ՀՀ Վարչական դատարան
ք. Երևան Գ. Նժդեհի 23
Հայցվոր` ՀՀ Քաղաքացի
Սանասար Բաղդասարյան
Պատասխանող` ՀՀ Ոստիկանության և
Ճանապարհային ոստիկանություն
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ
ՀՀ Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանություն վարչական տույժ նշանակելու մասին:
ՀՀ քաղաքացի Սանասար Բաղդասարյանը
ենթարկվել է վարչական տուգանքի 15 000 ՀՀ դրամի չափով ըստ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի:
Համաձայն ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի <<Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով>>, որի համաձայն ՀՀ Ոստիկանությունը և Ճանապարհային ոստիկանությունը պետք է վարչական տույժ նշանակի 15 000 դրամի չափով:
Կարծում եմ որ իմ նկատմամբ կայացված որոշումը անօրինական է:
1) 11.11.2011թ-ի ինձ հասցեագրված որոշման ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասը նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
2) Նրանք բացի իրենց իրավունքները խաղտելով նաև խաղտում էին Քաղաքացու իրավունքները քանի որ նրանք ինձ փորձում էին վիրավորել և ուժ գործադրել նրա հանդեպ:Նաև նրանք խաբելով գումար վաստակեցին քանի որ տուգանքի արժեքը ընդամենը 15 000 ՀՀ դրամ է իսկ նրանք խաբելով համուզեցին որ տուգանքի արժեքն է 30 000 ՀՀ դրամ է:
Խնդրում եմ
Սույն հայցադիմումն ընդունել և պատժել ՀՀ Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության այդ աշխատողներին, և հետ վերադաձնել քաղաքացու ամբողջ գումարը:
Այս դասին մենք խոսեցինք ընտրությունների մասին։ Խոսեցինք և քննարկեցինք, թե ինչ կլիներ, եթե անչափահասները մասնակցեին։ Ես կարծում եկ, որ մեկ է երեխայի ընտրության վրա իր ծնողի կարծիքը կազդի, չնայած, որ կարող է լինել շատ հասուն դեռահաս և կարողանա իրա ցանկությունով ընտրել։ Նաև կար մի խոսակցություն, որ Հայաստանի մեծ մասը չի մասնակցում ընտրությունների և դրա լուծումը առաջարկեցինք այն, որ լինեն շատ թեկնածուներ կամ էլ լինի մի կետ, որ ես դեմ եմ բոլորին և պարտադրեն, որ բոլորը մասնակցեն, այդպես բոլորն էլ կմասնակցեն, բայց նաև կարող են թողնել այդպես, ով ցանկանա ընտրի, ով ոչ չընտրի։
Ընտանիքները լինում են տարբեր… Թե ֆիզիկապես, թե մտածելակերպով… Լիբերալ ընտանիքները դրանք ժամանակակից ընտանիքներն են, ովքեր հետևում են ոչ թե հին և ավանդապաշտ սովորություններին և ավանդույթներին, այլ երեխային ավելի ազատ միջավայրում են մեծացնում և ազատություն են տալիս նրան։ Ավանդապաշտ ընտանիքները հետևում են ավելի հին, ավելի կյանքի փորձ առած սովորույթների, նրանք այդ մշակույթն են հարգում և նրանք չեն հավանում և ճիշտ չեն համարում նոր սովորույթներն և նոր դաստիրակելու մեթոդները։
Մենք այս դասին խոսեցինք ինքնության, կարծրատիպերի և կոնֆլիկտի մասին։ Մենք քննարկեցինք մեր տարբերությունները, նմանությունները և այլն։ Ինքնություն ունենք յուրաքանչյուրս, դա մեր բնավորությունն է, տեսքը, կարծիքը, մտքերը և մենք բոլորս տարբերվում ենք մեր ինքնությամբ։ Քննարկեցինք, թե ինչ կարծրատիպեր են ստեղծվում մարդկանց մոտ, ինչու։ Ես կարծում եմ, որ մարդկանց մոտ կարծրատիպեր ստեղծվում են, որովհետև մարդիկ առանց ճանաչելու մարդուն սկսում են ենթադրել, եզրակացնել այդ մարդու մասին ամեն բան և այդպես էլ ստեղծվում են սխալ կարծրատիպերը։
Հասարակական խմբեր
Հասարակությունն այն շրջապատն է, որտեղ մենք ապրում ենք,այն մարդկաց խումբը, որոնք ամեն քայլափոխին մեր շուրջն ենք: Մենք ապրում ենք հասարկության մեջ և հասարակությունը մեր կյանքի անբաժանելի մասնիկն է,քանի որ չի կարող հասարակությունի ինչ-որ տարբերակով մեր վրա չազդի կապ չունի լավ, թե վատ, քանի որ այն մարդկանց խումբը, ովքեր ամեն վայրկյան մեր շուրջն են, չեն կարող մեզ վրա չազդել: Բնականաբար ինչպես լավ կարող են ազդել, այդպես էլ վատ և նրանք բաժանվում են խմբերի կամ տեսակների, ինչպես և մարդիկ:
Նյութական և հոգևոր պահանջ
Մենք բոլորս մեր կյանքում ունենում ենք պահանջմունքներ: Պահանջմունքները լինում են հոգևորական և նյութական: Հոգևորական են օրինակ` սեր, ընկերություն, հարգանք: նյութական են օրինակ` մեքենա, հագուստ, տուն: Նյութական պահանջմունքները այն պահանջմունքներն են որոնք կարելի է շոշափել: Ամբողջ կյանքի ընթացքում մենք ունենում ենք այդ պահանջմունքները: Հիմա մարդիկ ավելի արժեքավոր պահանջմունքներ ունեն: Հին դարերում մարդիկ երազում էին ունենալ տանիք, սնունդ, իսկ հիմա ամեն ինչ ավելի հեշտ է դարձել:
Հասարակական հարաբերությունները
Հասարակական հարաբերությունները՝ մարդկանց հարաբերություններն են։ Դրանք լինում են երեք տեսակի՝ ընկերություն շահի համար, ընկերություն հաճույքի համար և ընկերություն բարիքի համար: Շահի համար ինչ որ մեկի հետ շփվում են նրա համար, որ դա ինչ որ բանով իրենց օգուտ է։ Հաճույքի համար շփվում են այն ժամանակ, երբ այդ մարդու հետ ունեն նույն հաճույքները, սակայն այս ընկերությունը շատ կարճ է տևում, որովհետև մարդկանց հաճույքները փոխվում են։ Բարիքի համար շփումը ամենալավ տեսակն է։ Այս ընկերության ժամանակ մարդիկ իրար հետ սրտանց են շփվում և ընդունում են ընկերոջը այնպիսին, ինչպիսին նա կա։
Մարդու պահանջմունքներ
Մենք բոլորս մեր կյանքում ունենում ենք պահանջմունքներ: Պահանջմունքները լինում են հոգևորական և նյութական: Հոգևորական են օրինակ` սեր, ընկերություն, հարգանք: նյութական են օրինակ` մեքենա, հագուստ, տուն: Նյութական պահանջմունքները այն պահանջմունքներն են որոնք կարելի է շոշափել: Ամբողջ կյանքի ընթացքում մենք ունենում ենք այդ պահանջմունքները: Հիմա մարդիկ ավելի արժեքավոր պահանջմունքներ ունեն: Հին դարերում մարդիկ երազում էին ունենալ տանիք, սնունդ, իսկ հիմա ամեն ինչ ավելի հեշտ է դարձել:
Կապիտալիզմի զարգացման վաղ շրջանում մանկական աշխատանքը շահագործվել է մեծահասակներին համահավասար, որը հանգեցրել է երեխաների և դեռահասների ֆիզիկական ու բարոյական դեգրադացիայի, նրանց բարձր մահացության։ Մանկական աշխատանքի օրենսդրական առաջին սահմանափակումը իրականացվել է Մեծ Բրիտանիայում (1833 թվական), սահմանվել է 9-13 տարեկան երեխաների 8-ժամյա աշխատանքային օր, արգելվել 9-18 տարեկան երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիան երեխաներին աշխատանքի ընդունելու նվազագույն տարիքը սահմանել է 15-ը։ Մինչդեռ Իրանում, Թուրքիայում, Թաիլանդում, Կոստա Ռիկայում, Հայիթիթում երեխաներին աշխատանքի են ընդունում 12 տարեկանից։ Ճապոնիայում, Ավստրալիայում, Իսլանդիայում, Շվեդիայում օգտագործվում է երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը։ ԱՄՆ-ի մեծ մասում 16 տարին չլրացրած դեռահասների աշխատանքային օրը 8 ժամ է։ Սոցիալիստական երկրներում «մանկական աշխատանք» հասկացություն չկա։
Ես, Արամը, Սամվելը և Հայկը մեր դպրոցի շրջակայքում հարցում արեցինք: Մենք մարդկանց հարցրեցինք նրանց կարծիքը մանկական աշխատանքի մասին: 20 հոգուց ընդամենը վեցը դրական կարծիք ունեին, իսկ մնացած տասնչորսը ունեին բացասական կարծիք: Այսինքն Հայաստանի հասարակությունը հիմնականում բացասական է վերաբերում մանկական աշխատանքի փաստին: Ընդ որում Հայաստանում անչափահաս աշխատողներ նույնպես կան, օրինակ, անչափահաս աշխատողները շատ են լինում սուպերմարկետներում, բեռնափոխադրման ծառայություններում և այլն:
Հարցման արդյունքները
6 դրական կարծիք (30 % )
14 բացասական կարծիք ( 70 % )
Իհարկե, դրանք ճշգրիտ թվեր չեն, սակայն պարզից էլ պարզ է, որ մեր հասարակությունը բացասական է ընդունում մանկական աշխատանքի փաստը, որը կարելի է ասել, ոչ լավ է, ոչ էլ վատ:
Երեխաների իրավունք
Աշխարհի բոլոր երեխաները, անկախ սեռից, տարիքից, ազգությունից ու սոցիալական դիրքից, ունեն իրավունքներ: Պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ երկրում ապրող երեխաների իրավունքները:Երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը. այս դրույթն ամրագրված է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում: 1989թ նոյեմբերին ընդունված հռչակագիրը սահմանում է երեխաների իրավունքները, որոնք պարտավորվում են ապահովել դրան միացած բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը:
Իրանի իսլամական հեղափոխություն, 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց որն Իրանի Պահլավական թագավորական կարգերն, միապետությունը և շահՄոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլաԽոմեինու գլխավորությամբ: Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայությամբ
Ընտանիք
Ընտանիքը մեծ հասկացություն է ։Այն բնության հրաշալիքներից մեկն է: Յուրաքանչյուր մարդ տարբեր ձև է պատկերացնում ընտանիք հասկացությունը։ Ընտանիքը միշտ չէ , որ բաղկացած է արյունակիցներից, ինչպես շատերի դեպքում է ։ Կարելի է ասել , որ ընտանիքի անդամները մեր լավագույն ընկերներն են ։ Նույնիսկ լավագույն ընկերները , որոնց հետ մենք չունենք արյունակցական կապ , կարող են դառնալ մեր ընտանիքի անդամը ։
Այս դասին մենք խոսեցինք պատասխանատվության մասին: Պատասխանատվություն նշանակում է իր գործողությունների՝ գործունեության՝ արարքների մասին հաշվետու լինելու և դրանց հետևանքների ծանրությունն իր վրա կրելու պարտավորություն: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ էլ գոնե մի քիչ իրենց մեջ պատասխանատվություն ունեն և զգում են այս զգացումը: Ես չեմ կարող ինձ համարել լիովին պատասխանատու մարդ, քանի որ լինում են դեպքեր, երբ ես անպատասխանտու եմ լինում, բայց շատ վատ եմ զգում: Ես սիրում եմ պատասխանատու մարդկանց, այդ բնավորության գիծը ինձ համար կարևոր է և ես միշտ աշխատում եմ պատասխանատու լինել, թե իմ արարքների, թե խոսքերի համար:
Այս դասին մենք խոսեցինք հանդուրժողականության մասին: Թե ինչ է իրենից ենթադրում հանդուրժողականությունը, որոնք են լավ ու վատ կողմերը: Հանդուրժողականություն նշանակում է, երբ դու հանդուրժում ես դիմացինիդ, նրա կարծիքը, իրավունքները, արարքները:
Մենք հասարակագիտության դասին քննարկեցինք սեռական հավասարությունը, այսինք, որ կանանց և տղամարդկանց միջև հավասար պայմաններ են։ Մենք քննարկեցինք մայր և հայր իշխանություններ։ Սակայն ես համաձայն չեմ սեռական հավասարությանը, քանի որ ամեն մեկը պետք է անի իրեն տրված գործերը։ Իսկ ինչ վերաբերվում է մայր և հայր իշխանությանը ես կողմ եմ հայր իշխանությանը, քանի որ կան հարցեր, որոնք շատ կանայք չեն կարող լուծել։
Արդարությունը մարդկանց իրավունքների հավասարությունն է: Երբ ինչ որ մեկը ստելով հասնում է ինչ որ բանի մարդիկ ասում են որ դա անարդար է: Մարդիկ միշտ ձգտել են արդարության և հավասարության, քանի որ արդար շրջապատում ապրելը միշտ ավելի հաճելի է: Երբ շփվում ես արդար մարդկանց հետ ակամայից սկսում ես ավելի ազատ, անկախ, ու արդար ապրել: Իսկ երբ շրջապատդ անարդար է դու էլ ես վատը դառնում:
Այսօր մենք Հասարակագիտության դասին ուսումնասիրեցինք Թրաֆիքինգ և ազատություն թեմաները։ Մենք հասկացանք, թե ինչ է թրաֆիքինգը, և նաև հասկացանք, թե, որն է իրական ազատությունը։
Թրաֆիքինգի մասին
Թրաֆիքինգը Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում
Մենք նաև գրեցինք 10 բառանոց շարադրություն ազատության մասին։
Ազատությունը այն է, երբ քեզ տրված է անկախություն, բայց դու չես մոռանում քո չափի մասին։
Հասարակագիտությունը կամ սոցիոլոգիա գիտություն է սոցիալականի հնարավորության մասին։ Սակայն այս մեկնաբանումը խիստ ընդհանրական է վերաբերում տեսակ ան ոլորտին։ Մինչդեռ պայմանականորեն տարանջատում են տեսական, էմպիրիկ և կիրառական ոլորտները, որոնք խիստ փոխկապակցված են և պայմանավորում են միմյանց։
Գիտության անվանումը տրվել է Օգյուստ Կոնտի կողմից։ 1832 թ.-ին լույս տեսած գիտնականի՝ «Պոզիտիվ փիլիսոփայության հիմունքներ» գրքում ցույց է տրվում մարդկային ճանաչողության և պատմության ընթացքի ընդհանուր օրենքը։
You can do it, too! Sign up for free now at https://www.jimdo.com