Համեմատել ՀՀ-ի և ստորև նշված երկրների որևէ մեկի սեռատարիքային բուրգերը՝ ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել նաև  դրանց պատճառները:

 

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

Հայաստանում գերակշռում են 24-29 տարեկանները, իսկ Մալիում՝ 0-28 տարեկան մարդիկ:

Հայաստանի սեռատարիքային բուրգը անկանոն է, իսկ Մալիինը՝ կանոնավոր՝ մարդկանց թվաքանակը նվազում է տարիքի հետ:

 

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

Երկու երկրներում նման են 25-29 մարդկանց տարիքային խմբերի թվաքանակները:

 

2. Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի սեռատարիքային բուրգերը՝  ընդգծելով ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել նաև  դրանց պատճառները:

 

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

Երկու բուրգերում էլ գրեթե հավասար են 85-94 տարեկան կանանց և տղամարդկանց քանակները:

Երկու բուրգերում էլ նման են 0-4 տարեկան աղջիկների և տղաների թվերը, որը նշանակում է և՛ աշխարհում, և՛ Հայաստանում ծնելիության մակարդաը բարձր է:

 

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

 

Հայաստանի սեռատարիքային բուրգը անկանոն է, իսկ աշխարհինը՝ կանոնավոր:

Հայաստանում գերակշռում են 25-29 տարիքային խմբերը, իսկ աշխարհում՝ 0-4:

Հայաստանում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, իսկ աշխարհում կանանց և տղամարդկանց քանակները գրեթր հավասար են:

 

3. Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

 

4. Կազմել ՀՀ տարիքային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ՝ նշելով նաև փոփոխությունների պատճառներ:

 

5. ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:

 

6. Համեմատել աշխարհի ու ՀՀ բնաչկության բնական աճի տեմպերը վեջին 200 տարում

 

Վերջին 200 տարում աշխարհի բնակչությունը աճել է մոտ 7 միլիարդով, իսկ Հայաստանինը՝ 2857107-ով:

 

7. Համեմատել աշխարհի և ՀՀ բնակչությունն տարիքային կազմերի փոփխությունները վերջին 200 տարում:

 

Աշխարհի և Հայաստանի տարիքային կազմում գերակշռում են տղաները, իսկ Հայաստանում ավելի մեծ տարիքային խմբերում կանայք գերակշռում են տղամարդկանց:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գետային ցանցի քարտեզ – նշել հետևյալ գետեր քարտեզի վրա՝ Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

 

գետեր.PNG

ՀՀ ռելիեֆի քարտեզ – նշել

 

ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.

 

Լեռներ ոչ հրաբխային.PNG

 

բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

 

Լեռներ.PNG

 

 

 

 

 

 

ՀՀ օգտակար հանածոներ

 

ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

 

Ոսկի

 

Ոսկի աշխարհ

Ամուլսար, Մեղրաձոր, Սոտք, Մղարթ, Արմանիս, Գետիկ, Ազատեկ, Այգեձոր

 

Պղինձ

 

Պղինձ Աշխարհ

Ալավերդի, Հանքավան, Լոռի – Շամլուղ

 

Մոլիբդեն

 

Աշխարհ, Մոլիբդեն

Թեղուտ, Քաջարան, Ագարակ, Այգեձոր

 

Երկաթ

 

Երկաթ, Աշխարհ

Աբովյան, Հրազդան, Սվարանց

 

Տուֆ

 

Աշխարհ, տուֆ

Արթիկ, Ձորագետ, Գյումրի, Արարտյան դաշտ, Շիրակի դաշտ

 

Հանքային ջրեր

Հանքային ջրեր, Աշխարհ

Արզնի, Հանքավան, Սևան, Դիլիջան

 

 

 

 

 

 

 

 ՀՀ աշխարհագրական դիրքը. նախագիծ

 

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

 

Վրաստան – Հայաստան – 196կմ

Իրան  – Հայաստան – 42կմ

Թուրքիա – Հայաստան – 280կմ

Ադրբեջան – Հայաստան – 930կմ

 

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

 

Հայաստան – Սև ծով 163կմ

Հայաստան – Միջերկրական ծով 750կմ

Հայաստան – Կասպից ծով 193կմ

Հայաստան – Պարսից ծոց 1000կմ

 

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

 

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում։

Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանի Հանրապետությունը բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։

Հայաստանը 2011 թվականի տվյալներով աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է տարածաշրջանային զարգացումներից: Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։ Էներգիայի գերակշռող մասը արտադրվում է Ռուսաստանից ներկրվող վառելիքով ներառյալ գազը և միջուկային վառելիքը:

Գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի տնտեսական ու քաղաքական շահերի բախման տարածաշրջանում, որը հայնտի է իր քաղաքական անկայունությամբ:

 

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

  

Հայաստանի աշխարհագրական դիրքին նման են՝ Շվեյցարիայի աշխարհագրական դիրքը, Ավստրիայի, Չեխիայի,  և Սերբիայի, Մոլդովայի:

 

Շվեցարիան, Ավստրիան, Չեխիան, Սերբիան և Մոլդովան չունեն ելք դեպի ծով, լեռնային երկրներ են: Հայաստանում կլիման համեմատաբար տաք է, իսկ այնտեղ բարեխառն ու խոնավ: Չեխիայի ռելեֆը լեռնային է: Սերբիայի կլիման չափավոր ցամաքային է:

 

Սերբիա՝ չունի ելք դեպի ծով

Բելառուս՝ չունի ելք դեպի ծով, սահմանակցում է 4 երկրի

Հունգարիա՝ չունի ելք դեպի ծով, շրջապատված է ոչ զարգացած երկրներով

Պարագվայ՝ ցամաքով շրջապատված երկիր է

 

 

 

 

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

 

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

 

2. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

 

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայկական լեռնաշխարհի հյուսիսուոմ Կովկասյան մեծ լեռնաշղթան է. արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, հարավում՝ Միջագետքի դաշտավայարը և արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

 

3. Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:

 

Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, մաթեմատիկաաշխարհագրական և ֆիզիկաաշխարհագրական: Մաթեմատիկաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կորդինատներով: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարեբրվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել: Տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել ներքին զարգացումներից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հարևանների հետ հարաբերություններից և այլն:

 

4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսաաշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:

 

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են ծատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից: Օրինակ՝ եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել բարեկազմ հարևաններ և լինելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ հզորացել է և բարգավաճել, այս դեպքում նրա դիրքը շատ նպաստավոր է եղել, բայց նաև եղել է ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, թալանվել է, զրկվել պետական անկախությունից և անցել է տևական պատերազմների միջով, այս դեպքում Հայաստանի դիրքը եղել է ոչ նպաստավոր և գրանցել մեծ կորուստներ:

 

5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

 

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են՝ արտքաքին և ներքին: Արտաքին պատճառներ կարող են լինել՝ հարևանների հետ հարաբերությունը, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ, իսկ ներքին՝ ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ:

 

Bagratuni_Armenia_1000-hy.svg (1)

 

 

Ավստրալիա

 

 

Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Թասմանյան,Արաֆուրյան, Մարջանների,Արաֆուրյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:

Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալական միություն, պետություն Հարավային կիսագնդում, որի մակերեսն է 7 692 024 կմ²:Ավստրալիան հանդիսանում է աշխարհում տարածքով վեցերորդ պետությունը:զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի մոտ 5 %։ Նրա կազմի մեջ են մտնում՝ Ավստրալիա մայրցամաքը: մակերեսը՝ 7 659 861 կմ²[96], և ափամերձ մյուս կղզիները, ընդհանուր 32 163 կմ² մակերեսով:Ավստրալիան տարածվում է արևմուտքից արևելք մոտ 4000 կիլոմետր երկարության վրա, իսկ հյուսիսից հարավ՝ մոտ 3860 կմ:

Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:

 Ավստրալիան զարգացման նախադրյալներն են՝,Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Ասիա-Խաղաղ ԱսիաԲրիտանական ազգերի միություն,  -Խաղաղնտեսական համագործակցություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն  Խաղաղ Խաղաղնոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ

 

Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը բավականին լավն է, քանի որ այն գտնվում է երկու օվկիանոսների արանքում և դա լավ հնարավորություն է տուրիզմը զարգացնելու համար: Նա գրեթե բոլոր հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ է:

Որո՞նք են ԱՄՆ-ի զարգացման նախադրյալները:

ԱՄՆ-ն ունի շատ հանքեր՝ ոսկու, նավթի, գազի, երկաթի, պղնձի, ցինկի և այլ պաշաներ և դրանց շնորհիվ կարող է զարգացնել իր արդյունաբերությունը: Նրա արևելյան շրջաններում կան խոշոր և ջրառատ գետեր, որոնց վրա հնարավոր է կառուցել ՋՐԷԿ-ներ և ստանալ մեծ քանակությամբ էներգիա: ԱՄՆ-ի արևելյան տաք ու խոնավ կլիմա ունեցող շրջանները անտառապատ են: Այդ տարածքներում կան շատ վարելահողեր, որտեղ հնարավոր է աճեցնել բոլոր տեսակի այն բույսերը, որոնք աճում են տաք ջերմային պայմաններում:

Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

Լոս Անջելեսը, Չիկագոն, Նյու Յորքը և Ֆիլադելֆիան:

Ինչպես է ամենրիկացի ազգը:

Ամերիկյան ազգը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների և ռասսաների միախառնումից:

 

 

 

 

 

 

Բրազիլիա

 

Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը։

Տարածքի մեծությամբ և բնակչության թվով Բրազիլիան աշխարհի բոլոր երկրների շարքում զբացեցնում է 5-րդ տեղը:Բրազիլիան զբաղեցնում է Հարավային Ամերիկա մայրցամաքի մոտ կեսը՝ արևելյան և կենտրոնական մասերը:

2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

Բրազիլիայի աճել է և շարունակում է արագորեն աճեցնել մշակող արդյունաբերության բաժինը: Երկրի համախառն ներքին արդյունքի ծավալով Բրազիլիան արդեն աշխարհի 8-րդ պետություն է և մտնում է ամենաարագ զարգացող խոշոր խմբի մեջ (Բլազիլիա, Չինաստան, Ռուսաստան և Հնդկաստան):

3. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Վերջին տասնամյակներում շատ արագ աճել է քաղաքային բնակչությունը, հասնելով ամբողջ բնակչության 87%-ին: Դրա պատճառներից մեկը հողագործության փոխարեն անասնապության արագ զարգացումն է, այսինքն՝ բարձր աշխատատար ճյուղի փոխարինումը սակավ աշխատատար ճյուղով, որի հեևանքով առաջանում է հողազուրկ գյուղացիություն, որն էլ աշխատանք ձեռք բերելու նպատակով գաղթում է երկրի քաղաքները: Հետո տնտեսությունը այս Բլազիլիայի սկսած իրականացնում է երկրի արդյունաբերական զարգացման և պարզ, միակողմանի տնտեսությունը բազմաճյուղ դարձնելու ծրագրի: Մշակող արդյունաբերական ճյուղերից են ինչպես մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, այնպես էլ՝ թեթև և սննդի արդյունաբերական ճյուղերը:

 

 

 

 

 

 

 

 

Կանադա

 

Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Արևելյան կողմից նրա ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը, արևմտյան կողմից՝ Խաղաղ օվկիանոսի, իսկ հյուսիսից՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի: Հարավից նրան սահմանակից է Ամերիկան:

Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալ Կանադայում հանդիսանում են իրենց բնական ռեսուրսները:

Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը: Այն աշխարհի առևտրային տասնյակի երկրներից մեկն է՝ բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ:

 

 

 

 

 

Կենտրոնական Ասիա

 

Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման նախադրյալներից են գունավոր մետաղների և հանքանյութերի պաշարները: Կենտրոնական ասիայի երկրները շատ հարուստ են ոսկիով, երկաթով, պղնձով, մանգանով, ածխով և այլն:

Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Կենտրոնական ասիան կատարում է շատ գլխավոր դեր՝ կապ է հանդիսանում Եվրոպայի և Արևելյան ասիայի միջև:

 

 

 

 

 

 

Հնդկաստան

 

Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։

Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քանի որ՝  Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։

Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։

Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։

 

 

 

 

 

 

 

Ճապոնիա

 

1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային երկիր է, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա: Ճապոնիան լեռնային է և այն գտնվում է աշխարհի ամենաերկրաշարժավտանգ գոտիներից մեկում: Երկրի տարածքի 2/3-ը ծածկված է անտառներով:

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հարավ-արևմտյան Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան իր բնակչության թվով աշխարհում դասվում է 10-րդը: Ճապոնիան ունի աշխարհի <<ամենածերացած>> բնակչությունը, քանի որ ամբողջ աշխարհում իր բնակչությունը առանձնանում է ցածր մահացությամբ և կյանքի ամենամեծ տևողությամբ: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունակության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է:

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացմանն է նպաստում այն փաստը, որ այն լրիվ շրջապատված է ջրով: Անտառները ունեն բավականին մեծ ռեկռեացիոն նշանակություն: Ճապոնիան նաև գտնվում է աշխարհի երկու ամենազարգացած երկրների կողքին: 2011 թվականից տնտեսական ներուժով Ճապոնիան աշխարհի երրորդ երկիրն է: 1980 թվականից սկսած Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է: 

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայում բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդն է: Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում հատկապես մեծ կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո-էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, ծանր մեքենաշինությունը և հաստոցաշինությունը:

 

 

 

 

 

 

 

Հարավային Ասիա

 

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ակնառու ֆիզիկաշխարհագրական հատկանիշներով առանձացած, էմյուս տարածաշրջաններից: Հյուսիսային կողմի այս տարածաշրջանը բարձր լեռներովսահմանազատված է կետրոնական և Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանում տարածքը 4,ջ մլն կմ2է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի:

2.Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Այստեղ հինֆիլեզուն երկար պատմականորեն շփման հետևանքով մեծ ազդեցություն է թողելհնդևրոպական լեզուների վրա որոնց որ պատկանում է հայերենը։ Չինաստանը, Պակիստանըև Հնդկաստանը առ այսօր պայքարում են Ջամուի և Քամշիրի համար։

3.Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանիքրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ադրբեջան

 

Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը Գտնվում է հվ-արմ-ում։ Նրա հարևաներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը: Ադրբեժանը ունի ելք դեպի Կասպից ծով։ Նրա բյուջեին օգուտ է, քանի որ ունի չորս հարևան պետություններ։ Այնտեղ շատ է նավթը և գազը, որը նրանք կարող են վաճառել և հարստանալ։

Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ իսկ պատճառով մեծ դեր ունի հվ-արմ Ասիայում։

Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանի զարգացման նախադրյալները իր բնական հանածոներն են՝ նավթը, գազը, մետաղները և այլն։

 

 

 

 

 

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

 

Վրաստանը գտնվում է Հվ-արվ Ասիայում, վրաստանի դիրքը լավն է որովհետև ելք ունի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել ու զբոսնել։ Նրա հարևան պետություննեը Հայաստան է Ռուսաստանը Ադերբեջանը թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆտ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ որովհետև ապրանքները անցնում են վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարում ավելորդ գումար։

 

2)Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

 

2.Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

 

3)Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

 

3.Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը ։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:

 

4) Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

 

4.Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով:

 

 

 

 

 

Իրան

 

 

Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է:

Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը Հարավ-արևմտյան Ասիայի խոշոր երկրներից է, որի տարածքը գերազանցում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի տարածքները միասին վերցրած: Կարծում եմ, այդ իսկ պատճառով ունի մեծ դեր:

Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Հարուստ է հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութով:

Երկրի ընդերքում հայնաբերված են քարածուխ, ուրան, սև ու գունավոր մետաղներ: Իրանը աչքի է ընկնում ջերմային վիթխարի ռեսուրսներով:

 

 

 

 

Թուրքիա

 

Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան: Եվրոպական մասը Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Կարծում եմ, որ կարևոր դեր ունի: Թուրքիան առավելապես լեռնային երկիր է՝ Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հյուսիսից եզերվում է Պոնտական, հարավից՝ Տավրոսի լեռներով: Երկրի արևելքում, ՀՀ-ի հարևանությամբ, Արաքս գետի աջ ափին վեր են խոյանում Մեծ ու Փոքր Մասիսները:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալները նրա աշխարհագրական դիրքն է, մեծ բնակչությունը, նավահանգիստները, մոտիկությունը նավթով հարուստ արաբական երկրներին, առևտուրը:

 

 

 

 

 Հարավ արևմտյան Ասիա

 

 

. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2. Ինչպիսի՞ն է հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

3. Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

 

5. Ի՞նչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհում:

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

 

 

 

 

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների

 

երկարությունը:

Վրաստան – 196կմ

Թուրքիա – 280կմ

Իրան – 42կմ

Ադրբեջան – 930կմ

 

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

 

Սև ծովից – 158կմ

Միջերկրական ծովից – 747կմ

Կասպից ծովից – 287կմ

Պարսից ծոցից – 977կմ

 

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

 

Տնտեսական

 

Կարծում եմ, որ Հայաստանում տնտեսությունը այդքան էլ լավ չէ: Որոշ ոլորտները ավելի զարգացած են, քան մյուսները: Բայց կարծում եմ որ այն կարող է շատ ավելի լավը լինել ճիշտ պայմանների դեպքում, ուղակի հիմա մեր հնարավորությունները սահմանափակ են:

 

Քաղաքական

 

Հայաստանը գտնվում է բավականին հարմար աշխարհագրական դիրքում բայց ներկա պայմաններում այն ընդհանրապես հարմար չէ մեր համար: Որոշ հարևանների հետ չունենք լավ հարաբերություններ և դա շատ է խոչընդոտում մեզ: Այն նաև ելք չունի դեպի որևէ ծով կամ օվկիանոս:

Կլիմայական

Հայաստանի կլիման չոր է, տեղումների քանակը մեծ չէ: Լեռնային է և առկա են բոլոր չորս եղանակները: Ընդհանրապես Հայաստանի կլիմայական պայմանները բարենպաստ են: 

 

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

 

Շվեյցարիա, Ճապոնիա, Բոլիվիա, Չեխիա, Հունգարիա

 

Картинки по запросу Հարավ-արևմտյան Ասիա

 

 

 

 

 

 

Ռուսատան

 

Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

 

Բնական ռեսուրսներ,աշխատուժի 1/5 ԱՊՀ-ից և չինաստանի ներգախթողներից են,

 

2.Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

 

Մեքենայաշինություն,արդյունաբերություն,գյուղատնտեսույթուն,

էներգետիկա:

 

3.Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում

 

Ռուսաստանը աշխարհի տարբեր հատվածներին տրամադրում է գազ,նաֆթ,մեքենաներ:

 

 

Ռուսաստան

 

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը

 

Քանի, որ ՌԴ-ն ժամանակի ընթացքում գրավում է տարբեր ազգի երկրներ, և ՌԴ են գաղթում տարբեր ազգի ներկայացուցիչներ,այսպիսով բացատրվում է ՌԴ-ի բազմազգ լինելը։

 

Ինչպես են ատաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները

 

Ագլոմերացիաները առաջանում են քաղաքների շուրջը։

 

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը

 

Անհամաչափ բախշումը ինկատի ունեն, որ բնակչության 80%-ը ապրում է եվրոպայում իսկ 20%-ը ապրում է ասիայում։

 

 

Ռուսաստան

 

 

Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

 

Ամենազարգացողը դա գազն է։ Անտառները,  վարելահող ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը։                                                        Ռուսաստանի ընդերքը շատ հարուստ է օգտակար հանածոներով` երկաթ, գունավոր, հազվագյուտ ու թանկարժեք մետաղներ, ալմաստ, քարածուխ, նավթ, բնական գազ, կալիումական աղեր, ֆոսֆորիտներ և այլն։

 

 

Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

 

Հարևան պետությունները-

 

Նորվեգիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Աբխազիան (մասամբ ճանաչված), Վրաստանը, Հարավային Օսիան (մասամբ ճանաչված), Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան, իսկ ծովով՝ Ճապոնիան և ԱՄՆ–ը։

 

Ափերը ողողողջրային ավազանները Սև, Ազովի, Կասպից, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, Օխոտի, Ճապոնական ծովերը:

Image result for russia

 

 

 

Հարավային Եվրոպա

 

 

Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրականդիրքը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:Հարավայի Եվրոպան ֆիզաշխարհագրական առումով ընդգրկվում է Պիրենենյան,Ապենինյան, Բալկանյան թերակղզիների և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ:Այժմ Հարավային Եվրոպայի մաս են կազմում նախկին Հարավսլավիայի կազմալուծման հետևանքով առաջացած երկրները                      `Սերբիան,Հորվաթիան,Սլովենիան,Մակեդոնիան,Բոսնիան և     Հերցենգովինան,Մոնտենեգրոն:Դա Եվրոպայի ամենամեծ թվով (16)պետություններ   ունեցող տարածաշրջանն է`1,3մլն քառ.կմ տարածքով և 150մլն բնակչությամբ:Քանի որ  երկիրները գտնվում է Միջերկրական ծովի ավազանում,որոշ աշխարհագետներ այս տարածաշրջանն անվանումեն Միջերկրածովային Եվրոպա:

Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը:                                                              Հարավային Եվրոպան առանձնապես հարուստ չէ օգտակար հանածոներով:Տարածաշրջանը առանձնապես աղքատ է  վառելիքաէներգետիկ ռեսուրսներով:Գլխավոր հարստություներն են սնդիկը,անագի,վոլֆրամի,ուրանի ,հանքաքարի պաշարների<<Իսպանիա>>,պղինձ,ցինկ և կապարրի հանքաքարի պաշարներ <<նախկին  Հարավսլավիայի երկրներ>> ծծմբի ,մարմարի և այլ շինանյութերի պաշարները <<Իտալիա>>:

Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները: 

 

 

 

 

Ֆրանսիա

 

Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Ֆրանսիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Այն ունի շատ հարմար տնտեսաաշարհագրական դիրք: Ֆրանսիան ունի և՛ ծովային սահմաններ, և՛ ցամաքային:

Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:

Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան քաղաքական ազդեցիկ դեր ունի տարածաշրջանում, և աշխարհում: Ունի ռազմական հզոր ներուժ և զարգացած տնտեսություն:

Այն նաև գյուղատնտեսական ապրանքների կարևոր արտադրող է:

Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

 

 Գերմանիա

 

Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելությունը այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում:

Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսությունում այնտեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։ Հայտնի է գարեջրի, շաքարավազի, գինիների, ձկան, պահածոների արտադրությամբ։

Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Ժամանակակից գերմանական արտաքին քաղաքականությունը ունի ինչ-որ սխեմա, որի շրջանակներում Գերմանիան, Ֆրանսիայի հետ մեկտեղ, կառուցում է Եվրամիության շենքը, ըստ որում, Բեռլինը ժամանակ առ ժամանակ այնքան էլ չի վստահում Փարիզին, որը շարունակ փորձում է նրան ներքաշել արտքաղաքական արկածախնդրությունների մեջ:

Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Հարևան պետությունները-Դանիա, Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա Շվեյցարիա, Ավստրիա,Լեհաստան,Չեխիա

Ափերը ողողող ջրային ավազանները-Բալթիկ ծովը Հյուսիսային ծովը

 

 

 

Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

 

Մեծ Բրիտանյան ունի շատ հարմար աշխարհակրագան դիրք: Մայրցամաքից բաժանվում է հյուսիսային ծովով Լա Մանշ և Պա Դե Կալե նեղոցներով:

 

2. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:

Ատլանդտյան Օվկիանոս, Հյուսիսային Ծով, Անգլիական Նեղուց, Իռլանդական Ծով: Սահմանակից է: Ֆրանսիային, Բելգիային…

 

3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

 

Եվրոպայի զարգացած երկրների հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդագրության հաստատումը Մեծ Բրիտանիայի համար բարենպաստ պայման է: Նրա ափերով են անցնում աշխարհի տարբեր ծայրերը ձգվող ծովային ուղիները:

 

4. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:

 

Տնտեսության ընդհանուր սպասարկման ոլորտը , մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը ,արտաքին տնտեսական կապերը խոշոր ընկերությունները. Շել և Բրիթիշ Փեթրոլյում ընկերությունները:

 

5. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:

Էլեկտրաներեգյայի արտադրանքի ծավալով աշխարհում առաջատարներից է:

 

6. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները:

Լոնդոն, Բիրմինգամ, Գլազգոու, Լիվերպուլ, Մանչեստեր, Էդինբուրգ, Բելֆասթ: