Հայոց դիցարան

 

 

նյութը այստեղ

 

 

 

Մերոնք

 

 

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ ԼՂՀ շրջափակման օղակի ճեղքումը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը)։

Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։

Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները ԼՂՀ ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։ Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել Աղդամ - Ասկերան - Ստեփանակերտ ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան_Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։

Պահակակետերում գտնվող Նորագյուղի վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել ԼՂՀ սահմանները։ Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։ Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս շպրտել ԼՂՀ տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։ Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել Մարաղան, 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ Չայլուն: Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։

Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը: Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ Լիսագոր - Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։

Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան_ Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։

Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել Լիսագորից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր - Մեծշեն - Հինշեն գծով հարձակումը շարունակել են Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Շոշի, Սղնախի, ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈւ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։

Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ադրբեջանական ուժերի կողմից վերածվել էր զինապահեստի

Լաչինից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել Քելբաջարի ու Կուբաթլուի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադըրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 տանկ, 120 ՀՄՄ, 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՍՈւ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ):

Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը ղարաբաղյան ռազմաճակատում։ 1992-ի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել ղարաբաղա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։

1992-ի հունիսի 2-ին ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։ Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին ԼՂՀ սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի Ասկերանի, Մարտակերտի, ապա և Շահումյանի շրջանների ուղղություններ։ Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր): Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։

Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։

Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան_Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։ ԼՂՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝ 1992-ի հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք:

Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։ Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է Մարտակերտ քաղաքը՝ Մադաղիսի, Կարմիրավանի և Ներքին Հոռաթաղի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել թշնամու գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով թշնամու առաջխաղացումը, ԻՊՈւ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով նրան, դուրս են շպրտել Մադաղիսից։

 

 

 

 

 

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝

 

 

1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները:

 

449-451 թվականներին երկրում ծավալված ժողովրդա-ազատագրական շարժման ժամանակ Վասակ Սյունին վարել է այն կանխելու և արյունահեղ կռվից խուսափելու քաղաքականություն, գտնելով, որ առանց Բյուզանդիայի ռազմական օգնության հայկական սակավաթիվ ուժերը չեն կարող հաղթանակի հասնել պարսկական մեծաքանակ ուժերի դեմ։ Նրա գաղափարակիցներից էր Սպերի իշխան Տիրոց Բագրատունին։ Չհասնելով արդյունքի, Վասակ Սյունին վճռական պահին լքել է ապստամբներին, պառակտել պայքարի միասնական ճակատը՝ իր կողմնակից մի քանի նախարարների հետ անցնելով պարսկական զավթիչների կողմը։ 451 թ-ի Ավարայրի ճակատամարտ–ից հետո պարսկական պատժիչ զորքերի հետ մասնակցել է ապստամբության ճնշմանը, հալածել է Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներին, կալանավորել և Պարսկաստան է ուղարկել մի շարք նախարարների ու հոգևորականների։ Պարսից արքունիքը, երբ հարկադրված է եղել Հայաստանում մեղմել բռնությունն ու կամայականությունները, վարել սիրաշահելու քաղաքականություն, Վասակ Սյունուն նախ հեռացրել է մարզպանի պաշտոնից և բռնագրավել նրա ունեցվածքը, ապա կանչել է Տիզբոն, ձերբակալել և տանջամահ արել մահապարտների բանտում։

 

 

Վարդան Մամիկոնյան

 

Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թվականի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին։ 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից։ Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ։

 

Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։ Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը։ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն։ Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները։

 

 

 

 

 

 

 

 

Պապ թագավոր

 

 

Պապ Արշակունի (353 — 374), Արշակունյաց Հայաստանի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

 

 

 

 

 

 

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

 

 

Հայաստանում 301թ. տեղի ունեցած իրադարձությունը՝ քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, սկզբունքորեն տարբերվում է Բյուզանդիայում 312-ին տեղի ունեցածից՝ քրիստոնեության պաշտոնականացումից։ Միլանի Էդիքտով (հրովարտակով) սոսկ դադարեցվեց քրիստոնյաների և քրիստոնեական համայնքների հետապնդումը, և քրիստոնեությունն օրինականացվեց իբրև գոյության իրավունք ունեցող ևս մեկ կրոն մյուսների շարքում, ինքը՝ կայսր Կոստանդինոսը, մկրտվեց ավելի ուշ։ Մինչդեռ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես համընդհանուր և միակ պաշտոնական կրոն, ու խաչի առջև խոնարհվեցին և՛ թագավորը, և՛ ողջ պետական ավագանին ու նրանց հետ՝ ողջ ժողովուրդը։ «Կայծակնային» քրիստոնեացման այս փաստն ինքնըստինքյան առեղծվածային պիտի թվա և բացատրության կարիք ունի։ Գիտական շրջանառության մեջ տեղ գտած բացատրությունները բավարար չեն և չեն կարող դիտվել որպես արծարծված հարցի պատասխան, քանի որ ոչ միայն փաստարկների բավարար բազա չունեն, այլև ընդհանրապես զուրկ են որևէ փաստարկից։

Բացատրություններից ամենապարզունակը հանգեցնում է ուժային տարբերակի՝ առաջ քաշելով բռնի կրոնական հեղաշրջման վարկածը, դրույթ, որն ավելի շուտ կոմունիստական հակաքրիստոնեական քարոզչության հետևանք է և չի հաստատվում մեզ հասած աղբյուրներով։ Այս վարկածին սովորաբար կցված հղումներն Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» աշխատությանը համոզիչ չեն և չեն հիմնավորվում պատմիչի բուն տեքստով, ուր չկա ոչ մի բառ մարդկանց հանդեպ կատարված բռնությունների մասին, այլ առկա են սոսկ առանձին մեհյանների տապալման հիշատակումներ։

 

 

 

 

 

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.

 

 

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ: Մշակույթի ճյուղերն են՝ լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

 

Հայկական դիցաբանություն, հայկական ցեղերի ու ցեղային միությունների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքներ։ Այն ներկայացված է մի քանի դիցարաններով պայմանականորեն առաջին շրջանի՝ բրոնզի և երկաթի դարերի հայկական տոհմացեղային դիցարան։ Երկրորդ շրջան Զրադաշտականություն և հելլենիստական: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած ամբողջությամբ իր տեղն է զիջում քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։

 

 

 

 

 

 

 

 

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.

 

 

Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն:  Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին:

 

 

 

 

 

 

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.

 

 

Արտավազդ II  Ք․ա 55-34թթ

Ք․ա 54թ․ Հռոմի արշավանքը Պարթևաստանի դեմ՝ Կրասոս զորավարի գլխաորությամբ։

Ք․ա 53թ․ Խարանի ճակատամարտը՝ Օրորտես II Պարթևաստանի արքա ով ուղարկց Սուրեն Զորավարին Կրասոսի դեմ։ Հայ-պարթևական դաշինք Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև։ (Օրոդես II-ի որդու՝ Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությունը)

 

2.

Ք․ա 38թ․-Հրահատը գրավեց հոր՝ Օրդեոս II-ի գահը։

Ք․ա 36թ․ հռոմեացի զորավար Անտոնիոսի Պարթևական արշավանքը, հարյուր հազարավոր զորքով ( քառասունչորս հազար զորք )

Ք․ա 34թ Անտոնեոսի հարցակումը Հայաստանի վրա։ Անտեոսի ընտանիքի ձերբակալումը և տանելը Եգիպտոս։ Արտաշես II ՝ Արտավազդ II-ի  որդին և հաջորդողը։ (Ք․ա 30-22թթ)

Ք․ա 31թ Արտավազդ II-ի և իր կնոչ մահապատիժը, իսկ երկրու որդիները մնացին պատանդ Հռոմում։

 

 

 

 

 

 

 

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

 

 

Հայկական աշխարհակալության սահմանները’

 

Հյուսիսից՝ Պոնտոսի պետություն, Հյուսի-արևելք՝ Կուռ գեռ մինչև Կասպից ավազան, հարավից՝ Ասորեստան, արևմուտքից՝ Հռոմեական կայսրություն, իր Փոքր Հայքի շրջաններով։

 

Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը

 

Աղձնիքում Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումից բացի Տիգրանն աչքի էր ընկնում իր ակտիվ քաղաքաշինական գործունեությամբ։ Նրա հրամանով Մեծ Հայքի տարբեր նահանգներում կառուցվում էր ամրոցներ, ջրամբարներ, ճանապարհներ, իջևանատներ և այլ շինություններ։ Բավականաչափ նշանակալի էր կենսական կարևորություն ունեցող արքունի պողոտան, որ միացնում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին։

 

 

Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը /գրավոր/.

 

Տիգրանակերտը հիմնադրվեց Աղձնիք նահանգում․ Տիգրիս գետի ձախ ափին, 70 ական թվականներին։ Տիգրան Մեծը նվաճած երկրների բնակչությանը բռնազավթեցրեց Հայաստան։ Այսպիսով Կապադովկիայից տեղափոխվեց 300000 մարդ, Կիլիկիայի 12 քաղաքներից՝ 100000 մարդ։ Պլուտարքոսի խոսքերով, Տիգրանակերտը գանձերի և աստվածներին նվիրված ընձաներով լի քաղաք է եղել։ Քաղաքը շրջապատված է եղել 25մ պարսպով։ Տիգրանակերտը մշակույթի, արևտրի, արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Քաղաքն ունեցել է թատրոն։ Տիգրանակերտ անունով քաղաքներ կառուցվել են նաև այլ վայրերում, նաև Արցախում։

 

 

 

 

 

 

 

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Անատոլիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև։ Այն եզերվում է Կուր և Արաքս գետերից մինչև Կապադովկիա, Պոնտական և Թռեղք լեռներից հարավային Տավրոսի լեռնաբազուկները։

Լեռնաշխարհի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է Հայկական Պար լեռնաշխթան, որի ամենաբարձր լեռնագագաթը Արարատն է (5165մ)։ Երկրորդ ամենաբարձր լեռնագագաթը Սիփանն է, որը գտնվում է Վանա լճի հյուսիսում և ունի 4434մ բարձրություն։ ՀՀ ամենաբարձր լեռնագագաթն է Արագածը (4096մ), երկրորդը Կապուտջուղն է (3906մ)։

Խոշոր լճեր և գետեր

Հայակական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Սևանա լիճ (Գեղամա ծով), ունի ծովի մակերևույթից 1916մ բարձրություն։ Ջուրը քաղցրահամ է, Բազմանում է իշխան ձկնատեսակը։ Ունի մեկ կղզի, որը ներկայումս թերակղզի է։ Վանա լիճի (Բզնունյաց ծով) ջուրն աղի է, բազմանում է տառեխ ձկնատեսակը, ունի չորս կղզի։ Դրանք են՝ Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր։ ՈՒրմիա լիճն (Կապուտան) աղի է, զուրկ է բուսական և կենդանական աշխարհից։

ՀՀ լեռնաշխարհի հինգ խոշոր գետերն են՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Ճորոխ և Արաքս։ ՀՀ խոշոր գետերից են Հրազդանը, Ողջին, Դեբեդը և Որոտանը։

Մեծ Հայքի պատմավարչական բաժնումը

 

Մեծ Հայքը ըստ «Աշխարհացույցի» բաժանվում էր 15 նահանգներ կամ աշխարհների։

 

Այրարատ

Սյունիք

Արցախ

Ուտիք

Փայտակարան

Գուգարք

Տայք

Բարձր Հայք

Ծոփք

Մոկք

Աղձնիք

Տուրուբերան

Վասպուրական

Կորճայք

Պարսկահայք

 

Հայոց մայրաքաղաքները

 

Վան

Արմավիր

Երվանդաշատ

Արտաշատ

Տիգրանակերտ

Վաղարշապատ

Դվին

Բագարան

Շիրակավան

Կարս

Անի

Երևան

 

 

 

 

 

 

 

Այս գիրքը ինձ դուր եկավ քանի որ նրա մեջ իմաստ կար և ուղղակի չեր բնութագրում և պատմում  Տրդատի կյանքի մասին այլ նա փորձում էր նաև մի բան հասկացնել։Գրքում մանրամասնորեն գրած դա ինձ այդքան էլ դուր չեկավ որովհետև մեկ հատվածը կարող էր հանդիպել տարբեր մասերում։Ընդահուր առումով Տրդատը շատ լավ ճարտարապետ էր և մեծ հետք էր տողել Հայաստանում։Նրա ճարտարապետական գործերը բավականին ստացված էին եղել։Գրքում նաև գրած եղել նրա մանկությունը ընտանիքը թե նա ինչպես էր ապրել։Վերջում կարող եմ ասել որ գիրքը լավ էր ուղղակի երկար էր և տեղ-տեղ շատ խորիմաստ, այսպիսի գրքերով դու ճանաչում ես քո երկրի մեծերին այսպիսի գրքերը իմ կարծիքով պետք է կարդալ տարին մեկ կամ երկու անգամ։

 

 

 

 

 

 

ՀՀ Անկախության հռչակագիր

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

 

ՀՌՉԱԿՈՒՄ Է

 

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

 

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

 

 

 

 

Վերակառուցումը և ղարաբաղյան շարժումը

Վերափոխումների քաղաքականությունը

 

Երկիրը կանգնած էր արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առաջ։ Գորբաչովը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։

 

Ղարաբաղյան ազատագրական շարժումը

 

Խորհրդային Միությունում ազատագրական շարժումների ծավալումը վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանք էր։ Իր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը։

 

Սումգայիթյան ողբերգությունը

 

Այն ժամանակ, երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988 փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած։

 

Ազատագրական շարժման վերելքը

 

Անգամ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից հետո Կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ զուտ սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող խնդիր։

 

Հայերի բռնագաղթեցումը Ադրբեջանից

 

1988թ. գարնանից սկսած Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից և հայաշատ այլ բնակավայրերից հայ ազգաբնակչությունը թալանի ու բռնությունների ենթարկվելով զանգվածաբար արտաքսվեց։

 

1988թ. Սպիտակի երկրաշարժը և համաշխարհային հանրության օգնությունը

 

 

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։

 

 

 

Արևմուտքը և Արցախյան շարժումը  1988-1989 թվականներին

 

Արևմուտքը XX դարի ընթացքում այլ առիթներ է ունեցել իր վերաբերմուքը դրսևորելու Արցախի  նկատմամբ: Հայտնի է Մեծ Բրիտանիայի բացասական դերը արցախյան հարցում 1918-1920 թվականներին, երբ որպես նահանգապետ Բաքվում հայտնված անգլիական գեներալ Թոմսոնը վերջնագրային բնույթի պահանջներ էր ներկայացնում արցախահայությանը` նրանցից Բաքվին ենթարկվելու համաձայնությունը ստանալու համար:  Հայտնի է նաև, որ 1918 թվականին գերմանական զորքեր են ուղեկցել Նուրի փաշայի հրամանատարությամբ Բաքուն գրոհող թուրքական զորքերին, և թուրքերի հետ մեկտեղ քաղաքը հանձնելու վերջնագիր են նրեկայացրել Բաքվի Հայոց ազգային խորհրդին: Բայց մենք «այդքան հեռու» չենք գնա: Որպես դիտարկումների մեկնակետ մենք կընդունենք ԽՍՀՄ լուծարման նախօրյակին՝ 1988 թ. թափ առած Արցախյան շարժումը:

1988-1989 թվականներին Արցախյան շարժման նկատմամբ Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումը կարելի է բնութագրել որպես ակնհայտ համակրանքի մի շրջան: Ընդ որում Եվրոպական խորհրդարանի՝ 1988 թ. հուլիսի 7-ին ընդունած բանաձևը բաց տեքստով ներկայացնում էր տեղի ունեցող իրողությունները.

 

 

 

1946-1948թթ․ մեծ ներգաղթը

 

Սփյուռքահայերի զանգավածային հայրենադարձության երկրորդ փուլը սկսվեց 1946թ․։ Երկորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինը մտադրություն ուներ վարատիրանալ 1921-ին թուրքիային անցած հայկական տարածքներին, որոնք պայմանագրով անցել էին թուրքիային։ Ստալինը կազմեց մի նախագիծ, այդ տարածքներին վերատիրանալու համար, որում մեծ դեր ուներ նաև սփյուռքահայությունը։ Սփյուռքահայերը այդ լուրից ոգեշնչված նամակներ էին ուղարկում ԽՍՀՄ-ին, որպեսզի ներգաղթեն Հայաստան։

ԽՍՀՄ-ն թույլ տվեց նրանց, և այդ նամակները ներգրավեց թուրքիային ներկայացնելու պահանջների հիմնավորման մեջ, քանի որ այդքան հայ է ցանկանում ներգաղթել, բայց տարածքը փոքր է։ 1946-ի հունիսին Հայաստան հասան առաջին հայրենադարձները, իսկ 1946-1948թթ սկսեցին ներգաղթել Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Հունստանից, Ֆրանսիայից ներգաղթածների քանակը հազնում էր մոտ 90 հազար մարդու։ 1949թ․-ին երկրի իշխանությունները դադարեցին կատարել նախագիծը, քանի որ սկսվել էր սառը պատերազմ, և թուրիքան հայտնվել էր ԱՄՆ-ի պաշտպանության տակ։ Ստալինը հրաժարվեց իր մտադրությունից։

Հայաստան ներգաղթած հայությունը հայտնվեց դժվարին պայմաններում։ Առավել ծանր հետևանքներ ունեցավ նրանց նկատմամբ կառավարության անվստահությունը, դրա համար էլ մի քանի սփյուռքահայեր աքսորվեցին Խորհրդային Միության հեռավոր շրջաններ։ Բայց այն սփյուռքահայերը, ովքեր մնացին հայրենիքում մեկ է, մեծ դեր ունեցան Հայաստանի համար։ Նրանք իրենց գիտելիքներում ուղղակի փայլում էին՝ Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը, Գոհար Գասպարյանը և այլոք․․․

 

 

 

 

Հրաչյա Ներսիսյան

 

Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է Նիկոմեդիայում (այժմ`   Իզմիր) 1895թ.-ի նոյեմբերի 12 (24)-ին: Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ, ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, Եսայան վարժարանում: Կ.Պոլսում մասնակցել է Ա.Պենկլյանի և Հայ դրամատիկ խմբերի ներկայացումներին:

Հրաչյան մասնակցել է նաև Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ հյուրախաղային ներկայացումներին: Հրաչյա Ներսիսյանին, Մկրտիչ Ջանանին և ևս մի քանի դերասանների Վահրամ Փափազյանն իր հետ բերում է Կովկաս: 1923թ.-ից Հրաչյա Ներսիսյանն առմիշտ դառնում է Երևանի բնակիչ, հայկական Առաջին թատրոնի դերասան: 

Առաջին դերը Կասսիոն էր Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, որն անմիջապես նկատելի դարձավ և երիտասարդ դերասանին վիճակվեց առաջնակարգ դերերի այնպիսի քանակ, այնպիսի շքեղ խաղացանկ, որ երազել կարող էր ամեն մի վաստակաշատ դերասան:

Ստեղծագործական առաջին իսկ տարիներին Հրաչյա Ներսիսյանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կատակերգական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար և՛ բարի, և՛ հերոսական, և՛ սովորական կերպարներ:

20-30-ական թվականները նշանավորվել են Հրաչյա Ներսիսյանի ստեղծած կերպարներով՝ Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Բասանիո (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Դոն Կիխոտ (Լունաչարսկու «Դոն Կիխոտ»), Բերգ (Օ Նեյլիի «Աննա Քրիստի»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ») և այլն:

Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերջին  շրջանի մեծ հաղթանակները եղան Անհայտը (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Տոլստոյի «Կենդանի դիակ»), Պաղտասար աղբարը և, իհարկե, Մեք Գրեգորի (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») կերպարը, որով նա ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին:

 

 

 

 

 

 

Սիմոն Գևորգի Զաքյանը խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար է եղել։ ԽՄԿԿ անդամ է եղել 1920 թվականից։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, խորհրդային կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում։ 1923 թվականին ավարտել է Երևանի կարմիր հրամանատարների առաջին դասընթացները։ Դասավանդել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում (1923-1926)։ Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)՝ Ուկրաինական ռազմական օկրուգում։ 1935 թվականից տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, եղել է լեռնահրաձգային գնդի, ապա՝ 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատար։ 1941 թվականի օգոստոսին Զաքյանի գունդը ռազմական անհրաժեշտությամբ Իրանի տերիտորիան մտած զորքերի կազմում էր։ Զաքյանը եղել է 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը։ 1942 թվականի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար և մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում։ Մահացել է անհավասար մարտում ստացած ծանր վերքերից։ Թաղված է Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Երևանի կենտրոնում նրա անունով կա փողոց։

 

 

 

 

 

 

Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմի տարիերին:

 

 

Հայրենական մեծ պատերազմը սկսել է 1941 թվականի հունիսի 22-ին, չնայած նրան, որ Նացիստանական Գերմանիան և ԽՍՀՄ-ն պայմանագիր էին կնքել 1939թ-ին, ըստ այդ պայմանագրի, նրանք իրար դեմ ոչ մի կռիվ չպետք է անեին, այսինքն չպետք է պատերազմեին, բայց նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա 1941 թվականին։ Սկզբից 1939-ին նա հարձակվեց Եվրոպայի Արևմտյան կողմը, գրավեց Ֆրանսիան, իսկ հետո Մեծ Բրիտանիայի հետ կռվի մեջ մտավ, իսկ հետո եկավ Արևելյան կողմ, գրավեց Լեհաստանը և արդեն 1941-ին Մտավ ԽՍՀՄ և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Հայաստանից 600․000 մարդ էր կռվում, որոնցից 200․000 անհետ կորան կամ էլ զոհվեցին, հանուն ԽՍՀՄ-ի պաշտպանության համար։ Գերմանիան Հայաստան չէր մտել, բայց հայերը կռվի դաշտում արյուն էին թափում ԽՍՀՄ-ի համար։ Հայրենական մեծ պատերազմի պարտության դեպքում հնարավոր էր, որ Թուրքիան գրավեր Հայաստանը, բայց Գերմանիան դեռ չէր հասել Կովկաս։ Թուրքիան մինչև պատերազմի վերջը չեզոք էր։ Գերմանիայի դաշնակիցներն էին Իտալիան, Հունգարիան, Ռումանիա, Ֆինլանդիա և 1945-ից նաև Ճապոնիան։ Գերմանիան մտածում էր, որ Մեծ Բրիտանիան, և այլ մեծ տերությունները նրա հետ կլինեն, բայց դա նրա հաշվարկածով չեղավ։

1941 հուլիս 3 — ին Ստալինը ռադիոյով ասել էր, որ սկսվել է Հայրենական մեծ պատերազմ, դրանից է եկել է այդ անվանումը։ Գարեգին Նժդեհը և Դրոն, որոնք կազմել էին հայկական գումարտական նացիստանական Գերմանիայի կողքին և փրկում էին նրանց ձեռքն ընկած հայ գերիներին։ Եվ նացիստական Գերմանիայի հաղթանակի պարագային Կովկասիան տարածք մուտք գործելու ընթացքին նախատեսել էին փրկել Հայաստանը Թուրքիայի հավանական ներխուժումից։ Եթե ԽՍՀՄ-ն պարտվեր արդեն Թուրքիան պատրաստ էր ներխուժել Հայաստան։ Փարավոր մարտական ուղի անցան 89 հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ կվարդիան), 408, 409, 390-րդ դիվիզիաները։

89-րդ հայկական դիվիզիան իր հայկական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդ Չեխոսլովակիայում։ Խորհրդային միության հերոսի կոչման արժանացան 103 հայեր՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը արժանացավ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման, 23 հայ զինվոր արժանացան փառքի փքանշանին, ավելի քան 70․000 պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ Խորհրդային Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքում էին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում Խորհրդային միության մարշալ, կրկնակի հերոս) Խորհրդային միության նավատոհմի խովակալ Հովհաննես Իսակովը, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խութիագովը (Արմենակ Խանբերյանց), Համազասպ Բաբաջանյանը, Նվեր Սաֆարյան և այլոք․․․  Ֆաշիստական նացիների գերությունից փրկված հայ ռազմագերիներ մասնակցեցին Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և այլն երկրների դիմադրության շարժումներին։ Սփյուռքահայերի մի մասը ակտիվորեն մասնակցեց դիմադրության շարժմանը, ինչպես Միսակ Մանուչյանի ջոկատը Ֆրանսիայում, և Ազատություն հայկական պարտիասանական ջոկատը հունաստանում։

 

 

 

 

 

 

 

Խորհրդային Հայաստանը 1921-40-ական թթ/էջ 63-66

 

Հասարակական քաղաքական կյանքը,

 

1921-40ականներին իշխանությունը Ստալինի ձեռքն էր ու նա ամեն տեղ իր նկարներն էր փաքցնում, իր պաստառները, իր արձանները և այլն․․․ Քանի որ Ստալինը աթեիստ էր բոլոր քրիստոնեական կառույցները քանդել էր տալիս և այլն․․․ նա խոստացել էր Հայաստանին, որ նախորդ իշխանության, այսինքն ՀՅԴ-ի ոչ մի անդամի վնաս չի տա, բայց չկատարեց նրա խոստումը․․․

 

Քաղաքական բռնությունները:

 

 

Այդ ժամանակներում կարծիք կարող էր հայտնել միայն Ստալինը։ Միայն Ստալինն էր որոշում, և այն մարդիկ, ովքեր դեմ էին դուրս գալիս այդ բռնապետությանը, նրանց սպանում էին, կամ աքսորում էին։ Մեզ հայտնի է օրինակ Աղասի Խանջյանը, նա եղել էր առաջին քարտուղարը խորդհրդային միության, բայց երբ դուրս եկավ իշխպանության դեմ ստալինի մոտիկներից մեկը՝ բերիան սպանեց նրան, չնայած մինչև հիմա էլ ասում, որ դա եղել է ինքնասպանություն, սակայն դա սուտ է։ Ձեռբակալեցին նաև Չարենից, իսկ նրա երեխաներին որբ չթողնելու պատճառով տարան մանկատուն։ Չարենցի մոտիկ գրող ընկերներից մեկը եկավ երեխաներից մեկին որդեգրելու և պահելու։ Այդ ամենից հետո այդ գրողին հանեցին այսպես ասած խորհրդային միության գրողների ցանկից։

 

Սահմանեք ի՞նչ է քաղաքական բռնությունը:Ե՞րբ են սկսվել դրանք և ինչ ընթացք է ունեցել:Ըստ ձեզ դրանք արդարացում ունեն:Հիմնավորե′ք ձեր տեսակետը:

 

Դրանք ոչ մի արդարացում չունեն, կառավարությունը միայն մի բռնապետ է վարում, ով կառավարում է մի քանի երկրներ, և այդ երկրների ժողովրդի կարծիքը չի լսում, ով էլ որ ձայն է բարձրացնում մահապատժի է ենթարկում, այս ամենից հետո ինչպես կարող են արդարացում ունենալ։ Նրանք սպանեցին շատ մեծերի, մտավորականների, սպաները, հազարավոր մարդկանց աքսորեցին։ 1930-ական թվականները հայերը համարում էին սև օրեր, ստալինը հայերին չէր սիրում, և չէր լսում նրանց կարծիքները, ամերուրեք սպանում էր, մտածելով միայն իր մասին։ Դա ես չեմ համարում իշխանություն, այդպիսի բռնապետեր իրավունք չունեն կառավարելու երկիր։

 

 

 

 

 

 

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ 1918 – 1921թթ

 

Զանգեզուրի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։

Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ (1921Թ․)

 

Հայ բոլշևիկները անտարբեր չէին, որ ազգային սահմաններն ու տարածքները արդարացի լուծում ստանային։ Անդրկովկասի 3 Խորհրդային հանրապետությունների միջև տարածքային վեճեր կային։ Այդ վեճերը լուծելու համար կազմվեց հանձնաժողով՝ Կիրովի նախագահությամբ և 3 հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր պետք է հաստատեին սահմանները։ Հայաստանի ներկայացուցիչ Բեկ Զադյանը առաջարկեց Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին և տարածքային զիջումներ անել։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Կիրովը։ Հայաստանի ներկայացուցիչը առաջարկեց հարցը փոխադրել Ռուսական Կովկասյան Բյուրո։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային, քանի որ Թուրքիան սպառնում էր նրան միանալ Անտանտի երկրներին, եթե իր օգտին տարածքները չբաժանվեն։

1921թ․ փետրվարի 26-ից մարտի 16-ը կայացան ռուս-թուրքական բանակցությունները՝ առանց հայերի ներկայության։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Թուրքաբնակ էին համարվում նաև հայերի տարացքները, որտեղ ցեղասպանություն էին իրականցրել կամ արտաքսել հայերին։

Նախիջևանի մարզը դառնում է ինքնավար տարացք՝ Ադրբեջանի խնամակալության տակ։ Հայաստանին մնաց 29000 քառակուսի կմ․ բայց մինջև թուրք-հայկական պատերազմը 60000 քառակուսի կմ տարացք ուներ ՀՀ-ն։

Խորհրդային Ռուսաստանը մեծ հարված հասցրեց Հայաստանին։ Նրա կնքած դաշինքը Թուրքիայի հետ հավասար էր ցեղասպանության։ Միակ դրականը այն էր, որ թուրքերը հեռացան Ալեքսանդրապոլից, դրանից հետո պարզվեց, թե ինչ կոտորածներ են գործել։

1921թ․ փետրվարի 11-ին ծրագրվեց Լոռու ազատագրումը, որը տևեց 3 օր և ավարտվեց հաղթանակով։ Ազատագրված Լոռին միացավ ԽՀ-ին և խորհրդայնացվեց նաև Վրաստանը։ Հայաստանը պնդում էր, որ Ախալքալակը վերադարձվի Հայաստանին։ Բայց Վրաստանը չհամաձայնվեց։ Նախիջևանը նույնպես չմիացավ Հայաստանին, քանի որ այն նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։

Նախիջևանում հայերի թիվը անընդհատ սկսեց նվազել ու վերջապես լրիվ հայաթափվեց։ Գարեգին Նժդեհը շարունակեց գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելու, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը և Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։ Զանգեզուրը ժամանակավորապես հռչակում են անկախ պետություն՝ ինքնավար Սյունիք։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։

Լեռնային Ղարաբաղի համար շատ պայքարեցին, որպեսզի այն միացվի Հայաստանին, սակայն թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Սակայն հայ ժողովուրդի բողոքի ձայնը չլռեց, նույնիսկ Ստալինյան բռնատիրության տարիներին։

Ստեղծվեցին հայ-վրացական և վրաց-ադրբեջանական պայմանագրեր։ Վրաստանի կազմում մնաց Ախալքալաքը՝ Ջավաղքը, իսկ Հայաստանի կազմում՝ Լոռին։

 

 

 

 

 

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը

 

 Հայաստանի Առաջին Հանրապետություն թեմայի ամփոփում:

 

Խորհրդային վարչակարգի հաստատումը:/բանավոր/էջ 44-50/

 

 

 

Դաս 5

 

Թուրքիայի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում՝ հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա, դարձյալ նրա պատկերն է՝ «Հայրենիքը պարտական է քեզ» գրությամբ: Ո՞վ է Մուստաֆա Քեմալը, որին թուրքերն Աթաթուրք՝ թուրքերի հայր կոչեցին, որը վայելում է բոլոր թուրքերի սերը և որին պարտական է իր հայրենիքը: Թուրքերն իրոք գիտեն մեծարել իրենց հերոսներին: Իսկ Մուստաֆա Քեմալն իսկապես հերոս է՝ թուրք ժողովրդի հերոսը: Նա մոխրացած, մասերի բաժանված ու պատերազմի հետևանքով ծնկի եկած Թուրքիայի բեկորները հավաքեց ու նոր զորեղ պետություն կերտեց: Մուստաֆա Քեմալը (Ալի Ռըզաօղլու Մուստաֆա) ծնվել է 1881 թվականի մայիսի 19-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքի Խոջա Քասըմ փաշա թաղամասի Իսլահանե փողոցում գտնվող տանը, որտեղ այժմ նրա անվան թանգարան է գործում: Քեմալ պատվանունը, որ նշանակում է կատարյալ, նրան հետագայում տվել է մաթեմատիկայի ուսուցիչը, քանզի դպրոցում Քեմալը բարձր առաջադիմություն էր ցուցաբերել: Քեմալի հայրը ոստիկան էր: Նրանց ընտանիքը Հունաստան է տեղափոխվել XIX դարավերջին, հավանաբար՝ Փոքր Ասիայից: Շատ պատմաբաններ պնդում են, որ Քեմալը հրեական արմատներ ունի, ոմանք էլ պնդում են, թե սլավոնական արմատներ ունի՝ որպես փաստարկ բերելով կապույտ աչքերն ու մազերի բաց գույնը: Գերիշխող է այն տեսակետը, որ Քեմալը սերում է Իսպանիայից Թուրքիա տեղափոխված և իսլամ ընդունած հրեական տոհմից: Մոր խորհրդով պատանի Քեմալը նախ կրոնական դպրոց է հաճախում: Ապա, չցանկանալով հոգևորական դառնալ, թողնում է և մասնավոր աշխարհիկ դպրոց ընդունվում: Հայրը Քեմալին վաճառականի ապագա էր կանխատեսում: Ի վերջո, Քեմալն ինքն է ընտրություն կատարում և ծնողներից գաղտնի 1893 թ. ընդունվում է Սալոնիկի ռազմական դպրոց, երեք տարի անց՝ Մոնաստրիի ռազմական ակադեմիա: Իսկ 1905 թ. ավարտում է Ստամբուլի Օսմանյան ռազմական քոլեջը: Դեռ ուսումնառության տարիներին Քեմալն աչքի ընկավ հակամիապետական հայացքներով: Նա քոլեջն ավարտելուն պես ձերբակալվում է, սակայն շատ չանցած՝ միջնորդությամբ ազատ է արձակվում և որպես կապիտան ծառայության անցնում Դամասկոսում գտնվող թուրքական զորամասերից մեկում: Այստեղ էլ շարունակում է ընդհատակյա գործունեությունը: 1907 թվականին նա, անդամակցելով «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, առաջիններից մեկն էր, որ արձագանքելով երիտթուրքերի կոչերին՝ ըմբոստացավ Աբդուլ Համիդի վարչակազմի դեմ և անցավ թուրքական հեղափոխության կողմը: Հեղափոխությունից հետո Քեմալն աչքի ընկավ Լիբիայում և Ստամբուլում հակահեղափոխական շարժումները ճնշելու գործում: 1911 թ. սկսվեց իտալա-թուրքական պատերազմը: Քեմալը, իր հրամանի տակ ունենալով ընդամենը 28.000 սվին, հաջողությամբ դիմագրավում է հնգապատիկ առավելություն ունեցող իտալական զորքերին: Այս պատերազմում Քեմալը վիրավորվեց և մասամբ կորցրեց ձախ աչքի տեսողությունը: Ապա Քեմալն աչքի ընկավ Բալկանյան պատերազմում, որի ավարտին ստացավ փոխգնդապետի զինվորական կոչում: 1915 թ. մարտին փայլեց Քեմալի աստղը: Երբ անգլիացիները ձեռնարկեցին Դարդանելի օպերացիան, Մուստաֆա Քեմալն իր ստորաբաժանումով Գալիպոլիի ճակատամարտում ջախջախեց անգլիական զորքն ու փրկեց Ստամբուլը ներխուժումից՝ դրանով իսկ փրկելով Թուրքիան: Գալիպոլիի ճակատամարտից հետո Քեմալը նետվեց կովկասյան ճակատ: Զորեղ հակագրոհով վերցրեց Մուշն ու Բիթլիսը՝ ռուսական բանակի համար ստեղծելով շրջապատման վտանգ: 1917 թվականին Քեմալն է ուղեկցել ապագա սուլթան, արքայազն Մեհմեդ Վահիդեդդինին դեպի Ավստրո-Հունգարիա և Գերմանիա կատարած ճանապարհորդության ընթացքում: 1918 թվականին Քեմալը, որպես բանակի հրամանատար, Սիրիայում պատերազմում էր անգլիացիների դեմ: Նա կարողացավ Հալեպի մատույցներում կանգնեցնել անգլիացիների առաջխաղացումը: Ի դեպ, Մուստաֆա Քեմալը միակ թուրք զորավարն է, որ պարտություն չի կրել Առաջին աշխարհամարտի ժամանակ: Սակայն Թուրքիան պարտվեց պատերազմում: 1920 թ. օգոստոսի 10-ին Անտանտի երկրները Սևրում ստորագրեցին պայմանագիր, որով Թուրքիան մասնատվում էր Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հայաստանի միջև: Դա Թուրքիայի օրհասական պահն էր և թվում էր՝ ոչ ոք և ոչինչ այլևս չի փրկի կործանվող կայսրությունը: Մանավանդ որ անգլիական, ֆրանսիական, հունական զորքերը գրավել էին Ստամբուլն ու Իզմիրը: Բայց ասպարեզ իջավ հերոսը, որ նախաձեռնեց ազգայնական շարժումը: Մուստաֆա Քեմալն իր շարժումը սկսեց հայոց Կարինից, երբ Սանասարյան վարժարանում ժողով հրավիրեց՝ նախկին օսմանյան բանակի ազգայնական սպաների և գործիչների մասնակցությամբ: Ներկայացնելով իր ծրագիրը՝ բոլորին զենքի կոչեց ու սկսեց պայքարը: Մինչ այդ՝ դեռ 1919 թ., նա հեռացավ օսմանյան բանակից՝ հայտարարելով, որ պետությունը վտանգի մեջ է և իշխանությունները կործանման են տանում Թուրքիան: Անգամ դատարանը նրան հեռակա մահվան դատապարտեց: Բայց Քեմալը չընկրկեց: 1919 թ. սեպտեմբերի 4-ին նա Սվասում համաժողով հրավիրեց: Կազմեց Ազգային ուխտը, որը Քեմալին հետագա գործունեության իրավասությամբ օժտեց: 1919 թ. դեկտեմբերին Քեմալի նախաձեռնած շարժումը հաղթեց Օսմանյան կայսրության վերջին ընտրություններում: Նա պառլամենտում ընդունել տվեց Ազգային ուխտի մասին բանաձև, ապա լուծարեց պառլամենտը: Թուրքիայում երկիշխանություն հաստատվեց: Սակայն սուլթանական կառավարությունը դատապարտված էր: Քեմալը հաղթանակ հաղթանակի հետևից տարավ: Ձեռնարկած պատերազմի շնորհիվ Մուստաֆա Քեմալը կարողացավ հաղթել թե՛ ֆրանսիացիներին, թե՛ անգլիացիներին, թե՛ հույներին ու հայերին: Նա կարողացավ դիվանագիտական կարևոր պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ, որի արդյունքում Լենինի կառավարությունից ստացավ մեծ օգնություն՝ զենք-զինամթերք, հանդերձանք, նյութական այլ միջոցներ: Միայն 1920 թ. Մոսկվան քեմալականներին մատակարարեց 6000 հրացան, ավելի քան 5 միլիոն փամփուշտ, 17.600 ռումբ, ինչպես նաև՝ 2006 կգ ոսկե ձուլակտոր:

 

 

 

 

 

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում:/էջ35-37/

 

1920թ թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը:էջ/38-41/

Գրավոր նարկայացրե′ք ձեր կարծիքը ռուս- թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Նրանց հարաբերությունները ըստ փաստերի երևում է, որ շատ լավ է: Ռուսաստանը ինչով կարողանում էր օգնում էր Թուրքիային և նրանք երկուսով ճնշում էին Հայաստանին: Դե ես կարծում եմ, որ Ռուսաստանն ուներ իր շահերը, որ օգնում էր Թուրքիային, բայց այնպես չէ, որ Թուրքիան չէր շահում այդ ամենից: Ռուսաստանը ցանկանում էր խորհրդայնացնել Հայաստանը, իսկ Հայաստանը ցանկանում էր լինել անկախ, այդ պատճառով էլ Ռուսաստանը սկսեց համագործակցել Թուրքիայի հետ, զենք վաճառել և այդպես ճնշել Հայաստանին: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ լավ վիճակում էին, որը անրադառնում էր Հայաստանի վրա վատ:

 

 

 

Թեմա 3. ՀՀ միազգային դրությունը և հայկական հարցը 1918-1920թթ

 

Հարաբերությունները հարևան պետությունների հետ:/Էջ 25-28/բանավոր

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում:Սևրի պայմանագիրը:/Էջ29-33/բանավոր/

Փորձե′ք բնութագրել Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր դա իրատեսական :

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կապերի հաստատման գործընթացը սկսվեց այսպես՝ դիվանագիտական ներկայացուցիչներ հիմնվեցին աշխարհի 40 –ից ավելի պետության մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Բեռլինում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կ. Պոլսում, Կահիրեում, Թեհրանում, Բաքվում, Թիֆլիսում և այլուր: Երևանում բացվեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի և այլ երկրների դիվանագիտական ներկաաչցություններ: ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից էր հարաբերությունների կարգավորումը անմիջական հարևանների հետ: Այսպիսով Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական ձգտումը այն էր, որպեսզի լավ հարաբերություններ լինեն հարևանների հետ ես կարծում եմ, որ այն որոշ վերապահումներով իհարկե իրատեսական էր:

 

 

 

 

Հովհաննես Քաջազնունի

 

Հովհաննես Քաջազնունին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետը: Նա կառավարել է1918 հունիս 7-ից մինչև 1919 ապրիլ 13-ը: Ծնվել է 1868թ. փետրվարի14-ին, Ախալքալակում, Ջավախքում: 1877-1886 թթ. Թիֆլիսում ստացել է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում: 1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում: 1907-1910թթ. զբաղվել է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվել է: Ազատվել է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման: 1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ: Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում: 1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին: 1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: 1924-ին վերադառնում է Խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետհամալսարանում:

Քաջազնունին մահացել է 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Քաջազնունին, ըստ որոշ, վերջնականապես չճշտված տվյալների, թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում:

 

 

 

Մի նկարի պատմություն

 

 

«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի 1899 թվականին ստեղծած կտավ, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:Առասպել

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով:

Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի գեղեցկության մասին, նվերներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Արան մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Արան զոհվել է ճակատամարտում: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների օգնությամբ վերակենդանացնել նրան, ինչը չի հաջողվել:19-20-րդ դարերի վերջում արվեստում գերիշխում է մոդեռն ոճն ու սիմվոլիզմը: Նկարիչները վրձնել են կնոջ զգացմունքների, ապրումների և տենչանքների աշխարհը՝ մի կողմից «մութ», «սև», «խավար», «ստվեր», «մռայլ», «դև», մյուս կողմից՝ «լույս», «կրակ», «փայլ»:

 

Սուրենյանցի «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավի հերոսուհու հայացքում կա դեմոնիզմ, որը հիշեցնում է մյունխենյան սեցեսսիոնի հիմնադիրներից մեկի` Ֆրանց ֆոն Շտուկի «Մեղք» նկարի հերոսուհուն: «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» պատկերը նման է թատերական տեսարանի, որտեղ հերոսուհին օպերային դերասանուհու և վհուկ կնոջ կերպարանք ունի՝ իր մեջ միավորելով և՛ տղամարդու, և՛ կնոջ նկարագիր: Հերոսուհին իր ալեկոծվող կրքերի համար հանդարտություն է փնտրում ներքին պայքարում

 

 

 

 

 

Առաջին կիսամյակի հաշվետվություն. պատմություն.

 

Պատմություն. Առաջին կիսամյակ. 8-րդ դասարան…

 

 

 

 

 

 

 

 

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը:

 

Սահմանել «մշակույթ» հասկացությունը:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքներիամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ,մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ուզարգացել է ոչ միայն բուն Հայաստանում այլև  Սփյուռքում  :

 

 

 

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ38-42 պատմել/

 

1.Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

 

Էրզրում, Վան, Կարս, Ախալցխայի, Դիարբեքիրի, Սեբաստիա

 

2.1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները ,Բուխարեստի պայմանագիր:

 

1806 թ․ին Օսմանյան կայսրությունը դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Ռուսական զորքերը ունեցան հաջողություններ։ 1807 թ․-ին ռուսական զորքերը Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ պարտության մատնեցին թուրքական զորքերին։ 1812 թ․-ին Օսմանյան Թուրքիան պայմանագիր կնքեց Բուխարեստում։ 

 

3.1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

 

1828թ․-ին ռուսական բանակը հայ կամավորների հետ միասին պաշարեցին Կարսի բերդը և հետո գրավեցին Կարսը։ Ռուսական զորքերը նաև գրավեցին Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը։ Նույն տարվա օգոստոսին ռուսական զորքերը հայերի աջակցությամբ գրավեցին Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1829թ․-ին թուքական զորքերը հարցակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ Նրանց հաջողվեց ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել նրանց։ Սակայն Ախալցխայի կայազորը կարողացավ նրանց փախուստի մատնել։ 1829թ․-ին ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլն։

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 23-ին մի խումբ սովորողներով և մի քանի ուսուցիչներով հանդիպում ունեցանք պարոն Ստեփան Գրիգորյանի հետ: Այնտեղ մենք քննարկեցինք մի շարք հարցեր, պարոն Գրիգորյանը շատ գրագետ և անկեղծ էր պատասխանում այդ հարցերին, շատ հետաքրքիր մոտեցում ուներ սուր հարցերի նկատմամբ:Նաև մենք զրուցեցինք գրքի մասին. շատ հետաքրիր էր նրան լսելը՝ որպես գրքի հեղինակ: Եվ վերջում պարոն Գրիգորյանն ասաց, որ կարող ենք էլի հանդիպել ընտրություններից հետո: Ես շատ ուրախ կլինեմ կրկին լսել նրա հետաքրքիր պատասխանները:   

 

 

 

Ստեփան Գրիգորյանը 

«Հայկական թավշյա հեղափոխություն» 

 

 

Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

«Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությանը: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բացառիկ երևույթ է: Սա ոչ միայն հեղափոխություն էր, այլև համաշխարհային մակարդակի գործընթաց: Հայաստանում կատարվածը միջազգային հանրությունն ընկալել է որպես ունիկալ երևույթ»,- նշում է գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը:

Ի դեպ, սա հեղինակի առաջին մեծամասշտաբ աշխատությունն է: Ստեփան Գրիգորյանն առանձնահատուկ կարևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդյունավետ աշխատանքը թավշյա հեղափոխության իրականացման գործում: Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը կոտրեց ամբողջ ընթացքում հրապարակում կանգնելու և հանրահավաք անցկացնելու ավանդույթը՝ տեղաշարժվելով ու քայլելով տարբեր տարածքներում:

Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետևել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև դրանց անմիջական մասնակիցն է եղել:

Հեղափոխության օրերին գրքի հեղինակն անգամ ձերբակալվել է: Գրիգորյանը հեղափոխության օրերին պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

 

Похожее изображение

 

 

 

 

 

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Մխիթարյաններ, հայ կաթոլիկական վանական և մշակութային հաստատություն: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701-ի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով: Միաբանությունը դրվել է Տիրամոր մասնավոր պաշտպանության ներքո՝ «Որդեգիր Կուսին, Վարդապետ Ապաշխարության» նշանաբանով, որի սկզբնատառերն այսօր էլ  գրված են Մխիթարյան միաբանության զինանշանի վրա: 1706-ին միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան Մորեա թերակղզու (Հունաստան) հվ- արմ-ում

գտնվող Մեթոն բերդավան, 1717-ից հաստատվել Վենետիկի մոտ գտնվող Ս. Ղազար կղզում: 1712-ին Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում: XIX դ. սկզբին, երբ Ֆրանսիան վերացրել էր իր տիրապետության ներքո գտնվող բոլոր կրոնական միաբանությունները, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտը 1810-ի օգոստոսի 17-ի հրովարտակով Ս. Ղազարի հայկական միաբանությունը ճանաչել է գիտական  հաստատություն՝ «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտղոսով, և պահպանել այն:

Իր ստեղծման օրվանից Մխիթարյան միաբանությունը ծավալել է հայագիտական-բանասիրական և մշակութային բուռն գործունեություն: XVIII դ. 1-ին կեսին Մխիթարյան միաբանության հայագիտական գործունեության նշանակալից երևույթը Մխիթար Սեբաստացու  «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 2, 1749, 1769) բացատրական բառարանի հրատարակումն էր: Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին: Առաջին տպարանապետն է եղել Հովհ. Զոհրապը: Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքի հետ: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները («Առակք և ոտանաւորք խրատականք», 1790), Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը (1793), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը (1796) ևն: Տպագրվել են նաև միաբանների գործերից: 1800-ին այդտեղ տպագրվել է Մխիթարյանների առաջին (հայոց երկրորդ) պարբերականը՝ «Տարեգրութիւն»-ը: Վենետիկի Մխիթարյանների կարևորագույն հրատարակություններից է Աստվածաշնչի երկրորդ (1805, առաջինը՝ 1733) հրատարակությունը՝ Հովհ. Զոհրապի աշխատասիրությամբ: XVIII դ. 2-րդ կեսից Մխիթարյան միաբանությունը վերելք է ապրել հայ մշակութային և գիտական առաջնակարգ գործիչներ Ս. Ագոնցի (1740–1824), Մ. Չամչյանի, Գ. Ավետիքյանի, Մ. Ավգերյանի, Հ. Ավգերյանի (1774–1854), Ղ. Ինճիճյանի (1758–1833), Մ. Ջախջախյանի (1770–1835), Ե. Թովմաճանի (1777–1848), Ա. Բագրատունու (1790–1866), Է. Հյուրմյուզյանի (1799–1876), Ղ. Ալիշանի, Գ. Զարբհանալյանի (1827–1901) և այլոց գործունեության շնորհիվ: Սկսվել է «Մատենագիրք նախնեաց» և նույնի համառոտ հանրամատչելի բնույթ կրող «Ընտիր մատենագիրք», ինչպես նաև «Սոփերք հայկականք» շարքերի հրատարակությունը: Բնագրագիտական ճշգրտումներով, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակվել են Գրիգոր Նարեկացու  «Մատենագրութիւնք» (1827), Բարսեղ Կեսարացու «Ճառք...» (1830), Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» (1832), Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն»  (1832), Դավիթ Անհաղթի «Մատենագրութիւնք» (1833), Եղիշեի «Մատենագրութիւնք»  (1838), Մովսես Խորենացու «Մատենագրութիւնք» (1843, 2-րդ հրտ. 1865) և համաշխարհային ու հայ դասականների այլ գործեր: Մխիթարյանները հանդես են եկել նաև ինքնուրույն հայագիտական, պատմաբանասիրական, աշխարհագրական, բառարանագիտական, աստվածաբանական և այլ բնույթի աշխատություններով:

 

 

 

Մեր սիրելի մայրաքաղաքը՝ Երևանը, այս տարի դառնում է 2800 տարեկան:

 

Հիմա բոլորս ենք պատրաստվում այս մեծ տոնին: Իսկ պատրաստվելու լավագույն միջոցը տեղեկացված լինելն է: Ժամանակն է ծանոթանալու մեր քաղաքի պատմությանը: Եվ ուրեմն, ինչպես սկսվեց ամեն ինչ…

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ափին առաջացավ Վանի հայկական թագավորությունը, որին նաև անվանում են Ուրարտու, Բիայնիլի կամ պարզապես Արարատյան թագավորություն: Թագավորության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:Արգիշտի Ա արքան, ով 5-րդ թագավորն էր Վանում,  իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երևանը, որը դարձավ երկրի կարևորագույն քաղաքներից մեկը: 

Մեր մայրաքաղաքի անունը Էրեբունի բառի փոփոխված տարբերակն է: Ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է իբրև «վ»: Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել է ԵՐԵՎԱՆ:

Այդ պահպանված պատմական արձանագրության շնորհիվ գիտնականները որոշել են Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի հարձակումները քաղաքի վրա, բայց Երևանը քաջաբար դիմադրել է բոլոր փորձություններին: Իսկ 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք:

1920թ. նոյեմբերի 29-ին` Երևանը դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Երևանը սկսեց գեղեցկանալ օր օրի: Երևանյան շենքերը կառուցվում էր բազալտով, գրանիտով, մարմարով և շատ այլ քարերով: Բայց ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին, Երևանը սկսեցին անվանել Վարդագույն քաղաք: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայության մայրաքաղաքը:Երևանը շարունակում է մեծանալ ու գեղեցկանալ օր օրի, իսկ նրա այսօրվա պատմությունը կերտում ենք մենք՝ քեզ հետ միասին: Անենք այնպես, որ տարիներ ու դարեր հետո քեզ պես փոքրիկներ հպարտանան 21-րդ դարի Երևանի պատմությամբ

 

 

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%

 

D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

 

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5711

 

https://www.yerevan.am/am/old-yerevan/

 

http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan/ch-7.html

 

 

 

 

Մալաթիա

 

Հայ ժողովուրդն իր պատմության վաղ ժամանակներում կենտրոնացած է եղել երեք պետական միավորման մեջ։ Դրանցից երկուսը՝ Մեծ Հայքն ու Ծոփքը շատ շուտով կազմել են մի ամբողջություն, որ պատմության մեջ հայտնի է Հայաստան, Պատմական Հայաստան անունով:

Երրորդ պետական միավորումը՝ Փոքր Հայքը վարչական քաղաքական առումով Պատմական Հայաստանին երբեք միացած չի եղել, բայց հնագույն ժամանակներից ի վեր հայաբնակ երկիր էր և մինչև առաջին համաշխարհային պատերազմը՝ Եփրատից արևմուտք փռված այդ երկրամասի բնակչության հիմնական զանգվածները կազմում էին հայերը։ Փոքր Հայքը և՛ սոցիալական, և՛ քաղաքական ու մշակութային առումներով կարևոր դեր է խաղացել մեր ժողովրդի երկարաձիգ պատմության ընթացքում։ Այն ունեցել է տասնյակ քաղաքներ։ Դրանցից հայտնի են հատկապես երկուսը՝ Մալաթիան և Սեբաստիան, որ տնտեսական, մշակութային և վարչաքաղաքական առումով զգալի դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում։

Մալաթիան, որ օտար աղբյուրներում ավելի հայտնի էր Մելիտինե անունով, գտնվում է Եփրատի աջ կողմում, գետից մոտ 10 կմ հեռավորության վրա, լեռներով շրջապատված հարթավայրում, ծովի մակերևույթից մոտ 940 մ բարձրության վրա, Խարբերդ քաղաքից հարավ-արևմուտք։ Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7—8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսկի-Շեհիր կամ Էսկի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է. նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։

Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Մալաթիայի մասին վկայություններ ունեն անտիկ հեղինակները (Ստրաբոն, Տակիտոս), հայկական, վրացական, արաբական, բյուզանդական, թուրքական աղբյուրները (Մովսես Խորենացի, Սեբեոս, Հովհաննես Դրասխանակերտցի, Վախուշտի, Յակուտ, Բալաձորի, Հովհ. Սկիլիցես, Քյաթիբ Չելեբի և այլք)։ Արաբական հեղինակ Յակուտի ասելով Մալաթիան «Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած քաղաքներից է»։ Մինչդեռ այն գոյություն ուներ անհամեմատ ավելի վաղ ժամանակներից և Ալեքսանդրի ժամանակներում (IV դ. մ. թ. ա.) ապրում էր զարգացման նոր շրջան։

Մալաթիայի զարգացմանը նպաստել են նրա աշխարհագրական հարմար դիրքն ու պատմական տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարչական կենտրոն լինելը։ Այն գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաք Սուզան Միջերկրական ծովի հետ միացնող հնագույն ճանապարհի «արքայական պողոտայի» վրա։ Հետագա ժամանակներում նույնպես քաղաքով անցնում էին քարավանային ուղիներ։ XIX դ. 70-ական թվականներին խճապատվել է Խարբերդ—Մալաթիա ճանպարհը:

Մինչև Փոքր Հայքի անկախ պետություն հռչակվելը (մ. թ. ա. III դ. վերջերը), Մալաթիան նրա երկրամասերից մեկի կենտրոնն էր, որպիսին մնաց նաև հետագայում՝ մինչև Թեոդոսիոս կայսեր ժամանակները (IV դ. վերջեր), երբ Փոքր Հայքը մասնատվեց երկու պրովինցիայի՝ Առաջին Հայքի՝ Սեբաստիա կենտրոնով, և Երկրորդ Հայքի՝ Մալաթիա (Մելիտինե) կենտրոնով։ Հուստինիանոս կայսեր օրոք (527 — 565թթ.), երբ Արևմտյան Հայաստանն ու Փոքր Հայքը ենթարկվեցին վարչական նոր բաժանման, նրա նախկին Երկրորդ Հայքը (որի տարածքը բավական ընդարձակվեց պատմական Կապադովկիայի հաշվին) կոչվեց Երրորդ Հայք, դարձյալ կենտրոն ունենալով Մալաթիան։

Թուրքական տիրապետության շրջանում Մալաթիան իր շրջակայքով նախ մտնում էր պատմական Փոքր Հայքի ու Չորրորդ Հայքն ընդգրկող Սեբաստիայի նահանգի (վիլայեթ) մեջ, իսկ երբ վերջինս մասնատվեց երկու նահանգի, այն դարձավ համանուն Մալաթիա նահանգի կենտրոնը, որ ընդգրկում էր նախկին Սեբաստիա նահանգի հարավարևելյան մասը։ XIX դարում Մալաթիան սոսկ գավառի (սանջակ) կենտրոն էր և մտնում էր նախ Մարաշի, իսկ նույն դարի 70-ական թվականներից՝ Խարբերդի նահանգի մեջ։ Նրա վարչական վիճակը փոփոխության է ենթարկվել նաև վերջին տարիներին տեղի ունեցած վերափոխությունների հետևանքով։

Ելևէջներով հարուստ քաղաքական պատմություն է ունեցել Մալաթիան։ Հնագույն շրջանում գտնվելով Ուրարտուի և Ասորեստանի, հետագայում՝ Հռոմի ու Պարսկաստանի, ապա Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության սահմանագլխին, Մալաթիան բազմիցս դարձել է ռազմական բախումների ոլորտ`   ենթարկվելով ավերումների և զրկվելով խոշոր քաղաքի վերածվելու հնարավորությունից։ Հիշատակության արժանի է մանավանդ այստեղ 577 թ, տեղի ունեցած ճակատամարտը, երբ պարսից Խոսրով թագավորը պարտություն կրեց բյուզանդական զորքերից։ Մալաթիան սելջուկ թուրքերի կողմից գրավվել է Մանազկերտի ճակատամարտից հետո (1071թ.), Մելիքշահի օրոք (1072—1092)։ XV դ. վերջերին Մալաթիան ընկնում է օսմանյան թուրքերի տիրապետության տակ։

Ըստ որոշ, ոչ լրիվ արժանահավատ աղբյուրների Մալաթիան X դարում ունեցել է շուրջ 60 հազար բնակիչ։ 1915 թվականի սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր շուրջ 40 հազար մարդու, որից մոտավորապես 20 հազարը կազմում էին հայերը։ Ընդ որում, մինչև XII—XIII դարերը Մալաթիայի բնակչության հիմնական զանգվածները կազմում էին հայերը, այն գրեթե միատարր հայկական քաղաք էր, որտեղ որոշ թիվ էին կազմում նաև հույները։ Հետագայում այստեղ աստիճանաբար բնակություն են հաստատում թուրքերը։ Մալաթիայում հայերի զանգվածային կոտորածները տեղի են ունեցել 1895-ին։ Չնայած հայերը թուրքական ավազակաբարո զորքին ցույց են տվել հերոսական դիմադրություն, սակայն այդ հարձակման ժամանակ քաղաքում թուրքական յաթաղանին զոհ է գնացել մոտավորապես 7500 մարդ, մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերունիներ։ Նրա հայ բնակչությունն ավելի զանգվածային բնաջնջման է ենթարկվել երիտթուրքերի կողմից մեծ եղեռնի ժամանակ, 1915 թվականին։ Իսկ կենդանի մնացածները տեղահանվել են և տարագրվել զանազան կողմեր։ Մալաթիայի տարագրվածների մի բավական մեծ խումբ էլ եկել ու բնակություն է հաստատել Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանի ծայրամասում, այստեղ հանրապետության ղեկավար մարմինների հոգացողությամբ ստեղծելով իր նոր ավանը՝ նոր Մալաթիան, որը տասնամյակներ առաջ ձուլվել է բուն քաղաքի հետ, կազմելով նրա բարետես ու ակնահաճո թաղամասերից մեկը։

Մալաթիան ունեցել է տնտեսական բավական աշխույժ կյանք։ Նրա բնակչությունն զբաղվել է զանազան արհեստներով, առանձնապես մանածագործությամբ ու ջուլհակությամբ։

Մալաթիան առևտրի կարևոր կենտրոն էր։ Նրա առևտրական գործարքների շրջանակները բավական լայն էին. քաղաքը կապված էր Խարբերդի, Արաբկիրի և այլ մեծ ու փոքր կենտրոնների հետ։ Նրա վաճառականներն ու առևտրականները առևտուր էին կատարում հատկապես հաշիշով։ Բնակչության մյուս զբաղմունքների մեջ կարևոր էին շերամապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը և, մասամբ, անասնապահությունը։

Մալաթիան իր բնույթով գավառական տիպի քաղաք է եղել և խիստ հատակագծման չի ենթարկվել։ Սակայն իր ընդհանուր համայնապատկերով գեղատեսիլ էր և ամբողջապես թաղված էր այգիների մեջ, իսկ շրջակայքում փռված են ընդարձակ ծառաստաններ ու փարթամ պարտեզներ։ Քաղաքն ուներ գեղակերտ տաճարներ, վարչական խոշոր շենքեր, առևտրական լայն հրապարակ, որի շուրջը շարքերով զետեղված էին տասնյակ խանութներ, կրպակներ ու արհեստանոցներ։ Եկեղեցիների թիվը XX դ. սկզբներին հասնում էր 5-ի, որոնցից 3-ը՝ հայկական։ Դրանցից զատ կային փայտաշեն մի քանի ժամատներ, իսկ քաղաքից դուրս, այգիների մեջ էր գտնվում Մալաթիայի գավառի եպիսկոպոսանիստ ս. Լուսավորիչ վանքը։ Քաղաքի մզկիթներից շատ թե քիչ հայտնի էին երկուսը, որոնցից մեկի կառուցումը ավանդաբար վերագրում են VIII դարին, իսկ մյուսը կերտվել է IX դարի երկրորդ կեսում։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Մալաթիայում գործում էին հայկական երեք ուսումնարան։ Նրա հին կառույցներից պահպանվել են պաշտպանական պարսպի ու դրա բուրգերի միայն չնչին մնացորդները, հոգևոր ու աշխարհիկ մի քանի շենքերի ու բնակելի տների ավերակներ, որոնց միջև ցրված են տակավին վաղեմի քաղաքի տարածքում ապրող սակավաթիվ բնակիչների անշուք տները։ Մինչև 1915-ի մեծ եղեռնը Մալաթիայի շրջակայքում կային մինչև 10-ի հասնող հայկական գյուղեր՝ Զրմխտի, Կերկեր, Մշովկա և այլն, որոնք նույնպես հիմնահատակ ավերվեցին առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույն բախտին են արժանացել նաև այդ մասերում գտնվող ուխտավայրերը՝ ս. Վարդանը, ս. Ստեփանոսը, ս. Գրիգոր Լուսավորիչը, ս. Հովհաննեսը և մյուսները, որոնց միայն հետքերն են նշմարվում։

 

 

 

 

 

1.Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80թվականներին/ դասագիրք էջ 21-27 , բանավոր/

 

2.Նադիր շահի քաղաքականության հայերի նկատմամբ ինչ հեռանկարներ ,ուներնման քաղականության արդյունքում/Հայոցպատմություն,դասագիրք, էջ 21-22/

 

Պարսկաստանում աֆղանական և թուրքական նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է պարտության մատնել աֆղաններին և նրանց դուրս քշել երկրից: Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին: Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին:

 

3.Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը/դասագիրք,էջ22-25,գրավոր

 

Հովսեփ Էմին ծնվել էր Պարսկաստանում և գնացել էր Հնդկաստան, այնտեղ նա տեղեկացել էր Հայաստանի և Պարսկաստանի պատերազմի մասին և նա ստեղծեց իր ազատագրական միտքը, որով Հայերը կարող էին հաղթել պատերազմը:

 

4.Ներկայացնել Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը:/դասագիրք էջ 25-27

 

Նրանց նախագիծն այն էր, որ նրանք ուզում էին, որ Հայաստանը պաշտպանված լինի և գտնվի մի հզոր երկրի  պաշպանության տակ և այդ երկրի անուներ Ռուսաստան:

 

5.Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:/ըստ քեզ/

 

ինձ թվում է ամենա իրատեսական էր Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը և դա ռուսաստանի պաշպանության հետևանքներ նրանց ոգնությամբ ռուսաստանը սկսեց մեզ օգնել և պաշպանել

 

 

 

Հայոց պատմություն 8-րդ դասարան

 

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում» թեման /բանավոր, Հայոց  պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 12-20/

 

Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն /ներկայացրե՛ք գրավոր/

 

Երևանին օգնության հասան Հայաստանի մնացած բնագավառները, հակառակորդները արդեն մատնվում էին պարտության զինամթերքի պակասի պատճառով, բայց Հայաստանը նահանջում և հանձնում է: Թուքրերը կորցնում են մոտ 20000 զոհ

 

 Ո՞վ էր Դավիթ Բեկը: Ի՞նչ գիտեք նրա մասին /ներկայացրե՛ք գրավոր/

 

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Դավիթ Բեկը 1722–28 թթ-ին գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը ճանաչել է Պարսից շահը և նրա հետ դաշինք կնքել:

 

Համեմատե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

 

Քանի որ թուքերը կորցրին մոտ 20.000 զոհ, նրանք արդեն հետաձգեցին իրենց Արցախ և Սյունիք հարձակումը և նրանք ժամանակ ունեցան նախապատրաստեվլ ավելի ահեղ մարտերի:

 

 

 

 

Առաջին հայացքից դժվար է որևէ ընդհանրություն գտնել հեղափոխության և իշխող վերնախավիկողմից իրականացվող ռեֆորմների միջև: Այսօրվա քաղաքագիտական մտքի ընկալմամբհեղափոխության առաջին կարևոր բնորոշիչներից մեկը գործող իշխանության փոփոխությունն է,որը իսկապես որևէ կապ չունի բարենորոգում երևույթի հետ: Սակայն մենք գիտենք, որհեղափոխության ամենակարևոր հատկորոշիչը նորի արարումն է`ամենևին էլ չհերքելով այնփաստը, որ գործող վարչակարգերը վերոնշյալ նորի ստեղծման արդյունքում գրեթե միշտ անցելեն պատմության գիրկը` չկարողանալով համակերպվել ստեղծված իրադրության հետ

 

 

Արդյունաբերական հեղափոխություն, ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի,մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերականարտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբերժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունըսկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերական հեղափոխությանհետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպեսաշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։

 

 

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԵԼՔԸ

 

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմներիաղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդեննարձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեինայդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության և ՍեֆյանԻրանի մղած վերջին պատերազմներում: Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանընվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով,այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան Թուրքիայի և ՍեֆյանՊարսկաստանիպետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում,համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանիտարածքով: Հայաստանի մեծ մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը,իսկ մնացածը` Իրանին:

 

 

 

Ինչու է ուսումնասիրում պատմությունը

 

Այսօր ամենատարածված տեսակետի համաձայն պատմությունը գիտություն է մարդկային ցեղի ևնրա ընկերային համակեցական կյանքի անցյալի մասին: Առաջին հայացքից կարծես թե իրապեսնշվածը արտահայտում է պատմություն գիտության էությունը: Սակայն հարցը ունի շատ ավելիխորքային բովանդակություն, քան թվում է: Ընդհանրապես կարող ենք վստահորեն արձանագրել,որ պատմություն կոչվող եղելույթը ի հայտ է եկել մարդկության առաջացման գործընթացինզուգահեռ և հընթացս վերջինի ծավալած գործունեության անցել է զարգացման դժվարին,աստիճանական էվոլյուցիայի ճանապարհ: Իր սաղմնային փուլում արդեն պարզ էր այսգիտության հիմնական կոչումը և ստանձնած առաքելությունը անընդհատության հատկորոշիչովօժտված և Ժամանակ անունը կրող եղելույթի ծիրում: Այն է` պահել, պահպանել և ապագասերունդներին փոխանցել նախորդ սերունդների կուտակած ամենամեծ հարստությունը` փորձը, ևայդպիսով նպաստել մարդկային ցեղի շարունակական զարգացման գործընթացին: Ի սկզբանեպատմությունն ունեցել է նարատիվ բնույթ, այն է` հանդես է եկել ասքերի, առասպելների,պատմվածքների միջոցով, այլ խոսքով` եղել է բանավոր

 

 

 

Տնային հանձնարարություն

 

1.Ներկայացրու XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնանալոու երկու պատճառ: Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում և ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ որոշում կայացրեց ժողովը:

Հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնանալու երկու պատճառներն էին՝ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ, արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ:

2. Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է:  Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները: Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին: Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար: 1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: