

Նյութի ֆիզիկական հատկություններն են ՝ ագրեգատային վիճակը (պինդ ,հեղուկ ,գազային ) , գույնը , հոտը, համը,լուծելիությունը ջրում ,խտությունը,հալման,եռման ջերմաստիճանը ,ջերմա և էլեկտրահաղորդականաություն ,պլաստիկություն,մետաղական փայլ :

Բոլոր մետաղները բացի սնդիկից ՝ բոլորը պինդ են ,ունեն մետաղական փայլ ,պլաստիկ են և ունեն ջերմա և էլեկտրահաղորդականաություն:Նյութի քիմիական հատկություններն են՝ այդ նյութի փողազդեցությունը այլ նյութերի հետ և նոր նյութերի հետ առաջացումը :Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ՝ դա նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմների վրա :

 

 

 

 

 

 

Գործնական աշխատանք #1

 

<<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական>>:

Ջուր – համար մեկ նյութը բնության մեջ

Բանաձև՝ H2O

Կերակրի աղ

Բանաձև՝  NaCl

Սախարոզ (օրգանական)

Բանաձև՝ C12H23O11

Թթվածին

Բանաձև՝ O2

Ազոտ

Բանաձև՝ N2

Խմելու սոդա

Բանաձև՝ NaHCO3

Լվացքի սոդա

Բանաձև՝ Na2CO3

Էթանոլ (օրգանական)

Բանաձև՝ C2H2OH

Քացախաթթու

Բանաձև՝ CH3COOH

Կավիճ – կրաքար մարմար

Բանաձև՝  CaCO3

 

 

 

 

 

 

Հարցեր՝

 

Որո՞նք են մարդկությանը հուզող հիմնախնդիրները

 

Մարդկությանը հուզող շատ հիմնախնդիրներ կան: Օրինակ՝ օդի աղտոտումը, կենդանիների, բույսերի վերացումը, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը և այլն:

 

Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները

 

Էներգիայի այլընտրանքային աղբյուր կարող ենք համարել օրինակ՝ արևային էներգիան, քամու էներգիան, հողմային էներգիան և այլն:

 

Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր

 

Մաքուր խմելու ջուր է այն ջուրը, որը գալիս է սարերից և իր մեջ չի պարունակում այլ նյութեր:

 

Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը

 

Էկոլոգիապես մաքուր է այն սնունդը, որը չի պարունակում ավելորդ նյութեր, պատրաստված, աճեցված է տնային պայմաններում:

 

Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին

 

Կենսական միջավայրը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, մնում է մարդիկ դա հասկանան և ամեն ձևով օգնեն բնությանը, այլ ոչ թե վնասեն:

 

Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները

 

Առողջ ապրելակերպի սկզբունքներն են՝ առողջ քուն, առողջ սնունդ և այլն:

 

Ինչու՞ են նավթը համարում «սև ոսկի »

 

Կարծում եմ նավթը անվանում են «սև ոսկի» այն պատճառով, որ այն ունի սև գույն և հանդիպում է քիչ երկրներում, պահանված է և բավական թանկ:

 

Ինչու՞ է ջրածինը համարվում ապագայի վառելանյութ

 

Ինչու՞ խմելու ջուրը չի կարելի վարակազերծել քլորով

 

Ջուրը չի կարելի վարկազերծել քլորով, որովհետև քլորը վնասակար է:

 

Ինչու՞ են հողին տալիս պարարտանյութեր

 

Հողին տալիս են պարարտանյութեր, որպեսզի բանջարեղենները ավելի արագ աճեն, բայց դա վնասակար է:

 

Ինչու՞ է անհրաժեշտ քնել մոտավորապես 8 ժամ

 

Անհրաժեշտ է քնել ութ ժամ, քանի որ մարդ իր լիարժեք քունը առնում եմ ութ ժամում:

 

Ինչու՞ են ամռանը հագնում բաց գույնի հագուստ և այլն:

 

Ամռանը հագնում են բաց գույնի հագուստ, քանի որ բաց գույնով ամռանն ավելի հարմարավետ և հով է:

 

 

 

 

 

 

 

Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների

 

1) Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր ջուր, մաքուր օդ

 

2) Պարտադիր 8 ժամյա քուն, պարտադիր 22.00-23.00-ից սկսած

 

3) Վատ սովորությունների ձերբազատում՝ չչարաշահել ալկոհոլային և գազավորված ըմպելիքները, չծխել, չօգտագործել թմրանյութ

 

4) Պահպանել հիգենիայի կանոնները

 

5) Սթրեսային իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով:

 

 

 

 

 

 

 

Ջուր

 

Հատկություններ

 

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային: Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները: Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։ Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։  Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը ամենամեծ խտությունն ունի +4°C– ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):

 

Տարածվածություն

 

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց: Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով: Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար: Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

 

Բնության մեջ

 

Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ): Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ: Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը:

 

Օրգանիզմում

 

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել: Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:

Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:

Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

 

Բույսերի մեջ

 

Ջուրը բույսի կյանքի անհրաժեշտ գործոն է և հողի բերրիության կարևոր տարր: Բույսի պահանջը ջրի նկատմամբ սկսվում է սերմի ծլման պահից և շարունակվում է մինչև լրիվ հասունացումը: Սերմերն սկսում են ծլել այն ժամանակ, երբ նրանք բավարար ջուր են կլանել և ուռչել:

Բույսերի համար ջուրը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝

– լուծում է հողում եղած հանքային սննդանյութերը և փոխադրում է արմատներից սաղարթի վերին մասերը, ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ուղղությամբ,

– բույսերի վերերկրյա մասերում ստեղծված օրգանական նյութերը լուծում է իր մեջ և տեղափոխում դեպի արմատային համակարգ,

– ջուրը մտնում է բջջի պրոտոպլազմայի, կորիզի, պլաստիդների և բջջի պատերի մեջ ու կազմում է նրանց անհրաժեշտ, անբաժանելի մասը,

– մասնակցում և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում բջջի մեջ տեղի ունեցող  քիմիական գործընթացների հաջող կատարման համար: Պտղատու բույսերն ամենից շատ ջուր են պահանջում գարնանը՝ ծաղկման և ամռանը՝ վեգետատիվ աճի, պտղալիցի, ծաղկաբողբոջների առաջացման շրջանում: Ամռան վերջում և աշնանը ջրի պահանջն աստիճանաբար պակասում է և հանգստի շրջանում այն համարյա աննշան է դառնում:

Աղտոտվածություն

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներիցտեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։ Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։ Քիմիական մաքրման եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիակամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնիմիջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։

 

 

 

 

 

 

 

 

 

 Ջրածնի անձնագիրը

Քիմիական նշանը՝ H

Քիմիական բանաձևը` H2

Հարաբերական ատոմային զանգված՝  Ar(H)=1

Հարաբերական մոլեկուլային զանգված` Mr(H2)=2

Իզոտոպները` 1H, 2D, 3T

Դիրքը պարբերական համակարգում՝ կարգաթիվ 1, պարբերությունը 1, խումբը 1, գլխավոր

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը՝ (1p,0n)1e

Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը՝ 1, +1,-1, 0

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը՝ 1×1,66×10-27=166×10-26

 

. Ջրածնի քիմիական հատկությունները

Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը:

Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան:

Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի և ակտիվ մետաղների հետ:

Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով:

Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի պերօքսիդ՝ H202։

Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ։

 

. Ջրածնի ֆիզիկական հատկությունները

 Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։

14,5 անգամ թեթև է օդից:

Հեղուկ ջրածինը թեթև, անգույն, դյուրաշարժ հեղուկ է։

Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։

Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2:

 

 

 

 

Փորձ 1

Ջրածնի ստացումը մետաղների և թթուների փոխազդեցությունից

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, լուցկի, ցինկ, աղաթթու

Նկարագրություն՝ 

Ցինկի կտորները քցեցինք փորձանոթի մեջ և վրան ձագարի միջոցով լցրեցինք աղաթթու: Նկատեցինք ջրածնի անջատումը:

Եզրակացություն՝

Zn+2Hcl=ZnCl+H2

 

Փորձ 2

Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից

Անհրաժեշտ սարքեր՝ տարայով ջուր, նատրիում, ֆենոլֆտալեին

Նկարագրություն՝

Նատրիումը հանում ենք նավթի մեջից և չորացնում ֆիլտրի թղթով, լանցետով կտրում ենք, ավելորդը դնում նավթի մեջ և նատիրումը իջեցնում ենք ֆենոֆտալեինով լուծույթի մեջ: Նկատեցինք ջրածնի անջատումը և լուծույթի ներկվելը մորու գույն: Առաջացավ հիմք:

Եզրակացություն՝

2Na+2HOH=2NaOH+H2

 

Փորձ 3

Չեզոքացման ռեակցիա

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ծագար, ներկված հիմք, աղաթթու

Նկարագրություն՝

Փորձանոթի մեջ լցրեցինք ներկված հիմքը, վրան ծագարի միջոցով ավելացրեցինք աղաթթու, լուծույթը գունազրկվեց:

Եզրակացություն՝

NaOH+HCl=NaCl+H2O

 

Փորձ 4

Ջրածինը, որպես վերականգնիչ. քիմիական հատկությունները

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, սպիրտայրոց, լուցկի, ցինկ, աղաթթու

Նկարագրություն՝

Մի փորձանոթի մեջ ցինկի և աղաթթվի մեջ ստացանք ջրածին, փակեցինք փորձանոթը խցանով, որի մեջ գազատար խողովակ էր: Խողովակի ծայրը մտցնում ենք մյուս փորձանոթի մեջ, որի մեջ լցրել էինք կուպրում: Փորձանոթը սկսեցինք տաքացնել սպիրտայրոցով և նկատեցինք կարմիր գույնի պղնձի անջատումը և փորձանոթի վրա  ջրի կաթիլները:

Եզրակացություն՝

CuO+H2=H2O+Cu

Փորձ 5

Ջրածնի այրում

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, լուցկի, ծագար, ցինկ, աղաթթու

Նկարագրություն՝

Փորձանոթի մեջ քցեցինք ցինկի կտորներ, ավելացրեցինք աղաթթու, նկատեցինք ջրածնի անջատումը, փակեցինք փորձանոթը, որպեսզի թեթև գազը չցնդի: Հետո այրեցինք և ջրածինը ձայնով պայթեց: Ջրածնի և թթվածնի խառնուրդը կոչվում է շառաչող գազ:

Եզրակացություն՝

2H2+O2=2H2O

 

 

 

 

Ջրածին

Ջրածնի ընդհանուր բնութագրումը, (1p,0n)1e,

կարգաթիվը -1

դիրքը պարբերական համակարգում,պարբերությունը-1, խումբը—-1խումբ,գլխավոր ենթախումբ

             Հարաբերական ատոմային զանգված՝   Ar(H)=1

           Պարզ  նյութի  քիմիական բանաձևը`H2

            Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(H2)=2

             Իզոտոպները—Պրոտիում-1H  , դեյտերիում-                      2D,տրիտիում-3T

          Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը—+1)1e

        Վալենտականություն-1, օքսիդացման աստիճանը—-                 +1,-1

                      

                    Ջրածնի քիմիական հատկությունները

1.2H2 +O2 =2H2O

2.H2+Cl2=2HCl

 H2+S=H2S

3.2Na0+H20 =2Na+1H-1

Na0 -1e= Na+1

H20+2e= 2H-1

4.CuO +H2 = Cu +H2O

   սև             կարմիր   

Fe(OH)2=FeO +H2O

Fe2O3 +3H2= 3H2O +2Fe            

HgO +H2= H2O+Hg

S+4O-22+ H2O=H2SO3

Ca->CaO->Ca(OH)2->CaCl2

2Ca +O2=2CaO

CaO +H2O= Ca(OH)2

Ca(OH)2+2HCl= CaCl2+2H2O

PbO+H2= H2O+Pb

 

 

 

 

 

 

Թթվածնի անձնագրի կազմումը 

 

Քիմիական նշանը՝ O

 

Քիմիական բանաձևը` O2

 

Հարաբերական ատոմային զանգված՝   Ar=16

 

Հարաբերական մոլեկուլային զանգված` Mr=32

 

Իզոտոպները՝ 16O,17O,18O

 

Դիրքը պարբերական համակարգում՝ կարգաթիվ 8, պարբերությունը 2, խումբը 6,գլխավոր

 

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը՝ (8պրոտոն, 8նեյտրոն) 8էլեկտրոն

 

Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը՝ -2 +2

 

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը՝ 2,65x,166×10-26

 

Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա.

 

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։ Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։

Ամենատարածված տարրն է երկրագնդի վրա.

 

photo_2019-02-06_13-08-54

Քիմիական հատկություններ՝

 

photo_2019-02-06_13-27-31

 

photo_2019-02-06_13-27-00

 

թթվածնի հետ բոլոր ռեակցիները կոչվում են օքսիդացման

այն օքսիդացման ռեակցիները, որոնց ժամանակ անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրման ռեակցիաներ

օքսիդավերականգնման ժամանակ էլեկտրոնները տեղաշարժվում են փոքր էլեկտրաբացասականություն ունեցող տարրից դեպի մեծ էլեկտրաբացասականություն ունեցող տարր

 

 

2H2+O2=2H2O

O2+C=CO2

O2+S=SO2

H2S+O2=SO2+H2C

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կան չորս տեսակի քիմիական ռեակցիաներ

 

1.Միացման ռեակցիա

 

Միացման են կոչվում այն ռեակցիաները,  որոնց ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

 

2. Քայքայման ռեակցիա

 

Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստանում ենք մի քանի նյութեր:

 

3.Տեղակալման ռեակցիա

 

Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են  պարզ և բարդ նյութերի մեջ, որտեղ պարզ նյութերի տարրի ատոմները տեղակալվում են բարդ նյութերի տարրի ատոմներից որևէ մեկին:

 

4.Փոխանակման ռեակցիա

 

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ այդ նյութերը փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

 

 

 

 

 

 

 

 

 

 photo_2019-01-30_22-30-59

 

Առաջին փորձ.

 

Նյութեր՝ կալիումի պերմագանատ, սպիրտայրոց, փայտիկ, ամրակալ, փորձանոթ:

 

Փորձանոթի մեջ լցնում ենք կալիումի պերմագանատ, փակում ենք և իջեցնում ենք անոթի մեջ։ Փորձանոթը տաքացնում ենք սպիրտայրոցի միջոցով։ Քանի որ թթվածինը ծանր է, այդ պատճառով այն հավաքում ենք բաց անոթում։ Այնուհետև մարխի միջոցով ապացուցում ենք թթվածնի առկայությունը, մախը բոցավառվում է։

 

 

 

 

 

 

 

 

 

/Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի  

1) քիմիական  տարրի  նշանը Կալիում K

2) կարգաթիվը 19, միջուկի  լիցքը19,+19

3) հարաբերական  ատոմային  զանգվածը 19*1,66*10-27կգ

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)39-1,66*10-27կգ=64, 74*10-26կգ=6,474*10-23կգ

5) Դիրքը պարբերական համակարգում«ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը պարբերություն4-րդ, խումբը` 1-ին, ենթախումբըգլխավոր

6)  Ատոմի  բաղադրությունը՝ (19p, 20n) 19e                                         

 7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը 2/8/8/1

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0,+1

 

 

 

 

 

 

 

Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք

Քիմիան ուսումնասիրում  է նյութեր: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:

Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մարմին՝ աթոռ, սեղան, պահարան, արձան:

Նյութ՝ փայտ, երկաթ, պլաստմաս, ալյումին, քար, կավ:

Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Բարդ նյութ՝ածխաթթու գազը, ջուր:

Պարզ նյութ՝ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի:

Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական երևույթների օրինակներ՝

մագնեզիումի այրումը, լուցկու այրումը, փայտի այրումը:

Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը

Մոլեկուլ, նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։ Քիմիական կապը մոլեկուլում հիմնականում պայմանավորված է արժեքական էլեկտրոններով։

Ատոմ, քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։

Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք

Նյութերը կազմված են մոլեկուլներից, ատոմներից, իոներից:

Եվ մոլուկլները և ատոմները գտնվում են անհնդատ շարժման մեջ:

Նյութի ագրեգատային վիճակը կախված է մոլոեկուլների կամ մասնիկների միջև տարածությունից:

Ֆիզիկական երևույթների ժամանակ և մոլեկուլները և ատոմները պահպանվում են:

Քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են իսկ ատոմները պահպանվում են:

Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանգված

Հարաբերական մոլեկուլային զանգված, մոլեկուլի հարաբերական զանգվածի ատոմային միավոր։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։

Տարրի հարաբերական ատոմային զանգված, քիմիական մեծություն, որը ցույց է տալիս թե տվյալ քիմիական տարրը քանի անգամ է մեծ որպես չափանիշ ընդունված ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից Ar(H)=1:

Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Պարբերական աղյուսակը դա Մենդելեևի պարբերական աղյուսակն է։ Այն քիմիական տարրերի աղյուսակ է։ Նա հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել աղյուսակը։ Տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալել է բոլոր տարրերը և դասակարգել: Ամեն ութ տարրից հետո կրկնվում է տարրերի հատկությունները: Ակլալիական մետաղից ութերորդը ալկալիական մետաղ, հաոգենից ութերորդը հալոգեն, իներտ գազից հետո ութերորդը իներտ գազ: Այնպես բաժանվեց, որ ալիկալիական մետաղները լինեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

Պարբերություններ, ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի թիվը միջուկից կան տարածություներ, որտեղ էլեկտրոների գտնվելու հավանականությունը մեծ է այդ տարածություները էլեկտրոնային շերտեր: Եթե տարը գտնվում է  գլխավոր ենթախմբում ապա խմբի համարը ցույց է տալիս էլեկտրոների թիվը վերջի շերտում:

Կարգաթիվ, ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգաթիվը ցույց է տալիս պռոտոնների և էլեկտրոնների թիվը, և միջուկի լիցքը։

Խմբեր, ենթաղմբեր, ինչ է ցույց տալիս խմբի համարը

Ցույց է տալիս էլեկտրոնի քանակը նյութի վերջին շերտում։

Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

քիմիական տարրի նշանը N

կարգաթիվ,7 միջուկի լիցքը +7,

հարաբերական ատոմային զանգվածը AR(N)=14

մեկ ատոմի զանգվածը (գ) mo=14×1.66×10-27=23.24×10-27

Դիրքը պարբերականհամակարգում“ո՞ր պարբերության տարր է,խումբը պարբերություն2, խումբ5 ,ենթախումբը գլխավոր

Ատոմի բաղադրությունը՝(7P 7N) 7e

կառուցվածքը (+7) 2 3 2

էլեկտրոնային թաղանթի

ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ

մետաղ

Օքսիդացման աստիճանը`-2 +2

Օքսիդացման աստիճան, վալենտականություն

Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին որի միացությունը կազմված է միայն իոններից:

Վալենտականությունը քիմիական տարրերի հիմնարար հատկություններից է, որը պայմանավորված է տարրի էլեկտրոնային կառուցվածքով՝ վալենտային Էլեկտրոնների թվով։

քիմիական կապի   տեսակները՝կովալենտ,                 (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական

Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային:

Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:

Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:

Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։

Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևվով

1) քիմիական տարրի նշանը N

2) կարգաթիվը 7, միջուկի լիցքը +7,

3) հարաբերական ատոմային զանգվածը AR(N)=14

4)մեկ ատոմի զանգվածը (գ) mo=14×1.66×10-27=23.24×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր պարբերության տարր է,խումբը 2,ենթախումբը 5

6) Ատոմի բաղադրությունը ՝(7P 7N) 7e

7)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչմետաղ

մետաղ

9) Օքսիդացման աստիճանը“-2 +2

Նյութի քանակ,մոլ՝8դաս;

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի C12 իզոտոպի  0,012կգ -ը:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Քիմիական հավասարումներ,քիմիական ռոակցիների

տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանալման՝8դաս;

Բարդ նյութերի դասակարգում՝օքսիդ,թթու,հիմք,աղ՝8դաս;

Քիմիայի օրենքները՝նյութի զանգվածի պահպանման օրենքը,նյութի բաղադրության պահպանման օչենքը՝8դաս;

Հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների՝8դաս;

 

 

Հետաքրքիր ու հումորային ՙՙ փաստեր՚՚ քիմիայի տարրերի մասին

 

 

 

иллюстратор, химические элементы, химияՏԻՏԱՆ

Տիտանը չի առաջացնում ալերգիա և կարող է օգտագործել պիրսինգի համար:

 

 

иллюстратор, химические элементы, химия ՍԿԱՆԴԻՈՒՄ

Խոսակցություններ կան , որ բեյսբոլի համար նախատեսված փայտերը,պարունակող սկանդիում, ունեն շատ լավ հարվածի ուժ:

 

 

иллюстратор, химические элементы, химия           ԽՐՈՄ

1950-1960 թթ.- ին ավտոմեքենաները հաճախ զարդարում էին խրոմով:

 

 

иллюстратор, химические элементы, химияԵՐԿԱԹ

Երկաթը  ժանգոտում է ինքն իրեն, այդ իսկ պատճառով շատ էլեմենտներ ավելանում են նրան, որպեսզի ստեղծվի պողպատ:

 

иллюстратор, химические элементы, химияՑԻՆԿ

Պայմանավորված այն հանգամանքով, որ ցինկն արագորեն կոռումպացվում է,այն ավելացնում են պողպատին՝ երկարակեցությունը շատացնելու նպատակով: