Այսօր(հունիսի 3) մենք մեր ֆիզ-քիմ ջոկատի խմբով գնացինք դեպի Աշտարակ՝ «Արմենիա Վայն» գինու գործարան, մեզ հետ էին նաև Արտակ Ռշտունին, և երկու սովորող քոլեջից: Գնալուց ճանապարհները շատ վատն էին և ամեն մի փոսի միջով անցնելուց տեղներներիցս թռնում էինք: Երբ հասանք գործարան մեզ դիմավորեց այնտեղ ընկեր Հռիփսիմեն: Գործարանում մեզ պատմեցին գինի քաշելու փոլերը: Սկզբում ընկեր Հռիփսիմեն ներկայացրեց, թե ինչպես են խաղողը ընդունում, և հետո մշակում: Այդ ամենից հետո մտանք գործարանի սկզբնական հատվածը, որտեղ կատարվում էր խմորումը, ասեմ շատ հով էր այնտեղ: Դրանից հետո գնացինք կոնյակի գործարան, զարմացա իհարկե, որ գինու գործարանում կար կոնյակի գործարան, բայց լավ ոչինչ: Այնտեղ ծանոթացանք, թե ինչպես են ստանում կոնյակ, նաև ասացին թե ինչպես է կոնյակը ստանում իր գույնը, համը և այլն: Կոնյակի գործարանից անմիջապես հետո գնացինք Գինիների և կոնյակների պահեստարան, որտեղ պատմեցին, թե ինչպես են պահվում, ինչ ջերմաստիճանի տակ, ինչ կանոներում, և այլն: Գործարանից հետո ուղևորվեցինք Աշտարակի ձոր, որտեղ ընդմիջեցինք, լավ ժամանակ անցկացրինք, նկարվեցինք, և մի քիչ էլ Կասախ գետից ջուր վերձրեցինք, որ հետո մեր լաբորատորիայում անենք փորձեր:

 

20190603_115130

 

 

 

 

 

 

 

 

Գինու Քիմիա

 

Քանի որ մենք ջոկատով իրականցնում ենք նախագիծ միջառարկայական՝Գինու Քիմիա-Ֆիզիկա,մեր համալիրում ունենք գինու լաբարատորիա այդ նպատակով 03․06․2019 որոշեցինք այցելել Աշտարակի Ararat Wine գինու գործարան։

Նպատակը՝այն է,որ մեր մեջ առաջացավ մեծ հետաքրքրություն գինու ստեղծաման պահեստավորման և առտադրության նկատմամբ,ցանկություն առաջացավ ինձ մոտ հետազոտել մինչ այցելելը ուոսումնասիրել գործարանը։

 

Նախապատրաստական աշխատանք՝Նրանք ունեն գինու զանազան տեսակներ կոնկրետ ինձ հետաքրքրեց Sevuk գինին իր անունի շնորհիվ,միքիչ տեղեկություն SEVUK Գինու մասին

 

ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ: Վայոց Ձորի և Արարատի մարզ

ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿԸ: Արենի 80%, Կախեթ 20%

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՄՍԱԹԻՎԸ: Սեպտեմբեր - հոկտեմբեր

ԿԼԻՄԱՆ: Վայոց Ձորում` ցամաքային, չոր տափաստանային կլիմա, Արարատում` ցամաքային, կիսաանապատային: Խաղողի այգիները գտնվում են ծավի մակարդակից 1000 – 1200 մ բարձրության վրա:

ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ: 65 հլ/հա

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ: Գինին պատրաստված է ձեռքով տեսակավորված խաղողից (ձեռքով քաղ): Չանչազատվում և ջարդվում է: Ալկոհոլային խմորում և թրմեցում 15 օր (24-28 0C ջերմաստիճանում): Մամլում մեմբրանային մամլիչներով: Բնական խնձորակաթնաթթվային խմորում (18 - 20 0C ջերմաստիճանում): Գինեքարային կայունացում ցրտով մշակման եղանակով, ֆիլտրացիա:

ՀԱՄՏԵՍՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ: Արտաքին տեսք` բյուրեղյա մաքրության, զերծ նստվածքից: Գույն` մուգ սուտակագույն: Բույր` սև հաղարջի և համեմունքների արտահայտված փունջ: Համ` հյութեղ, թարմ և հարմոնիկ:

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՀԵՏ: Համադրելի է մսի և պանրի տեսականու հետ:

ՄԱՏՈՒՑՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ: 16- 18°C

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամեն անգամ նորովի եմ հասկանում, թե ինչքան ուրախ, զվարճալի և հետաքրքիր է ճամբարը, ինչքան նոր բաներ ես իմանում ճամբարի ընթացքում և ահա ժամանակը վազում է և արդեն հասկանում եմ, որ ճամբարի երրորդ օրն է, սակայն կարծես երեկ լիներ ճամբարի մեկնարկը: Այս անգամ նույնպես ճամբարը սկսվեց առավոտյան պարապունքով և նրա ֆլեշմոբով, որի ընթացքում մենք ուղիղ եթերով երգում և պարում ենք: Այնուհետև մենք վերադարձանք մեր դասարան: Մեր ջոկատում կարծես արդեն ավանդույթ է դարձել, որ մենք մինչ մեր աշխատանքներին անցնելը քննարկում ենք հետագա անելիքները: Այս անգամ էլ մենք քննարկեցինք վաղվա խոհանոցային ժամը՝ինչ ենք բերելու, ինչ ենք պատրաստելու և այլն: Քննարկելուց հետո յուրաքանչյուրը սկսեց աշխատել իր նախապատրաստական աշխատանքի վրա: Մենք նախապատրաստվում էինք, քանի որ այցելելու ենք Աշտարակ՝գինու գործարան, այդ պատճառով բոլորիս մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ հետազոտել, ուսումնասիրել և գտնել տեղեկություններ այդ գործարանի մասին: Այնուհետև որոշ սովորողների խումբ քիմիա առարկայից նոր թեմա էր անցնում, իսկ մյուսները ֆիզիկայի խնդիրներ էին լուծում: Այսպես նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո մենք գնացինք մեր ընտրություններին: Ընտրության ժամանակ մենք հետաքրքիր խաղեր էինք խաղում: Այնուհետև սկսվեց ընդմիջումը: Ընդմիջումից հետո ես և մի քանի երեխաներ միասին կատարեցինք նախագիծ ֆիզիկա առարկայից, որտեղ հետազոտական աշխատանք կատարեցինք և շատ նոր տեղեկություններ իմացանք Լեոնարդո դա Վինչիի մասին: Այսպես ավարտվեց այս օրը…

 

 

 

 

 

 

 

Ահա և շարունակվում է ամառային հետաքրքիր ճամբարը: Ամառային ճամբարի երկրորդ օրը մենք սկսեցինք մեր սովորական օրերի պես՝առավոտյան պարապունքով: Նշեմ, որ այսօրվանից առավոտյան պարապունքների ընթացքում մենք սկսեցինք անցկացնել հետաքրքիր ֆլեշմոբ, որի ժամանակ բոլոր դպրոցները երգում և պարում էին ուղիղ եթերով: Այնտեղ երգեցինք, պարեցինք և այնուհետև գնացինք երգի: Երգի ժամին մենք երգեցինք և հետաքրքիր ժամանակ անցկացրին, քանի որ չերգեցինք մեզ արդեն սովորական դրաձած երգեր, այլ ուրիշ երգեր, որոնք ավելի հետաքրքիր և անսովոր դարձրեցին դասը: Երգից հետո մենք գնացինք լաբորատորիա և սկսեցինք մեր աշխատանքը: Սկզբում իհարկե մենք ևս մեկ անգամ քննարկեցինք մեր հետագա անելիքները, պայմանավորվեցինք և ճշտեցինք, թե հետագայում ճամփորդությունները հստակ լինելու են, թե ոչ: Այդ ամենը քննարկելուց հետո բոլորս սկսեցինք կատարել մեր աշխատանքները: Սովորողների մի մասը զբաղվեց խնդիրների լուծմամբ, նոր թեմայի ուսուցմամբ և այլն, իսկ մյուս խումբը ֆուտբոլ դիտելու և մասնակցելու: Դեռ ամառային ճամբարի երկրորդ օրն է, սակայն մենք արդեն պլանավորել ենք մեր հետագա անելիքները ամբողջ ճամբարի ընթացքում: Այս ամենից հետո մենք գնացինք ընդմիջման: Ընդմիջումից հետո բոլորս գնացինք մարզական պարապունքների, իսկ այնուհետև վերջացավ ճամբարային երկրորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջին շաբաթ, օր առաջին (մայիսի 27)

 

Այսօր մեկնարկեց ամառային ճամբարի առաջին օրը: Առավոտը՝ինչպես միշտ մենք սկսեցինք առավոտյան պարապունքով, երգերով, պարերով, ուրախ տրամադրությամբ և ակնկալիքներով: Սկզբում մենք հավաքվեցինք ամբողջ ջոկատով և սկսեցինք քննարկել մեր հետագա անելիքները, մեզ ներկայացվեց ջոկատը և թե ինչպես ենք աշխատելու այնտեղ: Ի դեպ նշեմ, որ ես ամենասկզբից էլ գիտեի, որ ընտրելու եմ հենց այս ջոկատը, քանի որ կարծում եմ, որ ֆիզիայի և քիմիայի ջոկատում ամենաբովանդակալից օրերն են անցնում, այնտեղ է իմ կարծիքով ամենահետաքրքիր ճամփորդությունները և գիտելիքի առումով բացահայտումները կատարվում: Քննարկեցինք նախագծերը և ճամփորդությունները, որոնք կատարելու ենք ճամբարի ընթացքում: Քննարկեցինք, թե ինչպես և ինչ հետազոտական աշխատանքներ ենք կատարելու նախապատրաստական աշխատանքների համար և երբ ենք գնալու ճամփորդությունների: Երբ ամեն բան արդեն որոշեցինք, մենք կիսվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել: Սովորողների մի խումբ ֆիզիկայի խնդիրներ էր լուծում, բացթողումները լրացնում, վերանայում, կրկնում, չկատարած աշխատանքները ավարտում, սիկ սովորողների մյուղ խումբը քիմիա էր պարապում՝քիմիայի խնդիրներ լուծում և լրացնում բացթողումները: Այս ամեն ինչից հետո մենք գնացինք խեցեգործության, այնտեղ աշխատեցինք կավով, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք և կրկին վերադարձանք ջոկատներով: Այս անգամ մենք քննարկեցինք մեր նախագծերը, թե ինչ նախագծեր ենք պատրաստվում կատարել ճամբարի ընթացքում: Այնուհետև տեղի ունեցավ ընդմիջում, որի ընթացքում մենք հանգստացանք և ամենավերջում փոքրիկ ինտելեկտուալ խաղ խաղացինք: