1.1945-ին Քանի մարշալ է տվել Հայ ազգը նաև նշել նրանց անուները
պատ 3,2,6,4
2. Աշխատանքի և աշխատավորների տոնը առաջին անգամ որ թվականին է նշվել
պատ 1890,1895,1790,1880
3.Քանի երկրում է նշվում աշխատավորների օրը
պատ 145,142,234,345
4. Առաջին անգամ տոնը որտե՞ղ և ե՞րբ է նշվել:
Տարբերակներ՝ 1) 1889թ., Բելգիայում
2) 1892թ., Գերմանիայում
3) 1890թ., Ավստրո-Հունգարիայում
4) 1893թ., Ճապոնիայում
5.Քանի՞ տարի Հայաստանը չէր ունեցել պետականություն:
Տարեբերակներ` 1) 850
2) 700
3) 800
4) 900
6.Ե՞րբ ՀՀ Ազգային ժողովը ընդունեց, որ մայիսի 28-ը պետք է նշել, որպես Առաջին Հանրապետության օր:
Տարբերակներ՝ 1) 1997 թ. փետրվարի 23-ին
2) 1996 թ. փետրվարի 21-ին
3) 1999 թ. փետրվարի 20-ին
4) 1996 թ. փետրվարի 18-ին
7.Մայիսի քանիսի՞ն է տոնվում Շուշիի ազատագրումը:
Մայիսի 8
Մայիսի 28
Մայիսի 1
Մայիսի 9
8.Մայիսի 1-ն առաջին անգամ ո՞ր թվականին է նշվել։
1880թ․
1990թ․
1890թ․
1980թ․
9.Մայիսի ո՞ր օրն է համարվում եռատոն։
Մայիսի 5
Մայիսի 1
Մայիսի 9
Մայիսի 28
10.Ո՞ր թվականին է ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է։
1992թ․
1990թ․
1871թ․
1999թ․
Մայիսի 1
Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում:Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տոժել էին:Ինձ համար և բոլորի համար դա շատ կարևոր որն է որովհետև մենք նշում ենք այն մարդկանց տոնը ովքեր մեծ ջանք էն գործադրել մեր երկիրը զարգացնելու համար։
Մայիսի 9
Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Կրկին դա իմ համար և բոլոր ազգի համար շատ կարևոր է օր է քանի որ մենք ունեցել ենք մեծ հախթանակ։
Մայիսի 28
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը։Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը
Ներկայացնել Ռուսաստանում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ
երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով
Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի
ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ– ն լուծարվեց:
Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:
Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից
երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Ի վերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց
հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։ Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները
գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն
իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում:
Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին:
Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։
Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։
Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարները բովանդակությունը:
Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:
Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
Ռուսաստանի տարբեր երկրամասերումստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:
Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:
Աղբյուրները ՝Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 134-137
Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը/դասարանական/
Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 138-141
Երզնկայի զինադադար
Երզնկայի զինադադար/ տեսաֆիլմ/
Իրադրությունը Երզնկայում
Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը
Հետազոտական աշխատանք/Այս աշխատանքը ներկայացնել մայիսի վերջին շաբաթվա ընթացքում, նշել աղբյուրները/
Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին
Հայկական գաղթավայրերը նոր շրջանում/ Հիմնական գաղթավայրերը, Գաղթավայրերի դերը հայապահպանության գործում/
Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.
Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը
Պատմական նախադրյալները
Երիտթուրքերը ցանկանում էին ստեղծել մի պետություն, որտեղ բոլորը պետք է լինեին մուսուլմաներ, նրանք ցանկանում էին, որ հայերը աքսորվեն, որովհետև հայերը քրիստոնյաներ էին, նրանք ասացին, որ կամ հայերին բնաջնջում են, կամ էլ նրանք ինքներսն են աքսորվում իրենց հայրենիքից։
Ցեղասպանության կազմակերպումը
Ցեղասպանությունը կազմակերպել են երեք անսիրտներ՝ Թալեաթ Փաշան,
Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
Եղեռնի հետևանքները
Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր. Յոհաննես Լեփսիուս/
Հայոց ցեղասպանության ճանաչումը
«Նեմեսիս» գործողությունը
Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում
Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:
Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական, հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:
Օսմանյան կայսրությունում ապրող երիտթուրքերը որոշել էին ստեղծել մի պետություն, որտեղ ապրելու էին միայն մուսուլմաները, նրանք ցանկանում էին հայերին աքսորել այնտեղից, որովհետև հայերը քրիստոնյաներ էին, և նրանք հայերին երկու տարբերակ էին տվել, մեկը՝ որ պետք է հայերը ինքնակամ աքսորվեն իրենց հայրենիքից, կամ էլ պետք է երիտթուրքերը նրանց բնաջնջեն։ Եվ ահա ապրիլի 24-ին 1915թ․ երիտթուրքերը ներխուժեցին և հայերին բնաջնջեցին, նրանք աքսորեցին հայերին և գրավեցին տարածքը, այդպես զոհվեց 1.5000000 հայ։
Աղբյուրները՝ Հայոց պատմություն դասագիրք 8-րդ դասարան, էջ 112-121, համացանց
Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունը ամենավերջին էջում է:
ԲԱՔՎԻ 1918 Թ. ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՌՈՒՍ
ԳՐՈՂԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Այս հոդվածը ռուս գրող Սերգեյ Ռաֆալովիչը ապրել է Թիֆլիսում և ստեղծագործել է հենց այնտեղ։ Նա առաջին աշխարհամարտի հայերի տարած կորուստից ոգեշնչված գրել է մի հոդված, նա շատ ճշմարիտ է գրել հայերի տարած կորուստի մասին։ Այդ թերթը տպագրվել է 1918 թ. դեկտեմբերի 3-ին՝ «Կավկազսկոյե սլովո» թերթում։ Նա հարցաքննվել է որպես վկա մարտյան ու սեպտեմբերյան ողբերգական դեպքերում։ Եվ այս հարցաքննությունից հետո ևս մեկ անգամ հաստատվել է, որ հայերի դեմ պլանավորվում էր ջարդ և կողոպուտ։
Առաջին համաշխարհային պատերազմ
Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:
Պատերազմը սկսվեց այն պատճառով, որ Սարաեվայում Գավրիլեո Պրինցիպը Սպանել է Ֆրանզ Ֆերդինանդինդ:
Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները
++Գլխավոր ճակատները եղել են Բրյուսելի ճակատամարտը և Պոզնանի:
Ռազմական գործողությունները 1914-16թթ
Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբում Գերմանիան որոշեց հարձակվել Բելգիա և մտներ Ֆրանսիա, որովհետև ֆրանսիայի և Գերմանիայի սահմաններում կար Մաժինոտ գիծը: Երբ Գերմանիան հասնում էր Բրյուսել, Ռուսական զորքը հարձակվեց Հյուսիսային Պրուսսիա: Բայց Գերմանիան սկսեց հարձակվել Լեհաստանի հողերը: 1915-ին Օսմանյան Կայսրությունը կրակեց Ղրիմեան նավահանգստի, այդպիսով Ռուսաստանը հայտարարաեց պատերազմ Օսմանյան Կայսրությանը: Օսմանյան Կայսրությունը սկսեց գրավել կովկասի փոքր մաս: 1915-ի կեսերին Բուլղարիան հայտարարեց պատերազմ Անտանտային, և Սերբիային գրավեցին: Սերբերը աքսորեցին Ալբանիա, բայց դա չփրկեց, որովհետև Բուլղարական զորքը մտավ Ալբանիա և կեսին սպանեցին, իսկ կեսնել նավերով գնացին Իտալիա:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները
Երբ վերջացավ առաջին համաշխարհային պատերազմը, Գերմանիան կնքեց Վերսալի պայմանագիրը, որտեղ գրված էր՝ Գերմանիան պետք է վճարել, որպեսզի վերականգնեն Անտանտայի երկրների քաղակները: Գերմանիան պետք է ունենար միայն 100.000 զինվոր և չունենար ինքնաթիռներ: Եվ Գերմանիան պետք է կորցներ հողեր Աֆրիկայում Եվրոպայում և Ասիայում:
Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ
Գերմանիան տեսնելով, որ Ռուսաստանը թուլանում է, Գերմանիան սկսեց Վլադիմիր Լենինին Շվեցարիայից ուղարկել Լենինգրադ, որպեսզի սկսեր հեղափոխությունը: Գերմանիան տեսնելով, որ ԱՄՆ օգնում է Անտանտային Գերմանիան, որոշեց ուղարկել Մեկսիկային թուղթ, որտեղ գրված էր, որ եթե նա հարձակվի ԱՄՆ, Մեքսիկան կստանա Տեխասը: Բայց այդ թուղթը գողացան բրիտանացիկ:
Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը
Գերմանիան և նրա դաշնակիցները կորցնում են հողեր և նրանց տնտեսությունը վատանում է և սկսվում է նրանց երկրներում հեղափոխություն:
Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները
Կազմել 1914-1918թթ -ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-146, համացանց
«Տեխնիկան Առաջին աշխարհամարտի տարիներին»
1914-ին, երբ սկսվեց մասսայական ստեղծվել ինքնաթիռներ և արտիլերյաններ: 1918-ին բրիտանացիկ սկսեցին ստեղծել առաջին տանկերը, որոնց կրակելու մասերը տանկի աջ և ձախ թևերն են: Եվ, երբ Գերմանացիկ տեսան առաջին տանկերը հարձակվող նրանց վրա, գերմանացիկ մտածեցին, որ դրանք սատանան են:
Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին
Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
Այդ ժամանակ աշխարհի բոլոր մասերում ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր և ձևավորվեց համաշխարհային շուկան: Հատկապես առանձնանում էին խաղաղության կողմնակիցների շարժումը: 1863թ.-ին ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Նրանց խնդիրն էր, լուծել ցանկացած բանից տուժվածներին: Ավելի հաճախականացան ռազմական բախումները: Պատերազմները մեծ վնաս էին պատճառում: Անհրաժեշտություն առաջացավ մշակելու խաղաղության և պատերազմի կարգավորման միջազգային նորմեր: 1889֊ին և 1907-ին տեղի ունեցավ համաժողով: Սահմանվելու էին պատերազմի որոշկի կանոններ:
Ներկայացնել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Այդ ծրագրի իրագործման ճանապարհին խոչընդոտ էին հայերը ու Հայաստանը: Օսմանյան կայսրության նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և այլն:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց
Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց
Հանդիպում Հարություն Մարությանի հետ
Մենք ապրիլի 15-ին հանդիպեցինք պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն` պարոն Մարությանի հետ:Ունեցանք բուռն քննարկում տարբեր պատմական թեմաների շուրջ։ Քանի որ ես այդքան էլ տեղիյակ չէի,թե ինչ թեմաների շուրջ ենք խոսելու ինձ ավելի հետաքրքիր էր լսել, խոսակցության մեջ ինձ դուր եկավ պարոն Հարությունի ըմբռնումը հարցերի նկատմամբ: Նա շատ ճիշտ մոտեցումով էր պատասխանում․ կարելի է ասել այնպես, որ մենք հասկանանք: Նաև կարող եմ ասել, որ նրան հետաքրքիր էր մեր կարծիքը, այդ պատճառով էլ տեղի ունեցան փոքրիկ բանավեճեր, որոնք ավելի հետաքրքիր էին դարձնում զրույցը, հիմնական պատճառը բանավեճերի կարծիքների անհամապատասխանությունն էր։ Խոսեցինք ցեղասպանության մասին: Հայտնեցինք մեր կարծիքը ցեղասպանության և թուրքերի արարքների մասին: Նա պատմեց,թե որքան անմեղ մարդ է զոհվել ցեղասպանության ժամանակ: Ինձ դուր եկավ այն պահը, երբ նա խոսում էր մեր հարևան հակառակորդ երկրների մասին: Նա խոսում էր չպաշտպանելով իր հայրենիքը նա խոսում էր միայն փաստերով։Վերջում կարող եմ ասել, որ այդպիսի զրույցները ավելի հետաքրքիր է լսել և նոր տեղեկություն իմանալ մանավանդ, որ քո զրուցակիրը հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է:
Նախագիծ Քաղաքագիտական ակումբ.
Տեղեկություն նրա մասին
Հարություն Մարության (կենսագրություն)
Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը
Ներկայացնել Օսմանյան կայսրությունում 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 49-51,էջ 119-122/:
Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով միացավ Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր, հատկապես արաբական տարածքներում ապստամբություններ սկսվեցին: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները:
Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 51-53, էջ 122-124/:
Տալ «արդականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:
արդականություն-
սահմանադրություն-Պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:
Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 119-124, համացանց:
Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/
Հայաստանի անկախացումը
Ես հասկացա որ մեր ժողովրդի դարերի երազանքը սեփական անկախ պետություն ունենալն է, որով կարող ենք հպարտ լինել և գրանցել իր հետքը պատմության մեջ: Իսկապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք հայոց պատմության նոր էջ ենք բացել մեզ համար, որտեղ այսօր բոլորս միասին ազատ ապրում ենք: Մենք ունենք մեր դերը այս երկրում և առաջ ենք տանում մեր երկիրը, ուսուցանելով, ստեղծագործելով, որոշումներ կայացնելով, սխալները մատնացույց անելով, լուսաբանելով, և բերք ու բարիք աճեցնելով կամ բուժելով:Իհարկե ունեցել ենք կորուստներ և հիասթափություներ մանավանդ արդյունաբերության ճյուղում երբ մենք դարձել էինք ազատ երկիր չունեինք ոչմի ռեսուրս նույնը կարող եմ ասել գյուղատնտեսության մասին լիքը շենքեր անավարտ վիճակում էին չկար հողը չկար տարածք եթե չկա ոլորտներ ապա նաև չկա գյուղատնտեսություն իսկ հետո էլ չի լինի բերք, և երկիրը առաջ չի գնաև այդպես սրվեց մեր երկրի վիճակը ունեցանք ճգնաժամ:Սակայն երբեք չենք կորցրել անկախությունը մեր երկրում և մեր մեջ:Չեմ կարող տալ ինչոր առաջարկություն, քանի որ բան չեմ կարող ավելացնել կոպիտ ասաց ամեն ինչ իր հունով էր գնում, և վերջում կարող եմ ասել որ մեր երկրի կարգախոսը եղել էր <<Երբեք մի ասա երբեք>> :
http://publishing.ysu.am/files/34.pdf
Էջ-55-90
Էջ-113-141
Էջ-191-201
Ես կարծում եմ որ շատ դաժան էր ապրելը այն ժամանակներում, քանի որ չկար ազատություն և մարդկային խոսք: Կարծես նրանք բաժանված էին խավերի, միջին խավ,ցածր խաղ և այդպես։Հիմնական նմանությունը այն էր, մեր ժամանակների հետ որ մարդիկ չեին փոխվել նրանք ուզում էին միշտ մի բուռ լինել և կարող էին աքսորվել ամբողջ ընտանիքով մեկի համար քանի որ չկար հանգիստ: Ցածր խավի մարդկանց խոսքը տեղ չեր հասնում, որովհետև մարդկանցով տիրապետում էր Ստալինը կարծես մարդիկ Ստալինի խամաճիկը լինեին հենց ես սա վերջացրեցի կարդալը իմ մոտ մի տեսերան առաջացավ, ավելի ճիշտ ֆիլմ, որի գլխավոր հերոսը դա Ստալինն էր։
Հանդիպում Հրանուշ Խառատյանի հետ
Ես կարծում եմ որ հանդիպումը լավ կայացավ, իհարկե կար մի քանի թերություններ, բայց ընդհանուր շատ ուսուցողական էր: Խոսեցինք Մոսկվայի պայմանագրի, քաղաքական բռնության, կարմիր բանակի, բոլշևիկյան հեղափոխության, հայրենադարձության, սփյուռքահայության վերադարձի, Կարսի պայմանագրի, Արարատյան ապստամբության, ֆիդայինների, Օսմանյան կայսրության, Չեչեների աքսորման, գաղթականների, Հարավային Կովկասի թիրախման, թրքախոս ազգերի մասին, քրդերի աքսորման, հայերի աքսորման, Գյուլբեկյանի մասին, նրա մուտքը և ելքը ՀՊՄ-ում, Խանջյանի ելույթի մասին։Այլ կերպ ասած խոսեցինք պատմական կարևոր իրադարձությունների մասին: Նա շատ հետաքրքիր ըմբռնումով էր մոտենում հարցերին ուղղակի կար հարցեր որ ես չգիտեի,վերջում կարող եմ ավելացնել որ հանդիպումը կարող էր ավելի քիչ ժամանակհատվածում լիներ, որովհետև մի անգամից այդքան բանը չես կարող ընկալել։
Թարգմանություններ
Король Ахмед ибн Яхъя, правивший Северным Йеменом в середине 20 века, держал у себя в комнате спортивные стартовые пистолеты. Он иногда стрелял в себя из них при охране, чтобы показать, что его не берут никакие пули.
20-րդ դարի կեսերին Հյուսիսային Յեմենի կառավարիչ Ահմեդ Սբ Յահյան թագավորը սպանում է իր սենյակում սկսած ատրճանակներից: Նա երբեմն ինքնասպան է եղել նրանցից, ցույց տալով, որ ոչ մի փամփուշտ չի ընկնում նրան:
Выступая однажды перед японской аудиторией, президент США Джимми Картер начал речь с шутки. Когда зрители все как один засмеялись, впечатлённый Картер спросил переводчика, как ему удалось настолько хорошо передать юмор. Тот сознался, что перевёл таким образом: «Президент рассказал смешную историю. Все должны смеяться».
Ճապոնացի հանդիսատեսին մեկ անգամ խոսելով, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը իր ելույթը սկսեց կատակում: Երբ հանդիսատեսը ծիծաղեց, մեկը տպավորեց, որ տպավորիչ Կարթերը թարգմանիչին հարցրեց, թե ինչպես կարողացավ այդքան հումորի փոխանցել: Նա խոստովանեց, որ թարգմանել է այսպես. «Նախագահը ծիծաղելի պատմեց: Յուրաքանչյուր ոք պետք է ծիծաղի »:
После покушения на Рональда Рейгана 30 марта 1981 года президента с пулей в лёгком доставили в больницу. Уже на операционном столе Рейган снял кислородную маску и шутливо сказал врачам: «Надеюсь, вы все республиканцы». Один из хирургов, который придерживался либерально-демократических позиций, ответил: «Сегодня, господин президент, мы все республиканцы».
1981 թ. Մարտի 30-ին Ռոնալդ Ռեյգանի մահափորձի փորձից հետո նախագահին տեղափոխել են հիվանդանոց, գնդացիր: Արդեն գործող սեղանի վրա, Ռեյգանը դուրս է եկել թթվածնի դիմակով եւ կատակով ասել բժիշկներին. «Հուսով եմ, դուք բոլորս հանրապետականներ եք»: Վիրաբույժներից մեկը, որը հավատարիմ մնաց ազատական-ժողովրդավարական դիրքերին, պատասխանեց. «Այսօր, պարոն նախագահ, մենք բոլորս հանրապետականներ ենք»:
Բասկետբոլ
ÒԽաղը հիմնադրվել է 1891 թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ՝ նրան տրվեց հանձնարարական՝ ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
ÒՆեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։
Ò
Òhttps://hy.wikipedia.org/wiki/Բասկետբոլ
Բասկետբոլի գնդակ
Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:
Բասկետբոլային դաշտ
Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ÒԹիմերից յուրաքանչյուրը, բացի մեկնարկային 5 խաղացողից, ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ՝ 2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ՝ Միացյալ Նահանգներում` Բասկետբոլի ազգային ասոցիացիայում, խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում՝ չորս 10 րոպեանոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ կամ սլեմդանկ:
ÒԳնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին:
ÒԵթե տվյալ թիմը անցել է հակառակորդի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ:
ÒԳնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:
ՀԱՄԵՄԱՏՈՒՄ
ÒԲասկետբոլը շատ հայտնի սպորտ է, բայց մի ուրիշ սպորտ էլ կա, որ հայտնիությամբ կհաղթի կամ էլ կպարտվի,երևի բոլորս էլ հասկացանք, որ խոսքը վերաբերում է ֆուտբոլին:
ÒՆրանք նման սպորտաձևեր են, բայց՝ հակադիր. նրանք բաժանել են երկիրը երկու մասի: Ես չեմ կարող ասել՝ որն է լավ, որն է վատ, բայց կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ հետքրքիր են և արժանի, երկուսի մեջ էլ եղել են լեգենդներ, որ անփոփոխ են: Օրինակ՝ ֆուտբոլի լեգենդը, որին համարել են ֆուտբոլի արքա, եղել է Պելե անունով բրազիլացի, իսկ բասկետբոլի արքա համարել են Մայքլ Ջորդանին՝ գնդակը հիանալի ցանց գցելու ևբասկետբոլի հանճար խաղի համար:
Աբրահամ Լինքոլն
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809թ. փետրվարի 12-ին աղքատ գյուղական ընտանիքում: Դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում: Լինքոլնը, սակայն, հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր։
Երբ նա դարռնում է չափահաս, սկսում է վարել ինքնուրույն կյանք, զբաղվել ինքնուսուցմամբ և, տալով քննություններ, կարողանում է ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միանում է ոստիկանությանը, ընտրվում կապիտան, բայց չի մասնակցում մարտական գործողություններին:
Դառնում է նաև Իլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, հանդես գալիս ընդդեմ ամերիկա-մեքսիկական պատերազմին: 1858թ.-ին ընտրվում է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվում է ընտրություններում:
Լինելով նոր տարածքներում ստրկության ընդլայնման հակառակորդ` դառնում է Հանրապետական կուսակցության նախաձեռնողներից մեկը, այդ կուսակցության կողմից առաջադրվում է նախագահի թեկնածու և հաղթում 1860թ. ընտրություններում: Նրա ընտրվելը դառնում է հարավային նահանգների անջատման և Կոնֆեդերացիայի ստեղծման ազդակ:
Իր նախագահական երդման ժամանակ երկրի միավորման կոչ է անում, սակայն չի կարողանում կանխել ընդհարումը: Լինքոլն անձամբ էր ուղղորդում պատերազմական գործողությունները, որոնք էլ հաղթանակ են բերում Կոնֆեդերացիայի դեմ պայքարում 1861-1865թթ. Քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Նրա նախագահական գործունեության շնորհիվ ամրապնդվում է գործադիր իշխանությունը և վերանում ստրկությունն ԱՄՆ տարածքում: Լինքոլնը կառավարության մեջ է ընդգրկում նաև իր հակառակորդներին և կարողանում է նրանց ներգրավել ընդհանուր նպատակի մշակման մեջ:
Նրա նախագահության տարիներին կառուցվում է միջցամաքային երկաթգիծը, ընդունվում ագարային հարցը լուծող Հոմսթեդ ակտը: Լինքոլն աչքի ընկնող հռետոր էր, նրա ելույթները ոգեշնչում են բոլորին և հռետորական վառ ժառանգություն համարվում մինչև այժմ:
Պատերազմի ավարտից հետո առաջարկում է չափավոր վերակառուցման պլան ազգային համաձայնության և վրեժից հրաժարվելու վերաբերող: 1865թ.-ի ապրիլի 14-ին Լինքոլնը մահացու վիրավորվում է թատրոնում: Համաձայն համընդհանուր տեսակետի և սոցհարցումների` նա առաջվա պես մնում է ամերիկյան ամենասիրված նախագահներից մեկը:
Դաս 9
Տալ «ժողովրդավարություն » հասկացության բացատրությունը: Ժողովրդավարության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին եվրոպական հասարակությունում:
Դեմոկրատիայի առաջին ալիքը սկիզբ է առել 19-րդ դարի 20-ական թվականներից: Այն իր մեջ ընդգրկել է շուրջ 30 երկիր և տևել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այդ ընթացքում այդ պետությունների մոտ կեսը հետ նահանջեցին դեմոկրատական կառավարման սկզբունքներից՝ վերածվելով ավտորիտար քաղաքական համակարգով պետությունների: Երկրորդ ալիքը ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը: 2-րդ ալիքի մեջ ներառվեցին մոտ 60 պետություններ, որոնցից մոտ 20-ը 50-60-ականներին նորից հետ նահանջեցին: Դեմոկրատիայի երրորդ ալիքը սկիզբ է առնում 20-րդ դարի 80-ական թվականներին և համապատասխանում է ԽՍՀՄ կազմալուծման հետ: Այս ընթացքում աշխարհի շուրջ 165 պետություններ բռնեցին դեմոկրատիայի ուղին: Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները: Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝
Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ:
Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն:
Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում:
Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև:
Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում:
Իրավական և սոցիալական պետության կայացում:
Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն:
Արհմիությունների կազմավորման պատմությունը Եվրոպայում, Հայաստանում, նրանց դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին և ժամանակակից աշխարհում:
Արհմիությունները աշխարհում կազմավորվել են դեռևս կապիտալիզմի դարաշրջանում բանվորների աշխատանքային պայմանների բարելավման նպատակով: Առաջին արհմիությունները ստեղծվել են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: 17-րդ դարի կեսերին արհմիություններ ստեղծվեցին նաև Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և այլուր: Արհմիությունների ծնունդն ու ձևավորումը տեղի է ունեցել բանվոր դասակարգի կուսակցությունների ստեղծումից ավելի վաղ, այդ պատճառով էլ դրանց զարգացումը հիմնականում ընթացել է ռեֆորմիստական ուղիով: Հայաստանում առաջին արհմիությունները կազմակերպվել են 1905–07թ.թ.-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդում: 1905-ին Երևանում ստեղծվել է տնայնայնագործների արհմիություն: 1906-ին կազմակերպվել են կաշեգործների (Երևան), երկաթուղայինների բանվորների (Ալեքսանդրապոլ, Կարս), պղնձահանքերի բանվորների (Ալավերդի), տպագրիչների, հացթուխների, փոստ-հեռագրական ծառայողների (Երևան) արհմիությունները:
Հայաստանում արհմիությունները զանգվածային տարածում են ստացել 1921թ: 1921-ի փետրվարի 6-ին, Երևանում` արհմիութենական առաջին կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ): 1921-ի ամռանը կազմավորվել են Ալեքսանդրապոլի, Բայազետի, Դիլիջանի, Երևանի, Ղարաքիլիսայի գավառային արհեստակցական բյուրոները: Արհմիությունների շարքերում 1921-ին միավորված էր շուրջ 16 հազար բանվոր- ծառայող:
Հայաստանի արհմիությունների խորհրդի առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ. օգոստոսի 22-ին, որին մասակցել են 206 պատվիրակներ: Արհմիությունների հիմնական խնդիրներն են հանդիսացել սոցիալիստական մրցության ծավալման միջոցով հանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորների մոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության, բուժման և թոշակավորման կարգավորումը:
Պատմել բանվոր դասակարգի, նրանց պայքարի արդյունքների մասին արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում:
Բանվորությունը արդյունաբերական հասարակության ամենամեծ դասակարգն էր։ Նա էր նյութական բարիքների անմիջական արտադրողը։ Նոր դարերում նրա հասարակական դերը կտրուկ աճեց։
Սակայն բանվորությունն ուներ բազում հիմնախնդիրներ՝ իրավազրկություն, ցածր աշխատավարձ, երկար աշխատաօր, աշխատանքի և կենցաղի վատ պայմաններ, ցածր կրթական մակարդակ և այլն։ Դրանց բարելավման համար նրանք համառ և տևական պայքար էին մղում։ Այդ պայքարը հասարակության ժողովրդավարացման գործընթացի անբաժանելի մասն էր։
XX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին բանվորների պայքարը տվեց շոշափելի արդյունքներ։ Նրանք նախ և առաջ ձեռք բերեցին ընտրական իրավունք։ Ավելին՝ երբեմն ընտրապայքարում կարողանում էին հասնել հաջողության և իրենց ներկայացուցիժներին ուղարկել խորհրդարան։ Դրա շնորհիվ հօգուտ բանվորների սկսեցին ընդունվել բազմաթիվ օրենքներ, բարձրացավ աշխատավարձը, աշխատանքային օրը կրճատվեց՝ հասնելով 10 ժամի, սահմանվեցին հանգստյան օրեր, ընդմիջում և այլն։ Ստեղծվեց կյանքի ապահովագրության համակարգ։ Որոշ երկրներում սահմանվեց ծերության կենսաթոշակ։
Բանվորների պայքարի հիմնական ձևերից էր գործադուլը։ Իրենց շահերը պաշտպանելու համարբանվորները ստեղծում էին արհմիություններ, ակումբներ, կիրակնօրյա դպրոցներ և այլ կազմակերպություններ։
Զարգացած երկրներում բանվորները ստեղծեցին իրենց կուսակցությունները։ Հատկապես մեծ ազդեցություն ունեին գերմանական, ֆրանսիական, իտալական բանվորական (սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական) կուսակցությունները։ Քայլեր էին ձեռնարկում՝ միավորելու աշխարհի բոլոր բանվորներին։
Ներկայացնել ուտոպիստ-սոցիալիստների հայացքները:
ուտոպիայից դեպի գիտություն պահանջում էր օբյեկտիվ պատմական պայմաններ՝ կապիտալիստական հարաբերությունների հասունացում ու նրա հակասությունների սրում, պրոլետարիատի վերափոխումը բուրժուազիայի դեմ պայքարող ինքնուրույն դասակարգային ուժի, պրոլետարիատի և բուրժուազիայի միջև դասակարգային պայքարի խորացում և տեսական նախադրյալներ՝ պատմության մատերիալիստական ըմբռնումը և հավելյալ արժեքի օրենքը, որ հայտնաբերեցին Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ էնգելսը։ Նրանց ստեղծած գիտական կոմունիզմը պրոլետարական հեղափոխական շարժման, պրոլետարիատի շահերի և նպատակների տեսական արտահայտությունն էր։
Բանվոր դասակարգի դերը նոր հասարակության ստեղծման գործում ըստ Կ.Մարքսի, Ֆ. Էնգելսի գաղափարախոսությամբ:Պատմությունից ներկայացրու դրվագներ դրանց իրականացման դրական , բացասական կողմերի մասին:
Մարքսը և էնգելսը ապացուցում են, որ հասարակության պատմությունը (բացառությամբ նախնադարյան հասարակարգի) դասակարգային պայքարի պատմություն է, որ բուրժուական հասարակարգում ի դեմս թշնամի երկու դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլետարիատի, ավելի են սրվել դասակարգային պայքարն ու դասակարգային հակասությունները։ Գիտականորեն հիմնավորվում են կապիտալիզմիխորտակման անխուսափելիությունը և նոր, անդասակարգ կոմունիստական հասարակության ստեղծման պատմական անհրաժեշտությունը։
Դաս 8
Տալ «քաղաքացիական հասարակություն», «կուսակցություն», «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացությունների բացատրությունը:
Քաղաքացիական հասարակություն, հասարակություն` որի բոլոր քաղաքացիները իրավահավասար են, հստակ սահմանված են նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Կուսակցություն` Դրանք համախոհ մարդկանց քաղաքական կազմակերպություններն են, որոնց խնդիրը հասարակական կյանքի բարելավումն է՝ ըստ իրենց գաղափարների և գործողության ծրագրերի:
Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:
Պահպանողականները պայքարում էին հեղափոխական և բարենորոգչական փոփոխությունների դեմ, սակայն երկրորդ շրջափուլում ամեն ինչ փոխվում է՝ նրանք սկսում են հասարակությունը վերակառուցել բարենորոգումներով:
Ազատականները պահանջում էին մարդու, հասարակության և պետության շահերի հիմնադրում:
Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության պարտադիր պայման է:
Կարծում եմ այո: Եթե պետությունը ժողովրդավարական է ապա ժողովուրդը ունի իրավունք ընտրելու կառավարությանը:
Դաս 7
Արդյունաբերական հասարակություն
Արևմուտքի զարգացած երկրներում Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո սկսվել է արդյունաբերական հասարակության ավարտական փուլը։ Արևմուտքի արդյունաբերական երկրների տնտեսության որակական բարելավման գործում կարևոր դեր խաղաց նրանց տնտեսական միասնացման գործընթացը։ Արևմուտքի հետպատերազմյան տնտեսական զարգացման արդյունքում արմատապես վերափոխվեց կապիտալիստական հասարակությունը։ Դրանում անհերքելի է առաջին հերթին գիտատեխնիկական հեղափոխության ազդեցությունը։ Ընդունված է համարել, որ 1970-ական թվականների սկզբներին Արևմուտքի գերզարգացած երկրներում ավարտվում է քաղաքակրթական զարգացման պատմության արդյունաբերական փուլը։ Հետպատերազմյան առաջին խոշոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը(1974-1975 թթ.) մեծ վնաս հասցրեց ոչ միայն գերտերություն ԱՄՆ-ին, այլև «տնտեսական հրաշք» իրականացրած երկրներին՝ Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա: Այս և հաջորդ խոշոր ճգնաժամի (1980-1982 թթ.) հաղթահարումը ապահովեց Արևմուտքի առաջատար երկրների վերջնական անցումը զարգացման նոր փուլ։
Արդյունաբերական Հեղափոխություն
Արդյունաբերական հեղափոխություն, ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարի կեսերից և ավարտվեց 19-րդ դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։
Դաս 6
1. Պատմել երիտթուրքերի, որդեգրած ծրագրերի մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:
Երիտթուրքերի բոլոր գաղտնի խմբերի ընդհանուր գաղափարական ծրագիրը 1876 թ-ի սահմանադրության վերականգնումն էր և սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը: Դեռևս 1895 թ-ին երիտթուրքերի առաջնորդները փորձեցին կապեր հաստատել հայ ազգային կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ չեն պաշտպանում հայերի՝ Արևմտյան Հայաստանում և տերության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին: Այդ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել երիտթուրքերի հետ: Դաշնակցությունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հուսալով, որ զիջումներ կանեն նաև երիտթուրքերը: Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին: 1908 թ-ի գարնանը երիտթուրք սպաները Մակեդոնիայում ապստամբեցին՝ պահանջելով վերականգնել 1876 թ-ի սահմանադրությունը: Նույն թվականի հուլիսին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևանքով իշխանության անցան երիտթուրքերը: Նրանք կազմակերպությունը վերածեցին քաղաքական կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն» անունով: Սուլթանը և Բարձր դուռը հարկադրված զիջեցին: Հուլիսի 24-ին հրապարակվեց 1876 թ-ի սահմանադրությունը վերականգնելու հրամանը: Հայտարարվեց նաև պատգամավորների պալատ ընտրելու մասին: Շարունակելով Աբդուլ Համիդի հայահալած քաղաքականությունը՝ երիտթուրքերը որոշեցին Հայկական հարցը լուծել հայերի բնաջնջմամբ, ուստի` արդեն 1909 թ-ի ապրիլին նրանք կազմակերպեցին Կիլիկիայի (Ադանայի վիլայեթում) և Հալեպի վիլայեթի արևմտյան հատվածի հայության կոտորածը, իսկ 1915 թ-ից սկսեցին իրագործել Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրը:
2. Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.
Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն
Նոյեմբերի 10–ի կոնդակով Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ: Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար: 1913 թ. ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրո–Հունգարիա) դիվանագիտական պայքարի առարկա:
Անդրեյ Մանդելշտամը և նրա հայակական բարենորոգումնե
րի նախագիծըԿ. Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց
հայկական բարենորոգումների նախագիծ: Ըստ նախագծի` հայկական վեց նահանգներից` Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, կազմվելու
էր մեկ նահանգ: Նահանգի գերագույն կառավարիչը՝ ընդհանուր նահանգապետը, պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի: Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական
նախագծին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին:
1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը
1914թ. հունվարի 26–ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս–թուրքական համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի`
յոթ նահանգներից (ավելացվել էր Տրապիզոնի նահանգը) ձևավորվում էր վարչական երկու միավոր: Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները: Նրանք էին
տնօրինելու դատական, ոստիկանական, վարչական գործերը: Պաշտոնական գրագրությունը կատարվելու էր հայերեն, թուրքերեն, քրդերեն:
1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները
Երիտթուրքական կառավարությունը տարբեր պատճառներով նորից ձգձգում էր հայկական բարենորոգումների իրագործումը: Վերջապես 1914 թ. ապրիլին տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը Վեստենենկը նշանակվեց Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի նահանգներն ընդգրկող մասի տեսուչ (նստավայրը՝ Էրզրում), իսկ Հոֆը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի նահանգները ներառող մասի տեսուչ (նստավայրը՝ Վան): Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին
համաշխարհային պատերազմը: Օգտվելով բարենպաստ իրավիճակից` Թուրքիան
չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների
աշխատանքը: Այսպիսով`հայկական բարենորոգումների հերթական փորձը նույնպես
ձախողվեց:
Դաս 5
Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին:
Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի շատ կապել առօրյա կյանքի հետ:
Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:
Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բեցվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն:
Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը (Անգլիա), Սորբոնը (Ֆրանսիա), հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի (ԱՄՆ), Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) համալսարանները:
Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:
Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ
Դաս 4
Համազգային պայքարը
Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:
Նրանք մի պլան մշակեցին, որպեսզի եկեղեցու հարկերը իրենցով անեն: Այդ պատճառով էլ դպրոցները փակվեցին, իսկ այդ դպրոցների հարկերը մուծում էին եկեղեցիները, ի դեպ, նրանք մի նոր օրենք մտցրեցին, ըստ որի եկեղեցին գումար չպետք է ստանա:
Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:
Եթե զուգահաեռներ անցկացնենք 20-րդ և 21-րդ դարասկզբների հայ-ադրբեջանական (թաթարական) հարաբերությունների միջև, ապա կտեսնենք, որ պատկերը նույնն է: Եվ այն ժամանակ և այսօր այդ հարաբերությունները թշնամական են: Պատմությունը կարծես կրկնվում է, թաթար-ազերիները ոչինչ չեն սովորել պատմությունից, իսկ պատմությունը պատժում է բոլոր նրանց, ովքեր դասեր չեն քաղում ներկայի և ապագայի համար:
Դաս 3
Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավորություն։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Կռվող խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը։ Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության։ Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան։ Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը։
Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը
1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ։ նման պայմաններում չէր կարելի լիովին հրաժարվել հայդուկային պայքարից։ Այս իրադրությունում բարոյահոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ Աղբյուր Սերոբին սպանած քուրդ Բշարե Խալիլին պատժելը։ Դա բարձրացրեց նաև Անդրանիկի, Չավուշի և մյուսների հեղինակությունը։ Սակայն այդ առումով ամենանշանավոր իրադարձությունը Ս. Առաքելոց վանքի կռիվն էր։ 1901 թ. Նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացների հետ մտնում է Մուշից հարավ-արևելքք ընկած Ս. Առաքելոց վանքը և այն վերածւմը ինքնապաշտպանական ամրոցի։Թուքական զորքը շրջապատում է վանքը։ Երեք օր անց սկսում է մարտը։ Հայկական կոմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել և պատժել քուրդ ավազակներին և հայերին հետ տալ իրենց հողերն և այլն։ Սակայն Թուրքերն կատարում են պահանջների միայն մեկ կետը այդ պատճառով մարտերը վերասկսում են։ Պաշարվածների զինամթերքը սպառվում է։ Այդ պատճառով նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից։
1904թ. Սասունի ապստամբությունը
Ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905 թ. ամռանը Սասունում և Վասպուրականում։ Դա աննկատ չմնաց, և սուլթանական կառավարությունները սկեցին ուժերը կենտրոնացնել Սասունի մատույցներում։ Արևելյան Հայաստանում և ամբողջ Այսրկովկասում ծավալվում է Սասունի օգնելու շարժումը։ Ուղարկված խմբերից միայն Թորգոմի «Մրիկ» ձիավոր խմբին է հաջողվում 1903 թ. ամռան սկզբներին հասնել նշանակման վայր։ 1904 թ. գարնան սկզբներին թուրքական 10-հազարանոց զորքը սկսում է իր առաջխաղացումը։ Սասունի դեմ նաև դուրս են բերվում նաև մի քանի հազար զինված քքրդեր։ Նրանց դիմագրավում են 200 փորձված հայդուկներ և ջուրջ 1000 զինված սասունցիներ։ Ապրիլի 1-ին թշնամին միաժամանակ հարձակվում է հարավային և հյուսիսային կողմերից։ Թուրքական հրամանատարությունն առաջարկում է զենքը վայյր դնել։ Անդրանիկն ու Հրայրը պատասխանում են, որ զենքը վայր կդնեն միայն Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում։ Ապրիլի 13-ի կատաղի մարտերում զոհվում է Հրայրը։ Ապրիլի 22-ին թշնամին միայն մեծ զոհերի գնով է կարողանում գրավել Գելիգուզանը։ Սասունի 1904 թ. ապստամբություն ավարտվեց պարտությամբ։
Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք 8-րդ դասարան, դաս 2
Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:
Հնդկաստանի ժամանակագրությունը
Արևելահնդկական ընկերության առևտրական գործունեությունը հնդկաստանում շարունակվեց մինչև 1833 թ․։
1858 թ․ Անգլիայի պառլամենտն ընդունեց օրենք Հնդկաստանի կառավարման մասին, որի համաձայն Արևելահնդկական ընկերությունը լուծարվեց։
1770 թ․ Բելգիայում սովից մահացավ 10 մլն մարդ։ Այս ամենաը Հնդկաստանում անգլիական գաղութարաների հաստատումից հարյուր տարի անց հանգեցրեց հնդիկ ժողովրդի 1857-1859 թթ․ մեծ աբստամբությունը որը դաժանորեն ճնշվեց։
Չինաստանի ժամանակագրությունը
17-րդ դարերի կեսերին Չինաստանը գրավեցին հարևան մանգուրական ցեղերը։
Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
Հայերը Հնդկաստանում, Հնդկաստանումբնակվող հայերն են։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատվել են 1992-ին։ Ներկայիս Հնդկաստանում բնակվում է մոտ 400-500 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում (այստեղ գործում է հայկական ծերանոց) և Բոմբեյում։ Հնդկաստանում գործում է 6 եկեղեցի և 2 մատուռ։
Հայերը Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
Հայերի թիվը Չինաստանում սկսեց աճել 2000-ականներից: Որոշ տվյալներով, 2013-ին հայերի թիվը հասնում էր 800-900-ի: Սկզբնական շրջանում հայերը միավորվում էին քաղաքների, նահանգների մակարդակով: Օրինակ՝ Շանհայում հայերին միավորելու գործում մեծ ներդրում ունեցավ Վաչե Պետրոսյանի ղեկավարած Շանհայի հայկական ակումբը: Պեկինի հայերը միմյանց հետ ծանոթանում էին ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումների շրջանակներում: Հայկական համայնքները հատկապես ակտիվ էին Չինաստանի հարավում՝ Հոնկոնգ, Գուանջոու, Շենջեն քաղաքներում:
Սակայն այս քաղաքների համայնքները միավորված չէին, հանդիպում էին տոնից տոն, չկային ընդհանուր նպատակ և քաղաքականություն: Իրավիճակը փոխվեց, երբ 2006թ. Շենջենում բնակվող ֆրանսահայ Միհրան Փափազյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը:
Երրորդ ուսշրջան, առաջադրանք 8-րդ դասարան, դաս 1
1.Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ » և նրա հետևանքները:
Ըստ նախագծի, նահանգների վալիները պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից։ Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների, ինչպես և տարբեր հանձնախմբերի կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև կայսրության մյուս հայաշատ վայրերը: Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:
«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով, որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:
2.Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:
Զեյթունի ինքնապաշտպանությունը ավարտվեց հաղթանակով։ Նրանք կարողացան Թուրքերին հետ մղել։ Չկարողացան գրավել Զեյթունը։ 1896թ․ Հալեպում կնքվեց հաշտություն։ Թուրքերը գնացին մեծ զիջումների։
1896թ․-ին թուրքերը ներխուժեցին քաղաք։ Հայերը ցույց տվեցին կատաղի դիմադրություն։ Թշնամին ռմբակոծեց քաղաքը և սկսեց հրդեհ։ Նրանք ստիպված էին փախչել։ Թուրքերը խոստացան, որ չեն խոչընդոտի Պարսկաստան գնալը, բայց դրժեցին խոստումը։ 1500 մարդ երբ հասավ սահմանին, նրանք հարձակվեցին և 1500-ից ողջ մնացին 30-ը։ Վանում և շրջակայքում սպանեցին 20 հազար մարդու և ոչնչացրին վանքերն ու ձեռագրերը։
3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն» տերմինը, ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:
Պետք է հավաքվել և խոսել, հասկանալ իրար, որ անիմաստ շատ մարդիկ չզոհվեն։
4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:
Իմ հայրիկի պապիկի հայրը ապրել է Վանի Ալյուր գյուղում։ Նրանք նավերի միջոցով օգնել են շատերին, որ փախչեն։ Նա ամուսնացած է եղել։ 1918թ․-ին, երբ սպանել են նրա ընտանիքի անդամներին, մնացել են երեք եղբայրներով։ Նրանք Անդրանիկի հետ կռվելով եկել են և նրանցից մեկը Գորիսում սպանվել է։ Երկուսով եկել հասել են ներկայիս Գայ գյուղը և հետո գնացել են Արագածոտնի մարզի Օրգով գյուղը և նորից ընտանիք են կազմել։
5.Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների հետ:
Թուրքերին կառաջարկեմ, որ էլ չկրակեն ոչ մի երկրի վրա, թող ապրեն այնքանով, ինչքանով, որ կան և եթե նրանք այդքան արդար լինեն հայկական հողեր կվերադարձնեն։ Պետք է հավաքվել և խոսել, որովհետև այսպես անմեղ մարդիկ են զոհվում։
1.Սահմանել հեղափոխություն հասկացությունը:
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
2.Որոնք են անգլիական, ֆրանսիական հեղափոխության պատճառները:
ԱՆԳԼԻԱ
Անգլիայի անցումային գործընթացը բացարձակ միապետությունից մինչեւ բուրժուական հանրապետություն, որն ավարտվեց պաշտպան Cromwell- ի եւ մոնարիացիայի վերականգնմամբ: Առաջին քաղաքացիական պատերազմը սկսվեց 1642 թ. Օգոստոսի 22-ին, երբ Չարլզը կարգադրեց իր դրոշը բարձրացնել Նոթինգհեմի ամրոցում եւ հեղափոխությունը ավարտվեց 1645 թվականին, երբ Քրոմվելը ստեղծել է «Նոր մոդելի բանակը», որը հաղթանակ տարավ Նազբիի ճակատամարտում: Քաղաքացիական պատերազմը ավարտվեց խորհրդարանի ամբողջական հաղթանակով: Հեղափոխությունը ճանապարհ բացեց Անգլիայում արդյունաբերական հեղափոխության եւ երկրի կապիտալիստական զարգացման ճանապարհին: Սկսվեց 1640-1660 թվականներին:
3.Ներկայացրու Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը:
Ստյուարտների դեմ նրա ճառերն աչքի են ընկել բուրժուազիայի և նոր ազնվականության շահերի պաշտպանությամբ: Թագավորի դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ Կրոմվելն ստեղծել է բանակի նոր տեսակ՝ «երկաթյա» կարգապահությամբ, որն ստացել է «երկաթակողերի բանակ» անվանումը և դարձել վերակազմված խորհրդարանական բանակի կորիզը:
4.Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
Հեղափոխության սկիզբ դարձավ 1789-ի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799-ի նոյեմբերի 9-ը (բրյումերի 18)։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։
5.Ինչպես կազմավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականին հուլիսի 4-ին։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը, որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը
6.Ներկայացրու Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի ստեղծման գործում:
Ջորջ Վաշինգտոնն անկախության համար պատերազմի ժամանակ Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, եղել է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։ Նախագահել է երկու ժամկետ և նախագահությունը փոխանցել Ջոն Ադամսին։ Երկու ժամկետից ավելի չառաջադրվելու անվանդույթը պահպանվել է մինչև Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահություն, ով ընտրվել է 3 անգամ։
1Ներկայացրու լուսավորականության գաղափարախոսությունը, ժամանակաշրջանը։
Լուսավորականության շարժումը ծավալվել է հիմնականում տասնութերորդ դարին, այդ է պատճառը, որ սովորաբար այդ դարին ասում են լուսավորության դար: Շարժմանը մասնակցում էր առաջադեմ մտավորականությունը՝ իմաստասերներ, գրողներ, գիտնականներ, արվեստագետներ: Քիչ չէին նաև պետական ու հասարակական գործիչները:
Լուսավորականները քննադատում էին հին կարգերը, կրոնական մոլեռանդությունն ու միահեծան միապետությունը: Պահանջում էին ազատություն, իրավահավասարություն և օրենքի գերակայություն: Հասարակության զարգացման կարևորագույն նախապայմանը կրթության և նոր գիտելիքների տարածումն էր:
2Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներ Ջոն Լոկ, Դավիթ Հյումը/Անգլիա/
Լոկի փիլիսոփայական հայացքները
Կարելի է առանձնացնել Լոքի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ.
Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728
Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քո կարծիքը
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
Շատ ճիշտ է ասված: Մենք երբ ծնվում ենք, լինում ենք դատարկ մի բան, կամ էլ մաքուր տախտակ, որի վրա ոչինչ չի գրված կամ կպցված: Ժամանակի ընթացքում տախտակի վրա կպցվում են և գրվում են գաղափարներ, որոնք էլ ձևավորում են մեր հոգին:
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
Ճիշտ է: Նկատի ունի այդ տախտակի վրա կպցվող ամեն բան գաղափար է, չնայած ես կարծում եմ, որ տախտակի վրա միայն գաղափարները չեն, որ կարող են կպցվել: Օրինակ հիշողությունն էլ կարող է կպցվել:
4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ:
Այսինքն մարդիկ իրերը երկու ձևով են տեսնում, մեկը առաջնային, որ օրինակ մկրատը կտրելու համար է, մյուսը երկրորդական, որ օրինակ ինչ-որ գիրքը հոգեհարազատ է տվյալ մարդուն:
Ջոն Լոքի քաղաքական հայացքները
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։
Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրիր քո կարծիքը։/գրավոր/
Ես համաձայն եմ Լոկի տեսակետին, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար: Լոկն ուզում է ասել, որ մարդիկ ծնվում են հավասար, մեծանում են անհավասար, իսկ պետության գործն այն է, որ մարդկանց մեծացնի հավասար, ինչի համար պետք է բոլորի համար հավասար և լավ կրթություն ապահովի, բոլորի համար աշխատանք ապահովի: Արդի ժամանակաշրջանում պետության նպատակներից մեկն էլ դա է, բայց կան նաև ուրիշ նպատակներ, որոնք պակաս կարևոր չեն, օրինակ ունենալ բարեկամ պետություններ և խուսափել պատերազմներից, ունենալ լավ արդյունաբերություն, բնությունը պահպանել և այլն:
3․․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո,Մարի Ֆրանսուա Վոլտեր
ժան-Ժակ Ռուսո- Էմիլ կամ դաստիարակության մասին
Գրիր տաս կետից բաղկացած քո տեսակետը դաստիարակության մասին։
1.Երեխային պետք է դաստիարակել այնպես, որ նա մեծանա ժամանակակից մտածելակերպով, ոչ թե, ինչպես հիմիկվա Հայաստանում է, մեծերը երեխաներին դաստիարակում են սովետական ոճով, ինչը շատ տեղերում սխալ է:
2.Երեխային պետք է դաստիարակել այնպես, որ նա ինքը ուզի դաստիարակվի, օրինակ դաստիարակելու պրոցեսը անել խաղալիքներով, էքսկուրսիաներով:
3.Պետք է այնպես անել, որ երեխան ունենա շատ ընկերներ և լավ ընկերներ: Ընկերները պետք է լինեն տարբեր տարիքի, որ երեխան հասկանա թե ինչ է տարիքը:
4.Պետք է այնպես անել, որ երեխան լինի ընթերցասեր:
5.Երեխային չպետք է կտրել համակարգչից և հեռուստացույցից, բայց պետք է չափի մեջ թույլ տալ, այսինքն, օրինակ օրական մի ժամ:
6.Երեխային պետք է պատմել ճիշտ բաներ ու հայտնել ճիշտ տեսակետներ, որպեսզի ճիշտ գաղափարները կպցվեն երեխայի հոգի-տախտակին:
7.Երեխայի հետ պետք է երգել, պարել, նկարել, որոնք լավ ազդեցություն կունենան նրա ներաշխարհի վրա:
8.Երեխայի հետ պետք է անպայման սպորտով զբաղվել, որպեսզի նա ունենա ուժեղ օրգանիզմ:
9.Երեխային պետք է անպայման պատմել վտանգների մասին, բնական աղետների մասին և պետք է անպայման սովորեցնել շտապօգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության հեռախոսահամարները:
10.Պետք է այնպես անել, որ երեխան վայելի իր կյանքը:
https://2minutki.ru/kratkie-soderzhaniya/zhan-zhak-russo/ehmil-ili-o-vospitanii-pereskaz Այս հղումը կարդալուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է իր պատկերացրած դաստիարակությանը։/հիմնավորիր գրավոր/
Ռուսերեն չգիտեմ, չեմ կարող կատարել այս առաջադրանքները:
4Շառլ Մոնտեսքյու- պատմության փիլիսոփայություն
Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմնական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։
Կարդալուց հետո միտքդ ամբողջացրու երկու նախադասությամբ։
Ես ճիշտն ասած փիլիսոփաներին լավ չեմ հասկանում, այդ պատճառով միգուցե սխալ հասկացա, բայց որ Մոնտեքսյոն ուզում էր ասել, որ աշխարհը կառավարվում է մտածված, ոչ թե պատահականություններով:
Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ
Լուսավորական շարժման նպատակն էր մարդկանց մեջ ձևավորել նոր գաղափարներ:\
Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:
Փոխվեց սոցիալական կառուցվածքը։Ավելացավ բուրժուզաիայի և գործարանային վարձու բանվորների թիվը։
Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:
քաղաքների աճին նպաստեց նախ առաջին գյուղերի գերբնակչությունը,վարձու մարդկանց քանակը,տեխնիկական առաջընթացք։
Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:
Առաջացավ հասարակական առաջին տրանսպորտը,նաֆթի լամպերը և բնաճարպի մոմորը։
Համեմատել միջնադարյան և նոր ժամանակի քաղաքները:
Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:
Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը,
որը նա անվանեց՝ «մեքենա վարելու համար»
(Laufmaschine) 1818 թվականին իրագործեց առաջին ինքնագնացը (самокат)։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում Էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ, առաջին անիվին ամրացված շարժաթև և ոտնակ։ Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անիվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։ մեր ժամանակների հեծանիվներին նման առաջին հեծանիվը ստեղծվեց անգիացի՝ Ջեյմս Քեմպ Ստարլիի կողմից 1884 թվականին, այն կոչվում էր Ռովեր (Rover, «Скиталец»)։
19-րդ դարի վերջում հեծանիվի կառուցվածքին
ավելացվեցին շղթայական փոխանցում,
գնդառանցքակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889),
ազատ ընթացք (1894), փոխանցումների փոխարկման
մեխանիզմ (1899)։
Սկսվեց հեծանիվի արդյունաբերական
արտադրությունը։
Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել
ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և
հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական
երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային
վաշտեր։
1.Նկարագրեք արդյունաբերական հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:
Առաջ ինչպես մենք բոլորս գիտենք ամեն ինչ արվում էր ձեռքով, իսկ հիմա ամեն բան արվում է նորագույն տեխնոլոգիաների և մեքեենաների շնորհիվ, այսինքն մարդու աշխատանքը հեշտանում է: Օրինակ առաջ սովորական նամակ ուղարկելու համար պետք էր մոտ երեք օր, որպեսզի նամակը տեղ հասնի հետ գա: Լինում են դեպքեր երբ ավեելի երկար էր տևում: Իսկ հիմա ուղակի երեք վայրկյան, որովհետև այդ արվում է արդեն սովորական բջջային հեռախոսով:
2.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
Հեղաշրջում նշանակում է կտրուկ և արմատական փոփոխություն երկրի որևէ բնագավառում:
1. Արդյունաբերական հասարակություն, որը ձևավորվեց արդյունաբերական հեղաշրջման արդյունքում ՝առաջացան
բանվորներ: Այն հաճախ անվանում են նաև կապիտալիստական հասարակություն:
2. Ծանր արդյունաբերություն՝ արդյունաբերության ճյուղ է, որն իր մեջ ընդգրկում է հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը և այլն․․․
3. Մանուֆակտուրան դա արտադրական ձեռնարկության ձև է, որտեղ տեղի ունեցավ աշխատանքի բաժանում և մասնագիտացում, որը բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը:
3.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոություն, դրանց դրական, բացասական կողմերը:
1. Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաներով
Դրական կողմեր — մարկանց աշխատանքը ավելի հեշտացավ
Բացասական կողմեր — կային մարդիկ ովքեր իրանց հացի գումարը աշխատում էին ձեռքի աշխատանք կատարելով, իհարկե կարելի է սովորել մեքենաներին, բայց ոչ շատ արագ
2.Ավելացավ խոշոր քաղաքների թիվը
3.Բարձրացավ բնակչության կենցաղային և կթական մակարդակը:
4.Մեծացավ գիտության և տեխնոլոգիայի դերը, ստղվեց շոքեմեքենա, շոքոնավ, շոգեքարշ
5.Զարգացավ գյուղատնտեսությունը՝ ստեղծվեցին շարքացաններ, նոր սերմատեսակներ, որոնց արդյունքում համեմատաբար ավելի շատ բերք էր ստացվում: Զարգանում էր անասնապահությունը:
ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը
1900թ: Նորվեգա
1778 թ: Առաջին շոգենավը պատրաստել է ամերիկացի Ջոն Ֆրիչը:
1800 թ:Առաջին սուզանավը կառուցել է Ռոբերտ Ֆուլտոնը Ֆրանսիայում:
1876 թ:Առաջին ինքնաթիռը ստեղծել է ռուս գյուտարար Ա. Ֆ. Մոժայսկին:
1731 թ:Առաջինն օդապարիկով օդ է բարձրացել ռուս գրագիր Կրյակոտնին Ռյազան քաղաքում :
1837 թ:Առաջին հեռագրական մեքենան ստեղծել է Մորզեն
You can do it, too! Sign up for free now at https://www.jimdo.com